Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» վարչապետի որոշման նախագիծ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N65-Ա որոշման հավելվածի 4.8-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման հավելված N1-ի 90.3-րդ կետի, և Միավորված Ազգերի Կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրի դրույթներով ստանձնած պարտավորությունների`
1. ստեղծել Միավորված Ազգերի Կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)։
2. հաստատել Խորհրդի կազմը՝ համաձայն N1 հավելվածի:
3. Հաստատել Խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N2 հավելվածի։
4. Խորհրդի նախագահին՝ Խորհրդի գործունեության մասնագիտական և փորձագիտական աշխատանքներն ապահովելու նպատակով 3-ամսյա ժամկետում ստեղծել միջգերատեսչական մշտական աշխատանքային խմբեր, հաստատել դրանց կազմը և աշխատակարգը:
5. Խորհրդի նախագահի տեղակալին՝ 3-ամսյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության՝ Խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում:
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ղեկավարներին` Խորհրդի նախագահին տեղեկացնել Խորհրդում իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Քարտուղարությանը՝ կազմակերպել շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում գործող հասարակական կազմակերպության ղեկավարի և մասնավոր հատվածի ներկայացուցչի ընտրությունը՝ համաձայն N2 հավելվածի 3-րդ գլխի կանոնների:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N955-Ա որոշումը:

 

  • Քննարկվել է

    19.01.2021 - 03.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Ավիացիա, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ, Սոցիալական ապահովություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակներ, Կադաստր

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6779

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ