Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.06.2017 17:09:21 «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջունում է նախագծի կարեւորագույն նպատակը` հստակություն մտցնել գործող օրենսդրության մեջ եւ խուսափել թյուրընբռնումներից, որոնց արդյունքումտուժում են շահառուները: Այդ առումով մենք միանշանակ կողմ ենք նախագծին: Այդուհանդերձ մենք կարծում ենք, որ նախագծում արված առաջարկություններով ոչ ամբողջությամբ են կատարվում հստակեցումները, դրանցից մի քանիսում կան պարզապես խտրականություն Այսպես, 1. «Կրթության մասին» օրենքի համաձայն մանկավարժական գործունեություն է համարվում նաեւ կազմակերպչի, հանրակրթական դպրոցի ուսումնական եւ դաստիարակության գծով տնօրենի տեղակալների գործունեությունը: Այդ, կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշման ոչ ճիշտ կիրառման արդյունքում շատ մանկավարժներ, կազմակերպիչներ, հանրակրթական դպրոցների տնօրենների դաստիարակության գծով տնօրենների տեղակալներ, միջին-մասնագիտական հաստատությունների դաստիարակներ ու վարպետներ զրկվել էին սահմանդրական իրենց իրավունքից ` ստանալու մասնակի թոշակ: Այդ կապակցությամբ մեր եւ այլ կազմակերպությունները հասել էին վեճի դատական կարգով դրական լուծման: Այդ հիման վրա եւ մեր ջանքերի արդյունքում ՀՀ կառավարությունը 2016 թ. փոփոխություն կատարեց նշված որոշման մեջ, դրանով հաստատված ցանկում ավելացնելով վերոհիշյալ պաշտոններն ու մասնագիտությունները: Այժմ ներկայացվող նախագծով ի չիք է դարձվում այդ որոշումը, քանի որ նախագծում նշվում է. «մանկավարժական աշխատանք է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնղ ուսումնական հաստատությունում բացառապես ուսուցիչ, դասախոս (դոցենտ, պրոֆեսոր), ամբիոնի վարիչ աշխատելը։»: Կարծում ենք, որ այս դրույթը պետք է վերանայվի ՀՀ կառավարության այսօրվա գործող որոշմանը համապատասխան, եւ դրանից հանել «բացառապես» բառը եւ դրանում «ուսուցիչ» բառից հետո լրացվեն «տնօրենի ուսումնական, արտադաստիարակության գծով տեղակալները, վարպետները, դաստիարակները,» բառերը, 2. նախագծում գիտական աշխատանքի բնորոշման մեջ բացակայում է ՀՀ օրենսդրության մեջ տեղ գտած «փորձագիտական» գործունեության բառը: Այդպիսի աշխատանքն իրոք գիտական եւ հետազոտական բնույթի է, կիրառվում ՀՀ տարբեր կազմակերպություններում: Հետեւապես այս մասնագետների նկատմամաբ խտրական վերաբերմունք ենք մենք գնահատում սույն նախագծով նախատեսվող սահմանումը: Այդ իսկ պատճառով էլ առաջարկում ենք սահմանման մեջ լրացնել նաեւ «փորձագիտական» բառը, 3. նախագծում ստեղծագործական աշխատանքի բնորոշման չգիտես ինչու բացառապես այդպիսի աշխատանք է համարվում արվեստի ու մշակույթի ոլորտում համանման աշխատանքն ու գործունեությունը: Չգիտենք, թե ինչու այդպիսի աշխատանք չի համարվում հասարակական, բնապահպանական, առողջապահական եւ այլ ոլորտներում համանման աշխատանքը, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ եւ գործնականում կիրառվում են հասարակական կյանքում: Այդ ոլորտներու այդպիսի աշխատանքն իրոք ստեղծագործական բնույթի է, կիրառվում ՀՀ տարբեր կազմակերպություններում: Հետեւապես այս մասնագետների նկատմամաբ խտրական վերաբերմունք ենք մենք գնահատում սույն նախագծով նախատեսվող սահմանումը: Այդ իսկ պատճառով էլ առաջարկում ենք սահմանման մեջ կատարել համապատասխան փոոխություններ եւ լրացումներ: Մյուս խնդիրը վերաբերում է այն փաստին, որ կայքում տեղադրված նախագծի word-ային տարբերակը ոչ մի կերպ հնարավոր չէ բեռնել` ծրագրային անհամապատասխանության պատճառով: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 1-ին առաջարկությունը չի ընդունվել: 2-րդ առաջարկությունը չի ընդունվել: 3-րդ առաջարկությունը չի ընդունվել: 4-րդ հարցը չի առնչվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասություններին: 1-ին առաջարկության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով «մանկավարժական աշխատանք» հասկացությունը սահմանված է տվյալ օրենքի իմաստով: ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշումն ընդունվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրակումն ապահովելու նպատակով և չի առնչվում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքին, հետևաբար` նաև ներկայացվող նախագծին: 2-րդ առաջարկության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Նախագծում «գիտական աշխատանք» հասկացության սահմանումն առաջարկվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Բացի դրանից, առաջարկությունը հիմնավորված չէ. դրանում հստակ նշված չէ այն իրավական ակտը, որում «փորձագիտական» գործունեությունը համարվում է գիտական աշխատանք: 3-րդ առաջարկության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Նախագծով «ստեղծագործական աշխատանք» հասկացության սահմանումն առաջարկվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Բացի դրանից, առաջարկությունը հիմնավորված չէ. դրանում հստակ նշված չէ այն իրավական ակտը, որում «հասարակական, բնապահպանական, առողջապահական և այլ ոլորտներում համանման աշխատանքը» համարվում է ստեծագործական աշխատանք: