Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____________________ 2020 թվականի N              -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Գույքի գրանցում (հաշվառում) վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները, գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմա­նելու մասին» N1337-Ն որոշման N1 հավելվածում.

1) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1. Կադաստրի կոմիտեն հարկային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրա­պե­տութ­յանն հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ կադաստրային գնահատման (վերագնա­հատման) հարկային տարվա հուլիսի 1-ի դրութ­յամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված) անշարժ գույքի վերաբերյալ ամ­փոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպ­տեմ­բերի 1-ը ներառյալ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվա­կանի ապրիլի 6-ի N388-Ն որոշման N1 ձևի և դրա լրացման համար նախա­տես­ված կարգի, իսկ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ` նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկութ­յունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N388-Ն որոշման N3 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի:

Սույն կետով նախատեսված տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմինը ներկայացնում է էլեկտրոնային տեսքով` տեղեկությունները տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում: Հարկային մարմինը բոլոր համայնքների վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի մասին տեղեկություններից օգտվում է նախօրոք տրամադրված մուտքի անվան ու գաղտնաբառի միջոցով։ Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) ներդրումից հետո սույն կետով սահմանված տեղե­կությունները ՀԷԿՄՀ օպերատորի կողմից հարկային մարմին տրամադրվում են ինքնաշ­խատ եղանակով՝ տվյալների փոխանակման փոխգործելիության հարթակի միջոցով։»,

2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ ենթակետով.

«25) անշարժ գույքի մակերեսը»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվա­կանի ապրիլի 6-ի N388-Ն որոշման N1 ձևով 2020 թվականի հուլիսի 1-ի դրութ­յամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված) անշարժ գույքի վերաբերյալ ամ­փոփ տեղեկությունները հարկային մարմին է ներկայացվում մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը ներառյալ։

  • Քննարկվել է

    09.12.2020 - 24.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4422

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ