Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից «Ջուր և առողջություն» արձանագրությունից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 17.08.2020 13:08:27 Հավելվածը կցված չի, ուստի առաջարկ անել, կարծիք հայտնելը դառնում է անհնարին Տեխնիկական պատճառներով հավելվածը չի կցվել: Հավելվածը ևս մեկ անգամ կցվել է:
2 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ III անհրաժեշտ է նշել անխափամն 24 ժամյա ջրամատակարարումը: Կետը կրկնում է 2-րդ կետին Պարզաբանումը ներկայացվել է 2-րդ կետում
3 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ IV անհրաժեշտ է ժամկետները վերանայել, քանի որ 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքի անցումային դրույթներում նշված են Կեղտաջրերի հեռացման և մաքրման ներկայացվող պահանջների իրականացման ժամկետները, և այս որ պետք է բխի վերը նշված օրենքից: Կետը կրկնում է 3-րդ կետին Պարզաբանումը ներկայացվել է 3-րդ կետում
4 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 Անհրաժեշտ է որպես միջոցառում ներառել նաև «Ջուր և առողջություն » արձանագրության վավերացումը Չի ընդունվել: Սույն փաստաթուղթը «ՋՈՒՐ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ է, ուստի, գործողությունների ծրագրում արձանագրության վավերացման գործընթացը չի կարող ներառվել և դիտարկվել որպես միջոցառում:
5 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 Սևան, Հրազդան ջրավազանների կառավարման պլանների մշակման ժամկետը սահմանել մինչև 2020 թվականի 4-րդ եռամսյակը, քանի որ այդ ջրավազանների կառավարման պլանների մշակման աշխատանքները սկսվել են 2018 թվականի 1-ին կիսմայակից Չի ընդունվել: Սևան և Հրազդան ջրավազանին կառավարման պլանների նախագիծերը նախատեսվում է ներկայացնել 2020 թվականի 4-րդ եռամսյակում, սակայն դրանց պաշտոնապես ընդունման իրատեսական ժամկետն է 2022թ.: Ինչ վերաբերվում է նախագծում նշված Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանին, մշակման աշխատանքները դեռ չեն մեկնարկել
6 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 Այս որոշման նախագծում պետք է ներառվի նաև 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքում նախատեսված հետևյալ դրույթները՝ 1) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները 2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և դրանց իրականացման ժամանակացույցը 3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջները 4) Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները, ինչպես նաև անհատական պահանջների տրամադրման կարգը և պայմանները Չի ընդունվել 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքի ընդունումից հետո ընդունվել է ՀՀ Վարչապետի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփո-խություններ եվ լրացումներ կատարելու մասին» հայաստանի հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին 29.05.2018թ N 589 - Ա որոշումը, որով արդեն իսկ նախատեսված են նշված միջոցառումները, դրանց պատասխանատու մարմինները, և կատարման ժամկետները:
7 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:47:27 ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ III անհրաժեշտ է նշել անխափամն 24 ժամյա ջրամատակարարումը: Չի ընդունվել Նախագծի ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ III-ը վերաբերվում է խմելու ջրի հասանելիությանը, մասնավորապես՝ չսպասարկվող բնակավայրերի, այլ ոչ թե խմելու ջրի մատակարարման տևողությանը:
8 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:47:27 ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ IV անհրաժեշտ է ժամկետները վերանայել, քանի որ 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքի անցումային դրույթներում նշված են Կեղտաջրերի հեռացման և մաքրման ներկայացվող պահանջների իրականացման ժամկետները, և այս որ պետք է բխի վերը նշված օրենքից Չի ընդունվել 2. ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ IV-ի նպատակներին ուղղված միջոցառումների և գործողությունների իրականացման արդյունքում ակնկալվում է օրենսդրական դաշտի մոտարկում ԵՄ հրահանգներին և միջազգային պահանջներին, նոր ջրահեռացման համակարգերի կառուցում կամ առկաների վերակառուցում, ինչպես նաև հանրակրթական և մարզային բժշկական հաստատությունում սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում, ուստի դրանց իրականացման ժամկետները չեն կարող բխել ՀՕ-16-26-Ն օրենքի անցումային դրույթներում նշված ժամկետներից: Սույն գործողությունների ծրագրում նշված ժամկետները սահմանելիս հիմք են ընդունվել ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգրով սահմանված ժամկետները, որոնք սահմանված են հաշվի առնելով ԿԶՆ-ի վերջնաժամկետը՝ 2030թ. Սոին
9 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 Եթե «Ջուր և առողջություն » արձանագրությունը չի վավերացվել, արդյոք ժամանակավրեպ չի «ՋՈՒՐ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ հաստատումը Չի ընդունվել: «ՋՈՒՐ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ծրագիրը ժամանակավրեպ չի: Անկախ վավերացումից երկիրը կարող է սահմանել իր թիրախները և միջոցառումները: Արձանագրությունից կամ այլ միջպետական փաստաթղթից բխող միջոցառումների ծրագիրը, չի կարող սահմանել այդ արձանագրության, կամ այլ միջպետական փաստաթղթի վավերացումը, ինչը քաղաքական որոշում է:
10 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 Ինչպես նշել եք Սևան և Հրազդան ջրավազանին կառավարման պլանների նախագիծերը նախատեսվում է ներկայացնել 2020 թվականի 4-րդ եռամսյակում, սակայն նշում եք, որ դրանց պաշտոնապես ընդունման իրատեսական ժամկետն է 2022թ.-ն է: Ջրավազանային կառավրման պլանները շատ կարևոր փաստաթղթեր են ջրային ռեսուրսների արդյունավետ կառվարման, պահպանման համար, որտեղ ներռավում են նաև ջրիային հաշվեկշռը, ջրի բաշխումն ըստ գերակայությունների և այլն: Եթե նման կարևորության կառավարման պլանների նախագծերի ընդունման իրատեսական ժամկետը 2 տարի է, ապա կարելի է եզրակացնել, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անգործնեության մեջ է: Չի ընդունվել ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ XIX-ի «Սևան, Հրազդան և Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանների մշակում» միջոցառման իրականացման ժամկետը մինչև 2025թ., ինչը ենթադրում է, որ երկիրը մինչև 2025թ.-ը կունենա 3 ջրավազանների կառավարման պլաններ: Ինչպես տեղյակ եք, ջրավազանային կառավարման պլանի նախագի մինչև պաշտոնական ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է շրջանառվի շահագրգիռ կազմակերպությունների միջև, ներկայացվի հանրային քննարկման, հավաքագրվեն շահագրգիռների և հանրության կարծիքները և դիտողությունները:
11 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 ՀՀ Վարչապետի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփո-խություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին 29.05.2018թ N 589 - Ա որոշման մեջ ներառված չի այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները, ինչը բխում է 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՑ: Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատումը շատ կարևոր է ներառել սույն ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ, քանի որ նեկայումս հազարավոր հա հողատարացքների ոռոգման ցանց թափվում են տարբեր կեղտաջրեր, այդ թվում կենցաղային և արտադրական, ինչի արդյունքում ստացված բերքն աղտոտվում է ամենատարբեր աղտոտիչներով, վերջինս սննդային շղթայով անցնում է մարդու օրգանիզմ: Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատումից հետո ըստ էության կկարգավորվի վերը նշված խնդիրը: Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատումից հետո նոր կարելի է մշակել 1) բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները, 2) արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները: Չի ընդունվել: «Ջուր և առողջություն» արձանագրության ազգային թիրախային ոլորտները, որոնք ներկայացված են սույն ծրագրում ուղղակիորեն չեն առընչվում ոռոգման ջրերի ստանդարտներին Մաքրման կայաններից բաց ջրավազաններ արտահոսող ջրերի որակի նորմերի և հեռացման կարգի մշակումը և սահմանումը, կարող է, ի թիվս այլոց ներառել նաև ոռոգման ջրերի ստանդարտի մշակում և սահմանում: Սակայն, հաշվի առնելով, ոռոգման ջրերի ստանդարտի մշակման կարևորությունը մեր երկրի համար, կարծում ենք տվյալ ստանդարտների մշակման պահանջը պետք է ձևավորվի այլ իրավամկան ակտով, հիմք ընդունելով 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ:
12 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 Կարծում եմ խմելու ջրի հասանելիության թիրախում կարևոր դերակատարություն ունի անխափամն՝ 24 ժամյա ջրամատակարարումը: Չի ընդունվել: «Ջուր և առողջություն» արձանագրության հիմնական նպատակներից մեկը յուրաքանչյուրի համար անվտանգ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ապահովումն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգաբնակչության բոլոր անդամների համար այդ ծառայությունների հավասար հասանելիության ապահովմանը: Ջրի և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման երեք կարևոր գործոններն են` աշխարհագրական դիրքով պայմանավորված անհավասարությունների նվազեցումը, խոցելի խմբերի առջև ծառացած խոչընդոտների հաղթահարումը և մատչելիության հետ կապված խնդիրների լուծումը: Սույն միջոցառման առաջնային խնդիրը խնդիրը տվյալ բնակայրերի համար խմելու ջրի հավասար հասանելիության ապահովումն է՝ աշխարհագրական դիրքով պայմանավորվածև տվյալ թիրախը չի սահմանում ջրամատակարարման տևողության ապահովումը: Միաժամանակ նաև հայտնում ենք, որ լիցենզավորված մասնագիտական կազմակերպության կողմից 24-ժամյա ջրամատակարարում իրականացվում է միայն համապատասխան ենթակառուցվածքների առկայության դեպքում, ուստի գործողությունների ծրագրի ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ III-ի միջոցառումները ուղված են ի թիվս այլոց նաև ենթակառուցվածքների կառուցմանը և վերակառուցմանը:
13 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 Դուք ներկայացրել եք ԿԶՆ-ի վերջնաժամկետը, սակայն այն պետք համապատասխանի ՀՀ ջրային օրենսգրքի անցումային դրությներում նշված ժամկետներին: Արդյոք գործողությունների ծրագրուն նշված ժամկետները պետք է լինեն ԿԶՆ-ի վերջնաժամկետը, թե կարող է նաև վերջնաժամկետից էլ շուտ իրականացվել: Չի ընդունվել: Գործողությունների ծրագրում նշված է «մինչև 2030թ» ինչը ենթադրում է, որ ծրագրում նշված միջոցառումները կարող են իրականացվել նաև ժամկետից շուտ:
14 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 03.09.2020 16:39:50 ՛՛Ջրային մարմին՛՛ տերմինն ոչ մի ՀՀ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով՝ որպես հասկացություն ամրագրված չէ, սակայն նախագծի հավելվածի տարբեր կետերում այն օգտագործված է, առաջարկում եմ այն խմբագրել Չի ընդունվել Նախարարության կողմից ձեռնարկվել են ԵՄ դիրեկտիվներին ազգային օրենսդրության մոտարկման միջոցառումներ
15 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 03.09.2020 16:39:50 Մինչև 2025 թ.-ը լրանում է գործող ջրավազանային կառավարման պլանների գործնեության ժամկետները, սակայն նախագծում ներառված է միայն Սևան, Հրազդան և Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանների մշակումը: Առաջարկում եմ Հարավային, Ախուրյան և Արարատյան ջրավազանների կառավարման պլանների վերանայումը համապատասխան ժամկետով ներառել գործողությունների ծրագրում: Չի ընդունվել Նախարարության կողմից ձեռնարկվել են ԵՄ դիրեկտիվներին ազգային օրենսդրության մոտարկման միջոցառումներ, կառավարման պլանների վերանայման միջոցառումները նախատեսված են ՀՀ Վարչապետի 2019թ հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ և այլ իրավական ակտերով:
16 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 03.09.2020 16:39:50 Առաջարկում եմ Սևան, Հրազդան կառավարման պլանների մշակման համար սահմանել ավելի իրատեսական ժամկետ, իսկ Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանի մշակման համար իրատեսական է մինչև 2025 թվականը: Չի ընդունվել Կառավարման պլանների հաստատման համար արդեն իսկ սահմանված են ժամկետներ, որոնց ով ել առաջնորդվում է նախարարությունը: