Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Վահե Օհանյան 07.12.2020 15:03:46 Հերիք չի՞ գործող ու արդյունավետ մեխանիզմները քանդեք
2 Հայկ Դավեյան 07.12.2020 21:33:28 Առաջարկում եմ նախագծից հանել Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթքից Գեղամասար տեղափոխելու հարցը՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները։ 1․ Կենտրոնը Գեղամասար գյուղ տեղափոխելով առաջանալու է մեծ դժգոհություն Սոթք գյուղի բնակիչների շրջանում՝ դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով։ 2․ Գեղամասար գյուղ տեղափոխելու հիմնական հիմնավորումը թե Գեղամասար գյուղը Գեղամասար խոշորացված համայնքի աշխարհագրական կենտրոնն է՝ չի համապատասխանում իրականությանը։ Աշխարհագրական կենտրոն ավելի շատ կարող է հանդիսանալ օրինակ Փոքր Մասրիկ բնակավայրը, բայց ոչ Գեղամասար բնակավայրը։ 3․ Շենքային պայմանները անբավարար են ինչպես Սոթքում այնպես էլ Գեղամասարում, երկու տեղում էլ անհրաժեշտ են վերանորոգման աշխատանքներ։ 4․ Սոթքը պատմական Վերին Խաչենի Սոթք գավառի կենտրոնն է եղել։ 5․ Համայնքապետարանի աշխատակիցների մեծամասնությունը Սոթք գյուղից են և տեղափոխումը կարող է հանգեցնել կադրային ջարդի։ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 09.06.17 ՀՕ-93-Ն օրենքով միավորված Գեղամասար համայնքի կենտրոնի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գեղամասար համայնքի ավագանին մի քանի անգամ (վերջինը՝ 17.09.2020թ. №45 որոշմամբ ուղերձով) դիմել է ՀՀ վարչապետին, Ազգային ժողովին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին համայնքային կենտրոնը Սոթք գյուղից Գեղամասար գյուղ տեղափոխելու առաջարկով:
3 Լիանա Սարգսյան 07.12.2020 23:31:12 Խոշորացված Ակունք համայնքի մեջ են մտնում 3 բարձր լեռնային գյուղեր` Սևաբերդ, Զովաշեն ևՀատիս, որոնք տարիներ շարունակ անտեսված են եղել մեր կառավարության կողմից և միայն խոշորացումից հետո է որ կյանքը սկսել է եռալ այդ համայնքներում: Խնդրում ենք ձեզ չքանդել մեր վերջին հույսը այստեղ բնակվելու: Մենք սիրում ենք մեր համայնքը:
4 Միհրան Մելքումյան 08.12.2020 21:19:06 Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքը Հայաստանի Հանրապետության ամենաառաջադեմ, ամենաէֆեկտիվ կառավարման համակարգով և ամենակայացած համայնքներից մեկն է: «Համայնքների միության» և Տարածքային կառավարման նախարարության կողմից Ակունք խոշորացված համայնքը 2019 թվականին ճանաչվել է ՀՀ լավագույն համայնք։ Պետական բարձրագույն տարբեր հարթակներից բազմիցս դրվատանքի խոսքեր են հնչել համայնքի մասին, այն մշտապես ներկայացվել է որպես լավագույն օրինակ: Համայնքի կազմում ընդգրկված Ակունք, Նոր Գյուղ, Կոտայք, Կապուտան, Զառ, Հատիս, Զովաշեն և Սևաբերդ բնակավայրերիը միավորված են ընդհանուր աշխարհագրական, սոցիալական և ենթակառուցվածքային առումներով: Այս համատեքստում անհասկանալի է մնում ՀՀ մակարդակով գերազանց աշխատող վարչական միավորի կազմաքանդումը և նոր կազմում ընդգրկելու անհրաժեշտությունը: Ըստ այս նախագծի՝ արդեն իսկ կայացած Ակունք համայնքը պետք է կազմալուծվի և միավորվի նոր բնակավայրերի հետ, որոնք և՛ տնտեսական, և՛ ենթակառուցվածքային, և՛ աշխարհագրական, և՛ բնակչության ընդհանուր հոգսերի առումով բավականին հեռու են միմյանցից: Ես՝ որպես Ակունք համայնքի բնակիչ, իմ և մեծ թվով համայնքաբնակների անունից հայտարարում եմ, որ դեմ եմ այս նախաձեռնությանը, և խնդրում ու կոչ եմ անում վերանայել նախագիծը, չկազմաքանդել մեր կայացած, միաձույլ համայնքը:
5 Միհրան Մելքումյան 09.12.2020 23:21:12 Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակիչ, որ տեղեկանում է տվյալ նախագծի մասին, ըստ որի պետք է կազմաքանդվի արդեն իսկ կայացած և 2019 թվականի լավագույն համայնք ճանաչված համայնքը և միավորվի Աբովյան քաղաքին ևս 11 այլ բնակավայրերի հետ, միանշանակ դեմ է արտահայտվում: Ուստի իմ և իմ համայնքակիցների անունից առաջարկում եմ հանել այս ցուցակից Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքը: Ակունք խոշորացված համայնքի Ակունք, Կոտայք, Նոր Գյուղ, Կապուտան, Զառ, Հատիս, Զովաշեն և Սևաբերդ համայնքները սերտորեն կապված են սոցիալական, տնտեսական, ենթակառուցվացքային առումներով: Նշված գյուղերի բնակիչները ունեն բազմաթիվ ընդհանրություններ և՛ դեմոգրաֆիկ և՛ աշխարհագրական առումով (գյուղերը տեղակայված են Հատիսի սարահարթին), դրա համար էլ շատ արագ ինտեգրվեցին միմյանց հետ մեկ ընդհանուր վարչական միավորի ներքո: Ակունք վարչական կենտրոնը գտնվում է համայնքի աշխարհագրական կենտրոնում և հարմար է մնացած բնակավայրերի բնակիչների համար տրանսպորտային առումով: Համայնքապետարանում աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ, որոնց շնորհիվ համայնքն այսօր լավագույններից է ամեն առումով: Համայնքում արդեն իսկ ձևավորվել են մշակութային ավանդույթներ, ամենամյա միջոցառումներ: Խոշորացված Ակունք համայնքի յուրաքանչյուր բնակիչ հպարտանում է իր բնակավայրով: Նախագծի հեղինակներին առաջարկում եմ հաշվի առնել վերևում նշվածը և հանել ցուցակից Ակունք խոշորացված համայնքը:
6 Հերմինե Աբրահամյան 08.12.2020 21:21:58 Խիստ դեմ եմ այս նախագծին, սա դիտում եմ որպես չհիմնավորված քայլ։ Ընդամենը մեկ տարի առաջ Ակունքի համայնքապետարանը Տարածքային կառավարման նախարարության կողմից արժանացել է «Լավագույն համայնք» կոչմանը, տարածաշրջանում հայտնի է որպես կայացած կառույց, որը լավագույնս կատարում է իր պարտավորությունները։ Համայնքապետարանում աշխատում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող տասնյակ բարձրակարգ մասնագետներ։ Համայնքի բնակավայրերը կապված են սովորութային, աշխարհագրական, միջբնակավայրային տրանսպորտային ցանցի ընդհանրություններով։ Մնացյալ 11 համայնքները, որոնք, ըստ այս նախագծի, պիտի միավորվեն մեկ համայնքի կազմում, չունեն վերոնշյալ որևէ ընդհանրություն գործող Ակունք խոշորացված համայնքի հետ։ Այսպիսով այս նախագծի կյանքի կոչումը. 1. Մի լրացուցիչ ընդվզման, նաև սթրեսային իրավիճակ է ստեղծում առանց այն էլ խիստ ընկճված, լարված ու բևեռացված մեր հասարակության մեջ։ 2. Գործազուրկ է թողնում տասնյակներով հաշվվող արդեն կայացած, պրոֆեսիոնալ համայնքային ծառայողների, որոնք լրացուցիչ բեռ են դառնալու առանց այն էլ պատերազմի արդյունքում խիստ տուժած մեր բյուջեի համար։ 3. Համապատասխան տրանսպորտային ցանցի բացակայության առկա պայմաններում լրացուցիչ ծախսի և ժամանակի կորուստ են մեր ազգաբնակչության համար։ Առաջարկում եմ զերծ մնալ այս նախագծի ընդունումից և չկազմաքանդել կայացած, ամուր պետական կառույցը։
7 Լուիզա Սարգսյան 09.12.2020 14:34:57 Մեր խոշորացված Ակունք համայնքն արդեն իսկ կայացած է, պետք չէ այն քանդել, պետք չէ նորից անտերության մատնել համայնքի այն գյուղերը, որոնք սկսել են ծաղկում ապրել խոշորացումից անմիջապես հետո: Սթափվե ՛ք և ավելի հանրօգուտ գործով զբաղվեք:
8 Արմինե Կիրակոսյան 09.12.2020 14:47:03 Ես Ակունք համայնքի բնակիչ չեմ, բայց այնքան եմ լսել համայնքի գրանցած հաջողությունների մասին, որ ուզում էի ընտանիքով բնակություն հաստատել համայնքում: Եթե տեղի ունենա նման բան ես կհրաժարվեմ այդ մտքից
9 Մխիթար Դավթյան 09.12.2020 15:11:32 Դե հերիք է, հերթը արդեն հասել է Ակունք խոշորացված համայնքին: Ակունք ի նման զարգացած և կանոնակարգված համայնք չկա ամբողջ Հայաստանի Հանրապետությունում
10 Anush Garsevanyan 10.12.2020 11:54:56 Ընդհանուր առմամբ «Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված ունեմ որոշ դիտարկումներ և անհամաձանություններ : ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսի 9-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ակունք, Նոր գյուղ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Զառ և Սևաբերդ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Ակունք բազմաբնակավայր համայնքը: Սկզբնական շրջանում, երբ խոսակցություններ էին շրջանառվում ,որ պետք է միավորվեն համայնքները, բնակչության շրջանում սկսվեցին անհնազանդության և աանհամաձայնության դրսևորումներ, այդ ամենին ես ականատես եմ եղել որպես Ակունք համայնքի բարձրլեռնային գյուղի բնակիչ և համայնքապետարանի աշխատակից: Ճիշտ է, ինքս կողմ եմ եղել միավորման գաղափարին, քանի որ միավորելով ֆինանսական միջոցներ այն կարող ենք ավելի նպատակային օգտագործել, բայց դա գյուղական բնակավայրերի բնակիչների մեծամասնության համար անիրատեսական էր, առավել մտահոգված էին բարձրլեռնային գյուղերի բնակիչները(համայնքի կազմի մեջ են մտնում Կոտայքի մարզի 4 բարձրլեռնային գյուղերից երեք՝ Հատիս, Զովաշեն և Սևաբերդ գյուղերը): Արդյունքում 2017 թվականի նոյեմբերին միավորվեցին համայնքները՝ ձևավորելով Ակունք բազմաբնակավայր համայնքը: Միավորման արդյունքում կրճատվեցին աշխատատեղեր և աշխատակիցների մի մասը դարձան գործազուրկ:Շուրջ երեք տարվա թիմային և սրտացավ աշխատանքի արդյունքում համայնքի բարձրլեռնային գյուղերում լուծվեցին տարիներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներ (ջրամատակարաման, գազաֆիկացման,աղբահանության, փողոցային լուսավորության), իսկ համայնքի մյուս գյուղերում բացվեցին մանկապարտեզներ, կառուցվեցին համայնքային կենտրոններ, ասֆալտապատվեցին գյուղամիջյան ճանապարհներ, փողոցային լուսավորություն հասավ շուրջ 100%-ի, ըստ գրաֆիկի համայնքի ամբողջ տարածքում իրականացվեց աղբահանություն, համայնքում մեծ թափով զարկ տրվեց ջերմոցային տնտեսությունների կառուցմանը, այգիների հիմնմանը, խելացի անասնաֆերմաների կառուցմանը, ինչպես նաև անհատական բնակելի տների կառուցմանը: Համայնքի բոլոր բնակավայրերը զարգացան համաչափ և ներդրումների համար գրավիչ միջավայր ստեղծվեց: Համայնքի բնակիչները սկսեցին հավատալ ու հարմարվել խոշորացման արդյունավետությանը: 2019 թվականի նոյեմբերի 10-ին Ակունք խոշորացված համայնքը ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից արժանացացավ « Տարվա լավագույն համայնք» անվանակարգով մրցանակին: Սակայն հիմա ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել է «Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով Ակունք բազմաբնակավայր համայնքը միավորվում է նոր ձևավորվող Աբովյան համայնքի կազմի մեջ,որում ներառված են 1քաղաքյաին և 18 գյուղական բնակավայրեր շուրջ 80 000 բնակիչներով: -Որքանո՞վ է նպատակահարմար միավորել արդեն իսկ միավորված և կայացած համայնքը: -Ինչո՞ւ ևս մեկ անգամ սթրեսի ենթարկել բազմաբնակավայր համայնքի բնակիչներին: -Հնարավոր է արդյո՞ք արդյունավետ կառավարել շուրջ 80 000 բնակիչ ունեցող 19 բնակավայրերից կազմված համայնքը: -Ներկայիս պատերազմական և տնտեսապես անկայուն վիճակում գտնվող պետությունում որքանո՞վ է նպատակահարմար նոր համայնքային փնջերի ստեղծումը և շրջանային մոդելի անցումը,եթե իրոք սա համարվում է շրջանային մոդել, կարծե՞մ Աբովյանի նախկին շրջանը ընդգրկում էր ավելի մեծ վարչական տարածք, 2 քաղաքային՝ Աբովյան և Բյուրեղավան ու 29 գյուղական՝ Ակունք, Առինջ, Արամուս, Արզնի, Բալահովիտ, Գեղաշեն, Զառ, Զովաշեն, Զովք, Կաթնաղբյուր, Կամարիս, Կապուտան, Կոտայք, Հատիս, Ձորաղբյուր, Մայակովսկի, Նոր գյուղ, Նուռնուս, Պտղնի, Ջրաբեր, Ջրվեժ, Սևաբերդ, Վերին Պտղնի, Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերով: -Արդյո՞ք արժե այս իրավիճակում ավելացնել գործազրկության թվաքանակը (միավորման արդյունքում բազմաթիվ աշխատատեղերի կրճատում) - Աբովյան քաղաքը բնակչության թվով լինելով ՀՀ 4-րդ և տնտեսապես զարգացած քաղաք, ունենալով բազմաթիվ ենթակառուցվածքներ, արդյո՞ք նպատակահարմար է այսքան գյուղեր միավորել արդեն զարգացած համայնքին՝ կանգնեցնեով համայնքի հետագա զարգացումը, քանի որ խոշորացման հիմքում կարծեմ ընկած է զարկ տալ առավել փոքր գյուղերի զարգացմանը, իսկ այդ առումով պետք է միջոցներն ուղղել բազմաթիվ գյուղերի զարգացմանը, կամ հակառակը՝ չանել ոչինչ: Իմ կարծիքով Աբովյան քաղաքը կարելի էր ընդհանրապես չմիավորել, իսկ եթե ամեն դեպքում պետք է ձևավորել բազմաբնակավայր համայնք, դա կարելի է անել ոչ թե շրջանային մոդելի հիման վրա, այլ փնջային միվորման մոդելով՝ միավորելով Աբովյան, Բալահովիտ, Գետարգել, Առինջ, Պտղնի և Վերին Պտղնի համայնքները,որը նաև չէր խանգարի բնակավայրերի հետագա զարգացմանը: Խնդրում եմ ևս մեկ անգամ քննարկել և վերանայել որոշման նախագիծը:
11 Կարինե Այվազյան 10.12.2020 23:50:41 Առաջարկում եմ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքը հանել այս ցուցակից։ Համայնքը հայաստանի մասշտաբով շատ արդյունավետ է գործում և բնակիչները գոհ են ներկայիս կարգավիճակից։ Ոչ մի ադեկվատ պատճառ չեմ տեսնում այն կազմալուծելու և նոր վարչական միավորում ընդգրկելու համար։ Նման ռադիկալ փոփոխություններ կատարելու համար նախ և առաջ խորհուրդ եմ տալիս խորքային ուսումնասիրություն կատարել, սոց․ հարցում անցկացնել բնակչության շրջանում, վերջապես լսել այս հանրապետության մեջ ապրող մարդկանց կարծիքները։
12 Աննա Արամյան 11.12.2020 10:44:18 Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքը առաջարկում եմ հանել այս ցուցակից։ Համայնքը բարձր էֆեկտիվությամբ կատարում է իր առաջ դրված ֆունկցիաները։ Չկա ոչ մի երաշխիք, որ այն կազմաքանդելով և նոր, ավելի խոշոր համայնքի վերածելով կպահպանվի նույն էֆեկտիվությունը։
13 Աղասի Ռուբենյան 11.12.2020 13:28:48 Այո քանդել մինչեվ վերչ այս երկիրը։
14 Miqayel Arushanyan 11.12.2020 20:14:58 Դեմ եմ այս նախագծին, հատկապես եթե խոսքը վերաբերվում է Ակունք խոշորացված և բավականին կայացած համայնքին
15 Edgar Sargsyan 12.12.2020 11:13:45 Այ ոչխարներ էս էլի սովետի հին ու հիմար մեխանիզմներն եք ուզում թարմացնեք
16 Սիլվա Գրիգորյան 12.12.2020 15:40:17 Դեմ եմ շրջանառության մեջ դրված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագծով սահմանված համայնքների խոշորացմանը, քանի որ այն առաջացնելու է մի շարք բարդություններ և դժգոհություններ` հատկապես այն համայնքներում, որոնք արդեն իսկ խոշորացված, կայացած են համարվում և հասել են լրջագույն արդյունքների: Խոսքը վերաբերում է Ակունք խոշորացված համայնքին: Խոշորացված Ակունք համայնքը միավորելով նոր խոշորացվող Աբովյանի հետ պարզ չէ արդյոք ինչ արդյունքներ կունենա հետագայում: Առաջարկում եմ կրկին վերանայել և խմբագրել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը:
17 Աննա Աբրահամյան 12.12.2020 15:45:08 Ներկայումս շրջանառության մեջ դրված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծում ներկայացված է, որ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքը միավորվելու է նոր խոշորացվող Աբովյան համայնքին, որը դեռ պարզ չէ արդյոք ի՞նչ արդյունքներ է ունենալու խոշորացումից հետո: Ակունք համայնքի բնակիչների մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչու արդեն իսկ խոշորացված համայնքը երկրորդ անգամ է խոշորանում: Պարոն Պապիկյան Դուք բազմիցս Ձեր ելույթներում հայտարարել եք, որ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքը կայացած համայնք է և նույնիսկ 2019 թվականին Ձեր կողմից արժանացել է Լավագույն խոշորացված գյուղական համայնք 2019 մրցանակին: Ստացվում է այնպես, որ արդյունքում կորցնում ենք լավագույն համայնք ճանաչված Ակունք համայնքը: Հետաքրքիր է օրենքի նախագծում Լոռու մարզի խոշորացման ենթակա համայնքների կազմում ինչու չկա ներառված Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները:
18 Susanna Abrahamyan 12.12.2020 19:42:45 2013 թվականին ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը առաջարկել էր համայնքների խոշորացման երկու մոդել. 1.Խոշորացում ըստ համայնքների փնջերի, 2.Խոշորացում ըստ նախկին խորհրդային շրջանների տարածքների։ Առաջինի նպատակն էր ստեղծել ուժեղ համայնք' կենտրոնացված ռեսուրսներով, բնակչությանը մատուցվող ծառայությունների բարձր որակով, Տիմ-երի ինքնուրույնությամբ։ Որովհետև հզոր տեղական ինքնակառավարում ունենալու գրավականը հզոր համայնք ունենալն էր։ Ակունք համայնքը ընտրել է խոշորացման առաջին մոդելը' դինամիկ զարգացող տնտեսությամբ, արդեն իսկ գործարկված ենթակառուցվածքներով, համընդհանուր բարեկեցություն ենթադրող, և որ ամենակարևորն է' ֆինանսապես կայուն կարգավիճակով։ Եվ հիմա որքանո՞վ է կիրառելի խոշորացման շրջանային մոդելը (խորհրդային տարիներին ընդունված) մեր ' արդեն իսկ խոշորացված, բազմաբնակավայր Ակունք համայնքի համար, ինչպե՞ս պետք է վերաձևվի նոր կառավարման համակարգը, ի՞նչ ցնցումների կենթարկվի տնտեսությունը, ինչու չէ նաև հանրությունը։ Այս, մեղմ ասած, տրամաբանությունից զուրկ ծրագիրը կյանքի կոչելուց առաջ, երկար ծանրութեթև արեք, վեր հանեք նոր մոդելի ուժեղ և թույլ կողմերը, համոզվեք մեզ' համայնքի բնակիչներիս դրա կարևորությունը, տեղական հանրաքվե անցկացրեք ի վերջո, համայնքի բնակիչների կարծիքը լսելու համար։ Մ'ի կոտրեք արդեն իսկ կայացած համայնքի ողնաշարը, մ'ի աղճատեք նրա հստակ դիմագիծը ' մատնելով նրան անորոշության։ Ուշքի' եկեք...
19 Հայկ Կիրակոսյան 13.12.2020 14:40:03 Առաջարկում եմ, Նաիրի խոշորացված համայնքի քարտեզավորումը վերանայել, քանզի նպատակահարմար չեմ գտնում երկու քաղաք միացնելու իրար։ Ավելին` գտնում եմ , որ նման ձևով խոշորացումը կարգավորում է միայն վերարտադրման խնդիրը....
20 Ani Aramyan 14.12.2020 10:05:22 Դեմ եմ <<ՀՀ վարչատարածքային բաժանման մասին>> <<ՀՀ օրենքում փոփախություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագծի դրույթներին, քանի որ խոշորացված համայնքների կազմի մեջ մտնում են չափազանց մեծ թվով բնակավայրեր: Արդյոք հնարավո՞ր է տեղական ինքակառավարման մարմինների կառավարումը այդքան շատ բնակավայրեր ունեցող համայնքներում՝ մասնավորապես արդեն խոշորացված Ակունք համայնքում /որն արդեն երկրորդ անգամ է խոշորանում/: Ես կարծում եմ որ, նպատակահարմար չէ Ակունք խոշորացված համայնքը միավորել նոր խոշորացվող Աբովյան համայնքի հետ:
21 Հասմիկ Մելքումյան 14.12.2020 10:38:08 Ըստ այս նախագծի Ակունք խոշորացված համայնքը, որը 2019թվականին ճանաչվել է հանրապետության լավագույն գյուղական համայնքը պետք է միավորվի Աբովյան քաղաքին և դեռևս չկայացված գյուղերին:Մի՞թե նախագծի հեղինակները չեն տեսնում , որ Ակունք համայնքը առաջիններից է գրեթե բոլոր ոլորտներում: Չի կարելի կազմալուծել ի շահ համայնքի բնակիչների աշխատող համակարգը:Հորդորում եմ նախագծի հեղինակներին անցնել Ակունք համայնքի ութ բնակավայերով և հարցնել, արդյոք բնակիչները համաձայն են նման խոշոր փոփոխության՝ առանց հաշվի առնելու ժողովրդի կարծիքը: ի վերջո բոլոր ծրագրերը պետք է գործեն ի շահ ժողովրդի, սակայն ներակյացված նախագիծը չի ունենա ոչ մի դրական փոփոխություն, առանց այն էլ պատերազմից ջլատված ու կոտրված ժողովրդի վրա:
22 Naira Sargsyan 14.12.2020 10:41:42 Եվ ու՞ր մնաց Ակունք խոշորացված համայնքի այդքան դժվար թվացող ,սակայն ի վերջո բոլոր բնագավառներում ո՚չ միայն կատարված ,այլև լավագույն արդյունքների հասած ցուցանիշները:Միթե՞ կարելի է գրչի մի հարվածով կազմել մի նախագիծ ,որի մեջ ներառված լինեն վաղուց խոշորացման սպասող, դեռ լիովին չկայացած մի շարք բնակավայրեր և արդեն խոշորացված ու լավագույն ճանաչված Ակունք համայնքը և խմբագրված տեքստում գրել ընդամենը Ակունք՝ առանց նկատի ունենալու նրա խոշորացված լինելու հանգամանքը:Չի կարելի դրդել արդեն խոշորացված ու կայացած համայնքի ութ բնակավայրի բնակիչներին ընտրելու պայքարի այլ միջոցներ ,ընդհուպ մինչև տարատեսակ անհնազանդություններ:
23 Գայանե Վարդանյան 14.12.2020 11:03:59 Հարգելի նախագծի հեղինակներ խնդրում եմ Ձեզ, հերթական անգամ մեր ժողովրդին մի հիասթափեցրեք ձեր անհեթեթ նախագծերով: Մի թե այս պահին այդքան անհրաժեշտ է կազմալուծել և կրկին կազմավորել նորանոր համայնքներ: Մի թե մեր երկիրը ուրիշ ավելի հրատապ ծրագրեր չունի իրագործելու: Այնպիսի տպավորություն է կարծես թե պատերազմը ղեկավարության վրա ոչ մի հետք չի թողել: Ոչինչ որ մենք կորցրեցին երիտասարդ սերունդ, դուք կազմալուծեք և կազմավորեք, մինչև ե՞րբ:
24 Տիգրան Ավետիսյան 14.12.2020 20:23:58 Նախ պետք է համայնքներում կատարել հանրային լսումներ՝հասկանալու հանրության կարծիքն ու տրամադրվածությունը նախագծի շուրջ
25 ԱՐԿԱԴԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ 15.12.2020 16:56:21 ինչումն է խոշորացման առավելությունը? հաստիքների կրճատումը թէ համայնքների զարգացումը? հայնքները կարող են իրենց համայնքներում իրականացնել սուբվենցիոն ծրագրեր և Ձեր առաջարկած հասիքների կոնկրետ թվի հիման վրա կրճատել հաստիքացանկը: Մենք դեմ ենք 24 համայնք միանալ Արթիկ համայնքին, որի դեպքում որևէ կարգավորում չի լինում: Առաջարկում ենք գոնե խոշորացման դեպքում գոնե փնջային տարբերակով: Չնայած մենք դեմ ենք խոշորացմանը