<<Փրկարար ուսումնական կենտրոն>> գիտա-ուսումնական, փրկարարական ՀԿ
23.02.2021
Գ Լ ՈՒ Խ 3 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ Հոդված 10. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը 1. Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը: 2. Լիազոր մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ղեկավարումը: Պարզաբանում՝ օրենքի տվյալ կետը գուցե ճիշտ կլիներ նախագահական կառավարման մոդելի համար և քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է գերագույն գլխավոր հրամանատար,ուստի նա մեր կարծիքով կիրականացնի ընդհանուր ղեկավարումը, իսկ Լիազոր մարմնի ղեկավարը հանդիսանալով քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ, նրա հանձնարարությամբ կիրականացնի անմիջական ղեկավարումը: Ելնելով վերոգրյալից սույն նախագծի 11-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը հանել:
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: