Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1066-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ի N 1066-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1066-Ն որոշման 1-ին կետի 2) ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման հանձնաժողովի գործունեության կարգի 2-րդ կետով սահմանվել է, որ գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու նպատակով յուրաքանչյուր մարզում մարզպետի կողմից ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում է նաև Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը: 

Կադաստրի կոմիտեն ներկայումս ՀՀ մարզերի մեծ մասում չունի մարզային ստորաբաժանումներ, իսկ սպասարկման գրասենյակների աշխատակիցները չունեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ՝ քննարկվող հարցերի վերաբերյալ վերլուծություն կատարելու և համապատասխան կարծիք հայտնելու համար: Քանի որ տարբեր մարզերում նշված մարզային հանձնաժողովները հաճախակի են նիստեր հրավիրում, ուստի Երևանից համապատասխան մասնագետ գործուղելը, ըստ էության, գործնականում նույնպես անհնար է:

ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1517-Ն որոշմամբ Երևան համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է նաև 3158, 44 հա գյուղատնտեսական նշանակության հող: 2020 թվականի հողային հաշվեկշռով Երևան քաղաքում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 3330.0 հա:

Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ սահմանված է մարզերի համայնքների գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը (ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք և բարձրարժեքից՝ ցածրարժեք) բացառությամբ Երևան քաղաքի վարչական տարածքում ընդգրկված գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի:

Նշված խնդրից բացի, ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում փոփոխվել են նախարարությունների, կոմիտեների անվանումները, գործառույթները, և անհրաժեշտություն է առաջացել նշված փոփոխություններն արտացոլել նաև ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման մեջ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ կարգավորված է մարզերի համայնքների գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը (ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք և բարձրարժեքից՝ ցածրարժեք) բացառությամբ Երևան քաղաքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի: Նշված բացը խնդիրներ է առաջացնում Երևան քաղաքում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման դեպքում:

Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման մեջ:

 Փոփոխությունների արդյունքում կկարգավորվի առկա խնդիրը, մինչև Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պահանջի համաձայն բոլոր գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրումն այլ նպատակային նշանակությունների շարքը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ կհամապատասխանեցվեն որոշման մեջ նշված պետական մարմինների անվանումները, և կկարգավորվի Երևան քաղաքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման գործընթացը, որը ներկայումս բացակայում է:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհամապատասխանեցվեն որոշման մեջ նշված պետական մարմինների անվանումները, և կկարգավորվի Երևան քաղաքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման գործընթացը:

 

 

 

  • Քննարկվել է

    12.02.2021 - 27.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5024

Տպել