Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդուն­ման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ ռազմավարական փաս­տաթղթերով․

1) Կառավարության 16.05.2019թ. «Հայաստանի Հանրապետության կառավա­րութ­յան 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաս­տա­տելու մասին» N650-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 353-րդ կետով հար­կային ստվերի գնահատման և կրճատման նպատակի շրջա­նակ­ներում նախա­տես­ված է երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների մշակման էլեկտրո­նային համա­կար­գերի կա­տա­րե­լա­գործման միջոցառումը (353.5-րդ կետ), որի համար որպես ակնկալ­վող արդյունք նա­խա­տեսված է երրորդ անձանցից ստացվող տեղե­կությունների էլեկտրո­նային հա­մա­կար­գում անշարժ գույքի սեփականատերերի, կա­դաստրային   գնա­հատման և վերջին­ներիս փոփո­խութ­յունների վերաբերյալ տեղե­կատվութ­յան հասա­նելիութ­յան ապահովված լինելը,

2) Կառավարության 28.11.2019թ. N1716-Լ որոշմամբ հաստատված  պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազ­մա­­վարության 14-րդ թիրախային կետով (ստվերային տնտեսության ծավալների շարու­նա­կա­կան կրճատում, արտոնյալ հարկ վճարողների բացառում) նախատեսված է երրորդ ան­ձան­­ցից տեղեկությունների ստացման և արդյունավետ օգտագործման հնա­րա­վո­րութ­յուն­ների ընդլայնումը,

3) Կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաս­տանի Հան­րապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգաց­ման և վարչարարության բարելավման ռազմավա­րա­կան ծրագրի կառավարման համակար­գերի կատարելագործման նպատակի Էլեկտրոնային և թվային գործիքա­կազմի ներդրման և զար­գացման ենթանպատակի այլ պետական մարմինների հետ տեղեկատվության փոխա­նակման միջոցառման (1.1.4) շրջանակներում նախատեսվում է այլ գերատեսչություններում առկա և հարկման համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունների հասանելիու­թյան ապահովումը հարկային մարմնի համար։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Տնտեսական հա­մա­­գոր­ծակ­ցության զարգացման կազմակեր­պու­թյան` հարկման նպատակով թափան­ցի­կութ­յան և տեղե­կու­թյունների փոխա­նակ­ման գլոբալ ֆորումին, որի շրջանակ­ներում ստանձնել է պարտավորություն՝ հարկային իրավախախտումների բացահայտ­ման նպա­տա­կով միջազ­գային համագործակցության շրջանակներում տեղեկատվության փոխա­նակ­ման նպա­տակով ապա­հովելու անհրաժեշտ տեղեկատվական բազաների առկա­յությունը, իրա­կան սեփա­կա­նա­տերերի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասա­նելիությունը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության սահ­­մա­նած կարգով անշարժ գույքի կադաստր վարող մարմինը գնահատման կամ վերագնա­հատ­ման հար­կային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնա­հատ­ված)` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահա­տում­ների (վե­րագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղե­կութ­յուն­ները մինչև գնահատ­ման (վե­րագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ, իսկ մինչև յուրա­քանչյուր ամսվա 15-ը ներառյալ՝ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի սեփա­­կա­նա­տե­րերի, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփո­­խութ­յունների վերաբերյալ տեղե­կութ­յունները ներկա­յաց­նում է հաշվառող մար­մին­ներին։ Նշված կար­գավորմանը համա­պա­տաս­խան՝ Կառա­վարության 06.04.2017թ. N388-Ն որոշմամբ սահ­մանված է անշարժ գույքի կա­դաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահա­տում­­ների (վերագնա­հատումների) վերաբերյալ տեղական ինքնա­կառա­վար­ման մարմին­ներին տեղեկություններ ներկայացնելու կարգը:

ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «զ» ենթակետի համա­ձայն՝  հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունները: Երրորդ անձ է համարվում պե­տա­կան կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հարկ վճարողը, որը նույն կետով այլ բան սահմանված չլինելու դեպքում` Կառավարության սահմանած կարգով, հար­կային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի գործարքի կամ գործառնության կամ գոր­ծու­նեության վերաբերյալ տեղեկություններ: Երրորդ անձի կողմից հարկային մարմին պար­տադիր ներկայացվող տեղեկություններն են` գույքի գրանցում (հաշվառում վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համա­պա­տաս­խան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները գույքի, դրանց սեփա­կանատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմա­նա­փա­կում­ների ու դրանց փոփոխությունների մասին։ Նշված կարգավորմանը համա­պա­տաս­խան՝ Կա­ռա­­վա­րության 05.10.2017թ. N1337-Ն որոշմամբ սահմանված են անշարժ գույքի և ավտո­մո­բի­լային տրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի, անշարժ գույքի և ավտո­մոբի­լային տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանա­փա­կումների ու դրանց փոփոխութ­յուն­ների մասին տեղեկությունները հարկային մարմին ներ­կա­յացնելու կարգը (համաձայն N1 հավելվածի), շարժական գույքը հաշվառող կամ շար­ժա­կան գույքի նկատ­մամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից շարժական գույքի, դրանց սեփա­կա­­նա­տե­րերի, շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, դրանց փոփոխութ­յուն­­ների մասին տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը (համաձայն N2 հավելվածի)։

ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «զ» ենթակետի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ երրորդ անձի կողմից հարկային մարմին պար­տադիր ներկայացվող տեղեկություններն են` գույքի գրանցում (հաշվառում վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համա­պա­տաս­խան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները ինչպես գույքի, այնպես էլ դրանց սեփա­կանատերերի, գույքի նկատ­մամբ գրանցված իրավունք­ների, սահմա­նա­փա­կում­ների ու դրանց փոփո­խութ­յունների մասին։ Իսկ գործող որոշմամբ հար­կային մարմինը համապատասխան լիազոր մարմնից ստա­նում է միայն գույքի նկատ­մամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփո­խութ­յունների մասին տեղե­կություններ, ինչի արդյունքում հարկային մարմինը չի տի­րա­պե­տում որևէ պահի դրությամբ գույքի և դրանց սեփականատերերի մասին տեղե­­կութ­յուն­ներին: Միա­ժա­մա­նակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ հարկային վար­չա­րա­րության իրակա­նացման անհրա­ժեշ­տութ­յամբ պայմանավորված` բազ­մաթիվ դեպ­քերով հարկային մարմինը հար­ցում­ներ է կատարում լիազոր մարմնին գույքի և (կամ) գույքի սեփականատերերի մասին տեղե­կատվություն ստանալու նպա­տակով, ինչը պա­հանջում է լրացուցիչ ռեսուրսներ և անհիմն երկարաձգում վար­չա­րա­րության իրա­կա­նաց­ման ժամկետը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Իրավական ակտի նախագծի նպատակն է ՀՀ հար­կային օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ ընդլայնելով հարկային մարմնի կողմից ստաց­վող տեղեկությունների շրջանակը, բարելավել հարկային մարմնի կողմից կատար­վող վերլուծությունների որակը: Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել  Կա­ռա­­վարության 05.10.2017թ. N1337-Ն որոշմամբ հաստատված՝ անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանս­պոր­տային միջոցների, դրանց սեփականատերերի, անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանս­­­պոր­տային միջոցների նկատմամբ գրանցված իրա­վունք­ների, սահմանա­փա­կում­ների ու դրանց փոփոխությունների մասին տեղե­կությունները հարկային մարմին ներկա­յաց­նելու կարգում։

Առաջարկվում է սահմանել, որ Կադաստրի կոմիտեն հարկային մարմին է ներ­կա­յաց­նում հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ կա­դաստրային գնահատման (վերագնա­հատման) հարկային տարվա հուլիսի 1-ի դրութ­յամբ հաշ­վառված ու գնահատված (վերագնահատված) անշարժ գույքի վերաբերյալ ամ­փոփ տեղե­կութ­յունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպ­տեմ­­բերի 1-ը ներառյալ՝ համաձայն Կառավարության 2017 թվա­կանի ապրիլի 6-ի N388-Ն որոշման N1 ձևի և դրա լրացման համար նախա­տես­ված կարգի, իսկ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ` նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալ­ների փոփոխութ­յուն­ների վերաբերյալ տեղեկութ­յունները` համաձայն Կառա­վա­րութ­յան 2017 թվականի ապրիլի 6-ի N388-Ն որոշման N3 ձևի և դրա լրացման համար նախա­տես­ված կարգի: Տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմինը ներկայացնում է էլեկտրոնային տեսքով` տեղեկությունները տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում: Հարկային մարմինը բոլոր համայնքների վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի մասին տեղեկություններից օգտվում է նախօրոք տրամադրված մուտքի անվան ու գաղտնաբառի միջոցով։ Համայնքային էլեկտրոնային կառավարման միաս­նա­կան հարթակի (ՀԷԿՄՀ) ներդրումից հետո տեղե­կությունները ՀԷԿՄՀ օպերատորի կողմից հարկային մարմին տրամադրվում են ինքնաշ­խատ եղանակով՝ տվյալների փոխանակման փոխգործելիության հարթակի միջոցով։

Նկատի ունենալով Կառավարության 2017 թվա­կանի ապրիլի 6-ի N388-Ն որոշ­ման համապատասխան հավելվածների՝ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու հան­գա­մանքը, առաջարկվում է սահմանել, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 2017 թվա­կանի ապրիլի 6-ի N388-Ն որոշ­ման N1 ձևով 2020թ. հուլիսի 1-ի դրութ­յամբ հաշվառված ու գնահատված (վերագնա­հատ­ված) անշարժ գույքի վերաբերյալ ամ­փոփ տեղեկությունները հարկային մարմին է ներ­կա­յաց­վում մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը ներառյալ։

Նախագծով առաջարկվող կարգավորումների, դրանց ուժի մեջ մտնելու և նախագծի՝ քննարկ­ման համար ներկայացման ժամկետների առումով հարկ է նկատի ունենալ հետևյալը․

- Կառավարության 07․05․2020թ․ N713-Ն որոշմամբ 2021թ․ հունվարի 1-ից Կառա­վա­րութ­յան 06․04․2017թ․ N388-Ն որոշման հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ` 2021թ․ հունվարի 1-ից անշարժ գույքի միաս­նական հարկի ներդրման հանգամանքով պայ­մա­նավորված։ Ըստ այդմ, թվով 6 հավելվածների փոխարեն սահ­մանվել են թվով 3 հավելվածներ։ Միաժամանակ սահմանվել է, որ նշված տեղեկութ­յուն­ներն անշարժ գույքի կադաստր վարող մարմինը տեղական ինքնա­կա­ռա­վար­ման մարմին­ներին ներկայացնում է էլեկտրոնային տեսքով՝ տեղեկութ­յուն­ները տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում, և յուրաքանչյուր համայնք իր վար­չական սահ­ման­ներում գտնվող անշարժ գույքի մասին տեղեկություններից օգտվում է նախօրոք տրա­մադրված մուտքի անվան ու գաղտնա­բառի միջոցով, իսկ համայնքային էլեկտրո­նային կառա­վար­ման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) ներդրումից հետո այդ տեղե­կութ­յունները ՀԷԿՄՀ օպերատորին են տրամադրվում ինքնաշխատ եղանակով՝ տվյալների փոխա­նակման փոխգործելիության հարթակի միջոցով,

- Կառավարության 23․07․2020թ․ N1227-Ն որոշմամբ Կառավարության 07․05․2020թ․ N713-Ն որոշման հավելվածը լրացնել 5-րդ կետով, համա­ձայն որի՝ www.e-community.am տիրույթում գտնվող համայնքային էլեկտրոնային կա­ռա­վար­ման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) օպերատոր է հանդիսանում «Էլեկտրոնային կա­ռա­­վար­ման ենթակառուցվածքների գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը («ԷԿԵՆԳ» ՓԲԸ)»։ Միաժամանակ, նույն որոշմամբ առաջարկվել է «Էլեկտրոնային կառա­վար­ման ենթա­կա­ռուցվածքների գրա­սեն­յակ» փակ բաժնետիրական ընկերությանը կազմա­կեր­պել www.e-community.am տիրույթում գտնվող համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (այնուհետ՝ ՀԷԿՄՀ) ստեղծման աշխատանքները, շահագործման մոդելը, կառա­վարել ՀԷԿՄՀ-ի գոր­ծարկումը, շահագործումը, նախնական ֆինանսական ներդրում­ներ պահանջվելու դեպքում՝ ապահովել դրանց ներդրումը սեփական ֆինանսական միջոց­ների հաշվին, շահագործման հետ կապված ֆինանսական օգուտները հաշվառել ՀՀ օրենսդրութ­յամբ սահմանված կար­գով և իրականացնել ՀԷԿՄՀ-ի գործարկման հետ կապված այլ անհրաժեշտ գործողութ­յուն­ներ,

- հարկային օրենսգրքում փոփոխություներ նախատեսող՝ 18.06.2020թ. ՀՕ-321-Ն օրենքի 15-րդ հոդվածով (նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի լիզին­գա­ռուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշ­վառ­ման ու գնա­հատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներ­կայացում հաշվառող մարմիներին) և 22-րդ հոդվածներով (անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առար­կա հան­դիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ տեղե­կութ­յունների ներկայացում հաշվառող մարմիններին) համապատասխան փոփո­խութ­յուն­ներ են նախա­տես­վում Կառա­վա­րության 06․04․2017թ․ N388-Ն որոշման մեջ։

23․11․2020թ․ Կադաստրի կոմիտեի կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաս-տանի Հանրապե­տութ­յան կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N713-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի, ինչպես նաև լիզինգառուների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները և տեղեկությունները պետք է ներկայացվեն նույն հավել­ված­ներով (ոչ թե նոր հավելվածով), հետևաբար՝ առաջարկվող կարգավորումները  «Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումներում փոփոխություններ չի առաջացնում։

  • Քննարկվել է

    09.12.2020 - 24.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4406

Տպել