Հիշել նախագիծը

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  • «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածը 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 7-րդ մասով․

«7. 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի) սահմանում է Կառավարությունը։ Սույն մասով սահմանված հավելումը տրվում է կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։»։

  • Օրենքի 19-րդ հոդվածը 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 4-րդ մասով․

«4. 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի) սահմանում է Կառավարությունը։ Սույն մասով սահմանված հավելումը տրվում է կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։»։

  • Օրենքի 21-րդ հոդվածը 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 3.1-ին մասով․

«3.1․ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված հաշմանդամության զինվորական կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի) սահմանում է Կառավարությունը։ Սույն մասով սահմանված հավելումը տրվում է կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։»։

  • Օրենքի 23-րդ հոդվածը 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․

«3.1․ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված կերակրողին կորցնելու դեպքում  զինվորական կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի) սահմանում է Կառավարությունը։ Սույն մասով սահմանված հավելումը տրվում է կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։»։

  • Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի՝
  • 2-րդ կետում «լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի» բառերը փոխարինել «խնամելու ժամանակահատվածը» բառերով․
  • 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով․

«2.1) խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.»,

  • 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
  • Օրենքի 35-րդ հոդվածը 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով․

«6.1. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի Հայաստանի Հանրապետությունում լինելը կարող է հաստատել նաև կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով։»

  • Քննարկվել է

    01.03.2021 - 16.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3345

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

04.03.2021

Առաջարկվում է, նաև հավելում սահմանել 45-50 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցող անձանց համար։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

04.03.2021

Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում, ինչպես նաև վերջին կետում «90 և դրանից բարձր» բառերը առաջարկում ենք փոխարինել «80 և դրանից բարձր» բառերով։ Համաձայն Նախագծի հիմնավորման 90 և ավելի տարիքի թոշակառուների թիվը մոտ 11000 է։ Միաժամանակ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ․ դրությամբ ՀՀ մշտական բնակչության մեջ 80 և ավելի տարիքի անձանց քանակը մոտ 91000 է, իսկ 85 և բարձր տարիքի անձանց թիվը շուրջ 29 000 է։ Ակնհայտ է, որ սույն նախագծով առաջարկվող բարեփոխումը չափազանց փոքրաթիվ թոշակառուների վրա է ազդեցություն ունենալու։ Ուստի առաջարկում ենք իջեցնել տարիքային շեմը մինչև 80 տարեկանը։ Թեպետ դա կավելացնի պետական բյուջեի ծախսերը, բայց շատ կարևոր է, որ նշված տարիքի քաղաքացիները ևս զգան պետության հոգածությունը։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

04.03.2021

Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում «կենսաթոշակին կարող է տրվել հավելում» արտահայտությունը առաջարկում ենք փոխարինել «կենսաթոշակին տրվում է հավելում» արտահայտությամբ։ «Կարող է տրվել հավելում» արտահայտությունը որևէ պարտավորություն չի սահմանում և իրավական տեսանկյունից իմաստ չունի, քանի որ առանց օրենքի փոփոխության էլ ոչինչ չի խանգարում կառավարությանը ցանկության դեպքում սահմանել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ։

Տեսնել ավելին