Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4‑ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.

«4. Սույն օրենքի իմաստով.

  • գիտական աշխատանք է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գիտական կազմակերպությունում գիտնականի կամ գիտական աշխատողի կողմից բացառապես գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիա­կան, հետախուզական աշխատանքներ կատարելը,
  • ստեղծագործական աշխատանք է համարվում բացառապես մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը,
  • մանկավարժական աշխատանք է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնղ ուսումնական հաստատությունում բացառապես ուսուցիչ, դասախոս (դոցենտ, պրոֆեսոր), ամբիոնի վարիչ աշխատելը։
  1. Սույն օրենքի իմաստով գիտական կազմակերպություն է համարվում.
  • Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ներառյալ ակադեմիայի համակարգում գործող գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունները, ակադեմիայի բաժանմունքները և ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները),
  • բարձրագույն ուսումնական հաստատությունները, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումները,
  • այլ կազմակերպությունները, անկախ իրենց կազմակերպական-իրավական ձևից, որոնք հիմնականում իրականացնում են գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն, զբաղվում են գիտական կադրերի պատրաստմամբ:
  1. Սույն օրենքի 4-րդ մասի իմաստով անձի գործունեությունը չի համարվում գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական, եթե անձը տվյալ կազմակերպությունում կատարում է նաև այլ՝ սույն օրենքի իմաստով գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական չհամարվող աշխատանք (իրականացնում է այլ լիազորություններ կամ ի լրումն սույն օրենքի իմաստով գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական աշխատանքի՝ կատարում է նաև վարչական (կառավարչական), վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ կամ այլ աշխատանքներ)։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Սույն օրենքի դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ Օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

  

  • Քննարկվել է

    27.06.2017 - 12.07.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

27.06.2017 16:10

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9448

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

28.06.2017

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջունում է նախագծի կարեւորագույն նպատակը` հստակություն մտցնել գործող օրենսդրության մեջ եւ խուսափել թյուրընբռնումներից, որոնց արդյունքումտուժում են շահառուները: Այդ առումով մենք միանշանակ կողմ ենք նախագծին: Այդուհանդերձ մենք կարծում ենք, որ նախագծում արված առաջարկություններով ոչ ամբողջությամբ են կատարվում հստակեցումները, դրանցից մի քանիսում կան պարզապես խտրականություն Այսպես, 1. «Կրթության մասին» օրենքի համաձայն մանկավարժական գործունեություն է համարվում նաեւ կազմակերպչի, հանրակրթական դպրոցի ուսումնական եւ դաստիարակության գծով տնօրենի տեղակալների գործունեությունը: Այդ, կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշման ոչ ճիշտ կիրառման արդյունքում շատ մանկավարժներ, կազմակերպիչներ, հանրակրթական դպրոցների տնօրենների դաստիարակության գծով տնօրենների տեղակալներ, միջին-մասնագիտական հաստատությունների դաստիարակներ ու վարպետներ զրկվել էին սահմանդրական իրենց իրավունքից ` ստանալու մասնակի թոշակ: Այդ կապակցությամբ մեր եւ այլ կազմակերպությունները հասել էին վեճի դատական կարգով դրական լուծման: Այդ հիման վրա եւ մեր ջանքերի արդյունքում ՀՀ կառավարությունը 2016 թ. փոփոխություն կատարեց նշված որոշման մեջ, դրանով հաստատված ցանկում ավելացնելով վերոհիշյալ պաշտոններն ու մասնագիտությունները: Այժմ ներկայացվող նախագծով ի չիք է դարձվում այդ որոշումը, քանի որ նախագծում նշվում է. «մանկավարժական աշխատանք է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնղ ուսումնական հաստատությունում բացառապես ուսուցիչ, դասախոս (դոցենտ, պրոֆեսոր), ամբիոնի վարիչ աշխատելը։»: Կարծում ենք, որ այս դրույթը պետք է վերանայվի ՀՀ կառավարության այսօրվա գործող որոշմանը համապատասխան, եւ դրանից հանել «բացառապես» բառը եւ դրանում «ուսուցիչ» բառից հետո լրացվեն «տնօրենի ուսումնական, արտադաստիարակության գծով տեղակալները, վարպետները, դաստիարակները,» բառերը, 2. նախագծում գիտական աշխատանքի բնորոշման մեջ բացակայում է ՀՀ օրենսդրության մեջ տեղ գտած «փորձագիտական» գործունեության բառը: Այդպիսի աշխատանքն իրոք գիտական եւ հետազոտական բնույթի է, կիրառվում ՀՀ տարբեր կազմակերպություններում: Հետեւապես այս մասնագետների նկատմամաբ խտրական վերաբերմունք ենք մենք գնահատում սույն նախագծով նախատեսվող սահմանումը: Այդ իսկ պատճառով էլ առաջարկում ենք սահմանման մեջ լրացնել նաեւ «փորձագիտական» բառը, 3. նախագծում ստեղծագործական աշխատանքի բնորոշման չգիտես ինչու բացառապես այդպիսի աշխատանք է համարվում արվեստի ու մշակույթի ոլորտում համանման աշխատանքն ու գործունեությունը: Չգիտենք, թե ինչու այդպիսի աշխատանք չի համարվում հասարակական, բնապահպանական, առողջապահական եւ այլ ոլորտներում համանման աշխատանքը, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ եւ գործնականում կիրառվում են հասարակական կյանքում: Այդ ոլորտներու այդպիսի աշխատանքն իրոք ստեղծագործական բնույթի է, կիրառվում ՀՀ տարբեր կազմակերպություններում: Հետեւապես այս մասնագետների նկատմամաբ խտրական վերաբերմունք ենք մենք գնահատում սույն նախագծով նախատեսվող սահմանումը: Այդ իսկ պատճառով էլ առաջարկում ենք սահմանման մեջ կատարել համապատասխան փոոխություններ եւ լրացումներ: Մյուս խնդիրը վերաբերում է այն փաստին, որ կայքում տեղադրված նախագծի word-ային տարբերակը ոչ մի կերպ հնարավոր չէ բեռնել` ծրագրային անհամապատասխանության պատճառով: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին