Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1066-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---    ----------- 2021 թվականի N -------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1066-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 37-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1066-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

            1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1  կետով.

«2.1  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի կազմը:»:

2)  որոշմամբ հաստատված N 1 հավելվածում՝

ա. ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերն իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «Կադաստրի կոմիտե» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե» բառերով,

   բ. 2-րդ կետում «մարզպետի» բառից հետո լրացնել «, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի» բառերը,

գ. 10-րդ կետում ««Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին` ներառյալ հողի հարկի հաշվարկման համար:» բառերը փոխարինել «ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված առաջիկա գնահատման տարին:» բառերով:

3)  որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 4) ենթակետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

բ. 2-րդ կետի 5) ենթակետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,

գ. 2-րդ կետի 6) ենթակետում «գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի» բառերով,

դ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 7) ենթակետը.

ե. լրացնել 2.1 նոր կետ հետևյալ բովանդակությամբ.

«2.1  Երևան քաղաքում գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու նպատակով Երևանի քաղաքապետի  կողմից ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են քաղաքապետարանի մասնագիտական վարչությունների ներկայացուցիչները: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներին կարող են ներգրավվել սույն կարգի 2-րդ կետում նշված պետական մարմինների ներկայացուցիչներ:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    12.02.2021 - 27.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5027

Տպել