Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունումը

Գյուղատնտեսական մշակաբույսերի նոր սորտերի արտոնագրման և սերմերի որակական ցուցանիշների գնահատման շրջանակներում «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի գործառույթների ընդլայնման, գյուղատնտեսական արտադրությանը բարձրորակ հավաստագրված տնկանյութի մատակարարման, սերմերի ու տնկանյութի հավաստագրման, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պետական հավաստագրման համակարգի և արտադրության գնահատման հետագծելիության համակարգի ներդրման ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Բույսերի նոր սորտերի, սերմերի, տնկանյութի, գյուղատնտեսական մթերքի օրգանական և էկոլոգիապես մաքուր արտադրության ոլորտում գյուղատնտեսական հետազոտությունների, հավաստագրման, փորձաքննությունների իրականացումը, ժամանակակից նորմատիվային փաստաթղթերի և ակտերի ներդրումը համաձայն՝ Հայաստանի Հանրապետության «Աշխարհագրական նշումների մասին» 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-60-Ն օրենքի, «Սերմերի մասին» 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-106-Ն օրենքի, «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-23 օրենքի, «Օրգանական գյուղատնտեսության մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-23-Ն օրենքի: 

Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը կազմակերպության փաստացի գործունեությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: 

  1. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում կազմակերպությանը վերաբերելի ոլորտում առաջադիմական փոփոխություններ կատարելու շնորհիվ ստանալ լայն ճանաչում և արդյունքում, հողօգտագործողների հետ ձևավորել փոխհարաբերության արդյունավետ, նոր մակարդակի մթնոլորտ, որն էլ կնպաստի  գյուղատնտեսական հետազոտությունների, սորտափորձարկումների, սերմերի և տնկանյութի, օրգանական և էկոլոգիապես մաքուր արտադրության հավաստագրման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացում:

  • Տևողություն

    17.10.2020 03.11.2020
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 568

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: