Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

---- ---------------- 2020 թվականի N -------   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի ««Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1275-Ն որոշումը շարադրելնոր խմբագրությամբ.

 

«4 օգոստոսի 2005 թվականի N 1275-Ն 

«ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.«Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 26421007297) վերանվանել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ

  1) «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն»      պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակներն են՝

ա. Հայաստանի Հանրապետությունում սերմերի և տնկանյութի հավաստագրման        իրականացումը,

բ. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի    օրգանական պետական հավաստագրման իրականացնումը,

գ. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրության    գնահատման հետագծելիության գործարկումը,

դ.Հայաստանի Հանրապետությունում սորտափորձարկումների իրականացումը,

3. Թույլատրել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

    1)  մշակաբույսերի նոր սորտերի տարբերակիչ առանձնահատկության, կայունության, միատարրության և տնտեսական օգտակարության փորձարկումների և փորձաքննության իրականացումը,

    2) բնագավառի վերաբերյալ մեթոդական և գիտահետազոտական ուսումնասիրությունների կատարումը,

   3) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի և տնկարանների սորտային նույնականացման աշխատանքների կատարումը,

  4) բույսերի սերմերի և տնկանյութերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները,

 5) գյուղատնտեսական օրգանական արտադրանքի, սերմերի և տնկանյութի հավաստագրման ծառայությունների մատուցումը,

 6) գյուղատնտեսության արտադրության հետագծելիության բացահայտմանն ուղղված լաբորատոր հետազոտությունների իրականացումը,

 7) վերապատրաստման, ուսուցման և խորհրդատվական աշխատանքների իրականացումը, ապրոբատորների արտոնագրերի տրամադրումը,

 8) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի և տնկանյութի վաճառքը,

 9) գյուղատնտեսական հավաստագրման, սերմնանյութ, տնկանյութի արտադրության շրջանակներում օրենքով չարգելված այլ աշխատանքների իրականացումը,

10) տնտեսվարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի ապրոբացիա, սորտային նույնականացման աշխատանքների կատարումը,

 11) տնտեսվարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանասավորմամբ, բույսերի սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները,

 12) կանոնադրական խնդիրների իրականացման ընթացքում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը:

4. Թույլատրել կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործել կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

5. «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) հաստատել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

2) ապահովել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը։ Գրանցման հետ կապված ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացված հողատարածքների պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրերի փոփոխությունների նոտարական վավերացման և ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն»   պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:   

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    17.10.2020 - 03.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7427

Տպել