Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 13-ի N 1130-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2020 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  3-Ի N 1130ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 1130-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման տեքստում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով, «վարչություն» բառը՝ «Կոմիտե» բառով, «վարչության պետ» բառերը «Կոմիտեի նախագահ» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության» բառերով,

2) որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Սահմանել, որ նախքան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերից և շինություններից մինչև 500 մետր հեռավորությամբ գտնվող` պետական սեփականություն հանդիսացող այլ շենքերի ու շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալն անհրաժեշտ է ստանալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության դրական կարծիքը։ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ ճանաչված շենքերի ու շինությունների համար՝ Երևանի քաղաքապետի, իսկ համայնքների վարչական տարածքներում` համայնքների ղեկավարների դրական կարծիքները:»,

3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

ա. 1-ին կետում «շենքերի և շինությունների» բառերից հետո լրացնել (բացառությամբ այն շենք և շինության, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար):

բ. 5-րդ կետի 3-րդ ենթակետում «ռադիոհաճախականության» բառից առաջ լրացնել «տեղակայվող սարքավորման» բառերը.

գ. 5-րդ կետը հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ ենթակետով.

«5) տեղակայվելիք նոր սարքավորման դեպքում՝ սարքավորման տեղադրելուց հետո 6-ամսյա ժամկետում ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների աղբյուր հանդիսացող սարքերի շահագործումը թույլ տալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դրական եզրակացությունը։».

դ. 6-րդ կետում «թղթային կամ փոստային» բառերը փոխարինել «առձեռն, էլեկտրոնային կամ փոստային» բառերով.

ե. 8-րդ կետում «5» թիվը փոխարինել «15» թվով.

զ. 10-րդ կետի 4-րդ ենթակետում «թերի են» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև չեն տրամադրվել 5-րդ կետով պահանջվող փաստաթղթերը»,

է. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ ենթակետով.

«5) սույն որոշման 3-րդ կետով սահմանված պետական մարմինների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և համայնքների ղեկավարների կողմից ներկայացվել է բացասական կարծիքներ»։.

ը. 16-րդ կետում «կնքված վերջին» բառերը փոխարինել «կնքված գործող» բառերով.

թ. 18-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում  «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» բառերը փոխարինել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» բառերով.

  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    16.09.2020 - 05.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1131

Տպել