Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Maroz Saribekyan 16.12.2020 17:10:26 Զրոյացնել արդեն խոշորացված և կայացած համայնքը և սկսել զրոյից: ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայքը խոշորացվել է 2017 թվականին: Երեք տարվա ընթացքում գրանցել է մեծ առաջընթաց. Ստեղծվել են ՀՈԱԿ-ներ, իրականացվել են չափազանց շատ ծրագրեր համայնքի ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ: Համայնքում կան բարձր լեռնային երեք բնակավայրեր,որտեղ իրականացվել են բավականին շատ ծրագրեր (100 մլն դրամից ավել): Ինչ քաղաքական նպատակներ պետք է լինեն, որ կարելի է ջուրը գցել կատարված հսկայական աշխատանքները: Համայնքների խոշորացման առաջին փուլը , որ տեղի է ունեցել ՀՀ–ում կունենա իր դրական արդյունքները, ինչպես որ եղել է Ակունք համայնքում ,իհարկե, եթե բոլոր խոշորացված համայնքներում լավ օգատգործեն եղած ռեսուրսները: Բայց խոշորցված համայնքը միավորել դեռևս չխոշորացված, նոր խոշորացվող համայնքներին, որտեղ նոր պետք է ստեղծվեն այն ենթակառույցները, որը կա խոշորացված համայնքում կարծում եմ՝ ժամանակավրեպ է: Տեղական ինքնակառավարաման տեսակետից եթե գնահատենք՝ չափազանց շատ համայնքներ միավորելով ստեղծել մեկ խոշորացված համայնք՝ նպատակահարմար չէ հենց տեղական ինքակառավաման տեսանկյունից ելնելով, որովհետև չափազանց մեծ համայնքներում դժվար է իրականացնել տեղական ինքնակառավարում: Իսկ ինչպես է իրականացվելու համայնքի «2018-2022» թթ-ի համայնքների հնգամյա զարգացման ծրագրերով նախատեսվող ծրագրերի իրականացումը այս դեպքում ևս կորում է տեղական ինքնակառավարման համակարգի իրականացման գործառույթը: Ակունք խոշորացված համայնքում ստեղծվել է «Քաղաքացիների սպասարկման գրասենյակ» այս դեպքում ինչպես է գործելու գրասենյակը, ինչպես է ապահովվելու համայնքի բնակիչների հետ կապը, ինչ կերպով է իրականացվելու և կանոնակարգվելու այս դեպքում քաղաքացիներին պատշաճ կերպով սպասարկելու ծառայությունը: Հաշվի չառնելով համայնքի բնակիչների կարծիքը, հնարավոր չէ իրականացնել համյանքներում տեղական ինքնակառավարում: Օրենքի նախագիծը տեսլական չունի, քանի որ հնարավոր չէ պատկերացնել համայնքի զարգացումը այս օրենքի ընդունման դեպքում: Սթափվե’ք և վերանայեք օրենքի նախագիծը:
2 Հասմիկ Մարգարյան 16.12.2020 21:11:52 Հայաստանի Հանրապետության համար ներկայիս ծանր իրավիճակում՝ այս մռայլ օրերին, կարծում եմ, որ ավելի կարևոր հարցերի շուրջ կարելի է համախմբվել, քան այս խայտառակ վարչատարածքային օրենքի նախագիծն է։ Այսպես լրացուցիչ ատելություն եք սերմանում ժողովրդի մեջ ձեր հանդեպ, առանց այն էլ այդ ատելությունը հասել է իր գագաթնակետին։ Ակունք խոշորացված համայնքի բնակիչները չեն պատրաստվում ընդունել այդ խայտառակությունը, և պատրաստ են ամեն կերպ պայքարել իրենց իրավունքների համար։
3 Syuzanna Atanesyan 17.12.2020 11:41:03 Իմ կարծիքով երկրի այս իրավիճակում կամ ավելի հրատապ հարցեր։Խոշորացնելով համայնքները ևս մի հիասթափություն է լինելու բնակչության շրջանակներում,և անուշադրության կմատնվեն բազմաթիվ հարցեր։Ինչպես նաև կնպաստի գործազրկության աճին։
4 Sona Sahakyan 17.12.2020 11:57:43 Շատ կուզենայի ,որ այս նախագիծը կազմվեր ո՛չ թե անձնական ամբիցիաներից ելնելով, այլ ի շահ համայնքի բնակչության:Այսօր`առանց այն էլ դժվարին իրավիճակում գտնվող մեր երկրում արդեն իսկ խոշորացված Ակունք համայնքը, կրկին անգամ խոշորացման գործընթացում ընդգրկելով և կրճատելով բազմաթիվ աշխատատեղեր՝ գոյության խնդրի առջև կկանգնեն համայնքի շատ ու շատ ընտանիքներ:Կարծում եմ, որ սա կհանգեցնի համայնքի բնակիչների կողմից ընդվզումների ,քանի որ Ակունք համայնքի յուրաքանչյուր բնակիչ պատասխանատու է իր համայնքի բարօրության համար և դեմ կլինի նման նախագծի հստատմանը;
5 Sona Sahakyan 17.12.2020 11:58:26 Շատ կուզենայի ,որ այս նախագիծը կազմվեր ո՛չ թե անձնական ամբիցիաներից ելնելով, այլ ի շահ համայնքի բնակչության:Այսօր`առանց այն էլ դժվարին իրավիճակում գտնվող մեր երկրում արդեն իսկ խոշորացված Ակունք համայնքը, կրկին անգամ խոշորացման գործընթացում ընդգրկելով և կրճատելով բազմաթիվ աշխատատեղեր՝ գոյության խնդրի առջև կկանգնեն համայնքի շատ ու շատ ընտանիքներ:Կարծում եմ, որ սա կհանգեցնի համայնքի բնակիչների կողմից ընդվզումների ,քանի որ Ակունք համայնքի յուրաքանչյուր բնակիչ պատասխանատու է իր համայնքի բարօրության համար և դեմ կլինի նման նախագծի հստատմանը;
6 Naira Torosyan 18.12.2020 09:34:39 Պարոն Պապիկյան Ձեր կողմից բազմիցս հայտարարել եք, որ խոշորացված համայնքներին առայժմ ձեռք չեք տալու: Ի՞նչ տեղի ունեցավ այս կարճ ժամանակահատվածում և ի՞նչն էր պատճառը, որ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծում ընդգրկեցիք Ակունք խոշորացված համայնքը /ի դեպ Դուք միշտ Ձեր ելույթներում խոշորացման դրական կողմերը ներկայացրել եք հենց Ակունք խոշորացված համայնքի օրինակով/: Եթե նախկին շրջանային տարբերակով խոշորացմանն եք գնում, ապա ի՞նչու են դուրս մնացել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծից Բյուրեղավան, Գառնի և Ջրվեժ համայնքները: Եվ եթե այդպես է նույնիսկ, ի՞նչու Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքները չեն միավորվում Ստեփանավան համայնքին:
7 ԿԻՄԱ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ 18.12.2020 13:47:32 Շրջանառության մեջ է դրված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը, որտեղ ներկայացված է, որ ՀՀ Լոռու մարզի Ձորագետ համայնքը միավորվում է արդեն իսկ խոշորացված Թումանյան համայնքին: Դեմ եմ շրջանառության մեջ դրված«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագծով սահմանված խոշորացմանը,քանի որ այն համայնքում առաջացնելու է մի շարք բարդություններ և դժգոհություններ: Ձորագետ համայնքը միավորվելով արդեն իսկ խաշորացված Թումանյան համայնքին պարզ չէ արդյոք,ինչ արդյունքներ կունենա հետագայում:Առաջարկում եմ Ձորագետ համայնքը հանել այդ ցուցակից, համայնքը կատարում է իր առջև դրված ֆունկցիաները, չունենք ոչ մի երաշխիք,որ այն կազմաքանդելով և միավորվելով Թումանյան համայնքին կպահպանվի նույն էֆեկտիվությունը: Որպես համայնքի բնակիչ կխնդրեի չգլխատել համայնքները, համայնք առանց համայնքի ղեկավարի նման է որբ երեխայի: Առաջարկում եմ հետ կանչել «ՀՀ վարչատարածքայւն բաժանման մասին» օրենքի նախագիծը:
8 Կարինե Միքայելյան 18.12.2020 18:10:23 Համայնքների խոշորացումը ապուշ ծրագիր է: Ամբողջ աշխարհը հրաժարվել է այդ ծրագրից, որովհետև դրա հետևանքով համայնքների կառավարելիության մակարդակը էականորեն տուժվում է: Հայաստանում գործնթացը կատարվում է շատ հապճեպ, հաշվի չառնելով միավորվող համայնքների առանձնահատկությունները: Միվորվում են զբոսաշրջային համայնքները գյուղատնտեսական համայնքների հետ, որոնք չունեն ընդհանուր սահման: Տպավորություն է, որ միավորման ծրագիրը ֆինանսավորվում է օտարերկա ֆինանսական ինստիտուտների կողմից, իսկ հետևանքները համայնքները կզգան իրենց մաշկի վրա հետագայում:
9 Անի Կարապետյան 18.12.2020 18:10:53 Կոչ եմ անում վերանայել նախագիծը և չկազմաքանդել արդեն կայացած համայնքները:
10 Syuzan Hovsepyan 19.12.2020 21:43:13 Խնդրում եմ հստակ ներկայացնել, թե ի՞նչ հանրային քննարկումների արդյունքում է նման որոշում նախագծվել (խնդրում եմ ներկայացրեք հղումները, հիմքերը)։ Առաջարկում եմ նախագծից հանել ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի կազմում մասնավորապես Դսեղ համայնքը ներառելու մասը։ Վստահաբար կարող եմ ասել, որ Դսեղի բնակչության գերակշռող մասը դեմ է այս նախագծին։ Եվ դա ունի իր հստակ պատճառները․ 1)Դսեղի բնակչության թվաքանակը արդեն իսկ 7 բնակավայրերով խոշորացված Թումանյան համայնքի ընդհանուր բնակչության թվաքանակի 1/2-ից ավելին է։ 2) Դսեղը ունի բոլոր ենթակառուցվածքները (միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, արտադպրոցական դաստիարակության կազմակերպման անհրաժեշտ խմբակներ, համայնքային գրադարան, առողջության պահպանման առաջնային կենտրոն, գործող եկեղեցի, փոստային ծառայություն, կարկտակայան, համայնքային հանդիսությունների սրահ և այլն), ինչպես նաև բնակչության լիարժեք սպասարկումն իրականացնելու համար անհրաժեշտ ծառայությունները՝ փողոցային լուսավորության ապահովում, աղբահանության կազմակերպում և այլն, ավելին՝ հենց Դսեղն է տարիներ շարունակ օրինակ բուժծառայություններ մատուցել նույն Մոտկորի շրջանի գյուղերին, որոնք ներկայումս մտնում են Թումանյան համայնքի կազմի մեջ։ 3) Դսեղը շատ մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող և այդ ուղղությամբ զարգացող համայնք է, որը այս հեռանկարային ուղղության զարգացման համար ունի բոլոր նախադրյալները․ հյուրանոցներ, հյուրատներ, բնության այցելուների կենտրոն, զբոսաշրջային տարբեր ծառայություններ մատուցող կառույցներ։ Այսինքն՝ այս ուղղությունը համայնքի համար արդեն իսկ զարգացման գերակա ուղղություն է և բավականին շատ թվով ներդրողներ են այստեղ աշխատում։ Խոշորացման պարագայում շատ մեծ է այս ուղղությամբ տարվող աշխատանքների ինտենսիվության նվազման հավանականությունը։ 4) Դսեղը ինքնաբավ համայնք է, որն ի վիճակի է և ունի բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները՝ ապահովելու սեփական համայնքի բնակչության /և ոչ միայն/ կարիքները և պահանջմունքները և խոշորանալու պարագայում Դսեղը միայն տուժելու է թե՛ ֆինանսական, թե՛ ծառայությունների ստացման, թե՛ ներդրումների քանակի նվազման տեսանկյունից։ Այս տեսանկյունից ո՞րն է հիմնավորումը, չէ՞ որ խոշորացումը պետք է բխի բոլոր համայնքների շահերից։ Ո՞րն է Դսեղ համայնքի շահն այս իրավիճակում։
11 Gayane Simonyan 21.12.2020 23:56:56 Կտրականապես դեմ եմ Կոտայքի մարզի Ակունք համայնքը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան՝ Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 12) համայնքային փնջում ընդգրկելուն: Փաստորեն, ըստ նախագծի, Ակունք գյուղը պետք է ընդգրկվի վերոնշյալ համայնքային փնջում, ինչը ենթադրում է Ակունք խոշորացված համայնքի կազմալուծում: Այնինչ, Ակունք խոշորացված համայնքը, որն ընդգրկում է օրգանապես արդյունավետորեն միմյանց հետ կապված 8 գյուղեր (Ակունք, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Սևաբերդ, Զառ և Նոր գյուղ) բավականին կայացած, շոշափելի առաջընթաց գրանցող, շարունակաբար և համաչափ զարգացող համայնք է, որտեղ մշտապես վեր են հանվում իրական խնդիրները, հստակեցվում են դրանց հաղթահարման ուղիները, սահմանվում են առաջնահերթություններ և հաջողությամբ կյանքի են կոչվում դրանք: Պատահական չէ, որ 2019-ին Ակունք խոշորացված համայնքը «Համայնքների միության» և Տարածքային կառավարման նախարարության կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն համայնք: Իմ խորին համոզմամբ, Ակունք խոշորացված համայնքի կազմալուծումը և Ակունք գյուղը այդ փնջում ընդգրկելը ոչ միայն չի նպաստում, այլ հակառակը` հակասում է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովման տրամաբանությանը: Նման մոտեցումը համարում եմ անհիմն և ապակառուցողական: Առաջարկում եմ. 1. Նախագծից հանել Կոտայքի մարզի Ակունք գյուղը, 2. Ուսումնասիրել և տարածել Ակունք համայնքի դրական փորձը` որպես խոշորացված համայնքի կառավարման հաջողված օրինակ: