Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  2020  թվականի                   N –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 5-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1275-Ն որոշման

N 1 հավելվածում`

ա. 5-րդ կետում «սանհանգույց» բառից հետո լրացնել հետևյալ բառերը «: Սպասասրահի, սանհանգույցի,  մանրէազերծման սենյակի, աշխատակազմի համար նախատեսված սենյակի առկայության պահանջը պարտադիր չէ շարժական ստոմատոլոգիական ծառայության համար, մատենավարման ծառայությունն իրականացվում է հիմնական լիցենզիայով նախատեսված գործունեության վայրում:»

բ. 7-րդ կետում «9 քառ. մետր տարածքով» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը «,կլինիկական աշխատանքային մեկ սենյակում կարող է իրականացվել բժշկական օգնության և սպասարկման ստոմատոլոգիական ծառայության միայն մեկ տեսակ: Սույն պահանջները պարտադիր չեն շարժական ստոմատոլոգիական ծառայության համար:»

գ. լրացնել 30-րդ կետ հետևյալ բովանդակությամբ «30. Բժշկական օգնության և սպասարկման շարժական ստոմատոլոգիական տեսակով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման և/կամ ընտանեկան ստոմատոլոգիական, և/կամ ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա, և/կամ թերապևտիկ ստոմատոլոգիական, և/կամ վիրաբուժական ստոմատոլոգիական, և/կամ օրթոպեդիկ ստոմատոլոգիական, և/կամ օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, և/կամ մանկական թերապևտիկ ստոմատոլոգիական, և/կամ մանկական վիրաբուժական ստոմատոլոգիական, և/կամ մանկական ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա տեսակով լիցենզիայի առկայության դեպքում:»

դ. լրացնել 31-րդ կետ հետևյալ բովանդակությամբ «31. Բժշկական օգնության և սպասարկման շարժական ստոմատոլոգիական տեսակով լիցենզավորվելու դեպքում գործունեությունը իրականացվում է հիմնական լիցենզիայով նախատեսված տեսակով/ներով և ներկայացված բուժաշխատողների կողմից:»

զ.լրացնել 32-րդ կետ հետևյալ բովանդակությամբ «32. Բժշկական օգնության և սպասարկման շարժական ստոմատոլոգիական տեսակի շրջանակում չի կարող կիրառվել իմպլանտալոգիական մեթոդ:»

2) N 2 հավելվածում լրացնել XIII բաժին հետևյալ բովանդակությամբ.

«XIII ՇԱՐԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  2. Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք
  3. Մեխանիկական (անկյունային և ուղիղ) և տուրբինային ծայրակալներ համասարքի համար
  4. Նորագույն շարժական ռենտգեն սարք, թվային սենսորի առկայությամբ (ռադիովիզիոգրաֆ)
  5. Ջրի թորման սարք
  6. Ավտոկլավ Բ
  7. Ուլտրասոնիկ նախամանրէազերծման սարք
  8. Գործիքների ախտահանման նպատակով փաթեթավորման համար նախատեսված տարբեր չափերի ոչ ստանդարտ փաթեթներ
  9. Ախտահանիչ նյութեր և հեղուկներ
  10. Մանրէասպան լամպ կամ օդը վարակազերծող այլ միջոցներ` համաձայն իրենց ուղեկցող հրահանգի
  11. Լվացարան
  12. 11. Ներառյալ նաև`

1) Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

2) Ատամի արմատախողովակների երկարությունը որոշող սարք (ապեքս-լոկատոր)

3) Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

4) Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

5) Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

6) Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

7) Ատամնանստվածքների մեխանիկական հեռացման համար նախատեսված գործիքների հավաքածու

8) Արմատախողովակների մեխանիկական մշակման համար նախատեսված գործիքների հավաքածու (էնդոդոնթիա)

9) Բոռերի, քարերի, սկավառակների հավաքածու

10) Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

11) Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

12) Վերին և ստորին ծնոտների ատամների հեռացման համար նախատեսված աքցանների և ամբարձիչների հավաքածու

13) Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

14) Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

15) Բոռերի հավաքածու

16) Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

17) Ատամի արմատախողովակների երկարությունը որոշող սարք (ապեքս-լոկատոր)

18) Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

19) Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

20) Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

21) Ատամնանստվածքների մեխանիկական հեռացման համար նախատեսված գործիքների հավաքածու

22) Արմատախողովակների մեխանիկական մշակման համար նախատեսված գործիքների հավաքածու (էնդոդոնթիա)

23) Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

24) Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

25) Վերին և ստորին ծնոտների ատամների հեռացման համար նախատեսված աքցանների և ամբարձիչների հավաքածու

26) Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

27) Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

28) Ատամի արմատախողովակների երկարությունը որոշող սարք (ապեքս-լոկատոր)

29) Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

30) Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

31) Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

32) Ատամնանստվածքների մեխանիկական հեռացման համար նախատեսված գործիքների հավաքածու

33) Արմատախողովակների մեխանիկական մշակման համար նախատեսված գործիքների հավաքածու (էնդոդոնթիա)

34) Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

35) Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

36) Վերին և ստորին ծնոտների ատամների հեռացման համար նախատեսված աքցանների և ամբարձիչների հավաքածու

37) Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

38) Ատամի արհեստական պսակները հանելու համար նախատեսված գործիք (կոպ)

39) Կլորաշուրթ աքցան (կրամպոն)

40) Դրոշմագդալների հավաքածու

41) Նշտար, նշտարաբռնիչ

42) Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

43) Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

44) Դրոշմագդալների հավաքածու

45) Ատամի արհեստական պսակները հանելու համար նախատեսված գործիք (կոպ)

46) Նշտար, նշտարաբռնիչ

47) Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

48) Դրոշմանյութի շաղախման ռետինե թաս

49) Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

50) Դրոշմանյութի շաղախման մածկիչ (շպատել).

51) Կլորաշուրթ աքցան (կրամպոն)

52) Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք (ներառյալ բժշկի աթոռ)

53) Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

54) Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու

55) Անշարժ և շարժական օրթոդոնտիկ տեխնիկայով աշխատելու համար նախատեսված գործիքների հավաքածու

56) Դրոշմագդալների հավաքածու

57) Նեգատասկոպ

58) Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)

11-րդ կետի 1-9 ենթակետերը պարտադիր են շարժական ստոմատոլոգիական ծառայության շրջանակում թերապևտիկ ստոմատոլոգիական ծառայության իրականացման համար, 10-15 ենթակետերը պարտադիր են շարժական ստոմատոլոգիական ծառայության շրջանակում վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայության իրականացման համար, 16-26 ենթակետերը պարտադիր են շարժական ստոմատոլոգիական ծառայության շրջանակում ընդհանուր ստոմատոլոգիական ծառայության իրականացման համար, 27-41 ենթակետերը պարտադիր են շարժական ստոմատոլոգիական ծառայության շրջանակում ընտանեկան ստոմատոլոգիական ծառայության իրականացման համար, 42-51 ենթակետերը պարտադիր են շարժական ստոմատոլոգիական ծառայության շրջանակում օրթոպեդիկ ստոմատոլոգիական ծառայության իրականացման համար, 52-58 ենթակետերը պարտադիր են շարժական ստոմատոլոգիական ծառայության շրջանակում օրթոդոնտիկ ստոմատոլոգիական ծառայության իրականացման համար:

Վերոնշյալ ծառայությունների տեխնիկական հագեցվածությունում կրկնվող սարքավորումներն ու գործիքները կարող են ներկայացվել մեկ օրինակով:

 ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Բժիշկ-ստոմատոլոգ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ
  2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստմամբ
  3. Կրտսեր բուժաշխատող
  4. Վերջին 5 տարիների ընթացքում համապատասխան վերապատրաստում անցած բժիշկ-ստոմատոլոգ կամ բժիշկ-ճառագայթային ախտորոշիչ կամ բժիշկ-ռենտգենոլոգ կամ ռենտգեն-լաբորանտ կամ միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ»:
  • Քննարկվել է

    16.12.2020 - 31.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7083

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ