Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից «Ջուր և առողջություն» արձանագրությունից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՃԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ» ԿԻՑ «ՋՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետությունը 1999 թվականի հունիսի 17-ին Լոնդոնում ստորագրել է 1992 թվականի ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից «Ջուր և առողջություն» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն): Այդ ժամանակվանից սկսած Հայաստանում մեկնարկել է վավերացման գործընթացը:

 Թեև Հայաստանը դեռևս Արձանագրության կողմ չէ, սակայն արդեն իսկ բարեհաջող կերպով իրականացրել է մի շարք ծրագրեր: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ՀՀ բնապահպանության և առողջապահության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ 2013-2014 թվականներին իրականացրել է օժանդակության ծրագիր, որի նպատակն էր՝ նպաստել Հայաստանում Արձանագրության ներդրման աշխատանքներին: Ծրագրի հիմնական նպատակներն էին աջակցել Հայաստանին՝ Արձանագրության 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ազգային և/կամ տեղական նպատակների ու նպատակային ժամկետների սահմանմանը, ինչպես նաև, Արձանագրությամբ սահմանված խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության և որոշումների կայացման համար հարթակի ապահովման միջոցով՝ նպաստել «Ջրի և առողջության մասին» արձանագրության վավերացմանը: Համաձայն «Ջրի և առողջության մասին» արձանագրության հոդված 7-ի՝ յուրաքանչյուր երկիր, որ Կողմ է հանդիսանում Արձանագրության, պետք է պարբերաբար վերանայի երկրի կողմից սահմանված թիրախների իրականացումը, գնահատի և սահմանի նոր թիրախներ: Չլինելով Արձանագրության Կողմ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը 2014 թվականին սահմանել էր Արձանագրության ներքո իր ազգային նախնական թիրախները: 2017 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում «Ջուր և առողջություն» արձանագրության և ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության վերաբերյալ կազմակերպված խորհրդակցության ժամանակ կայացված որոշման համաձայն ձեռնարկվեց Արձանագրության ներքո սահմանված ազգային թիրախների վերանայման գործընթացը:

ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» (Ջրային կոնվենցիա) կից «Ջուր և առողջություն» արձանագրությունից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված Արձանագրության վավերացման, ինչպես նաև Արձանագրության ներքո սահմանված ազգային թիրախների ներդրման պահանջից։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով սահմանվել են Արձանագրության 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ազգային թիրախային նպատակները, որոնք ուղղված են Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման, զարգացման, պահպանման և օգտագործման համակարգերի արդյունավետության բարձրացմանը, միջազգային չափանիշներին համապատասխան ջրի որակի  ցուցանիշների ներդրմանը, խմելու ջրի հասանելիության ու որակի բարելավմանը, ջրի հետ կապված բռնկումների ու հիվանդությունների կրճատմանը, ջրահեռացման հասանելիությանը, կեղտաջրերի մաքրմանը, կեղտաջրերի մաքրման կայաններից արտահոսող կեղտաջրերի որակի բարելավմանը։ Ինչպես նաև սահմանվել են այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ միջոցառումներն ու դրանց կատարման համար պահանջվող ժամկետները։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «Եվրամիության ջրային նախաձեռնություն պլյուս» (ԵՄՋՆ+) ծրագրի աջակցությամբ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի  ընդունումը կնպաստի ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովմանը, անվտանգ և կայուն խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ապահովմանը, հատկապես գյուղական բնակավայրերում ջրամատակարարվող ջրի որակի բարելավմանը, մարդկանց և էկոհամակարգերի համար առողջ միջավայրի ստեղծմանը, կեղտաջրերի որակի բարելավմանն ու վերաօգտագործմանը, ջրաէկոհամակարգերի պահպանմանը, ջրամատակարար կազմակերպությունների կողմից «Ջրի անվտանգության ծրագրերի» մշակմանը և արդյունավետ իրականացմանը։

 

 

 

  • Քննարկվել է

    17.08.2020 - 03.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման, Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7478

Տպել

Առաջարկներ`

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

03.09.2020

Առաջարկում եմ Սևան, Հրազդան կառավարման պլանների մշակման համար սահմանել ավելի իրատեսական ժամկետ, իսկ Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանի մշակման համար իրատեսական է մինչև 2025 թվականը:

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

03.09.2020

Մինչև 2025 թ.-ը լրանում է գործող ջրավազանային կառավարման պլանների գործնեության ժամկետները, սակայն նախագծում ներառված է միայն Սևան, Հրազդան և Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանների մշակումը: Առաջարկում եմ Հարավային, Ախուրյան և Արարատյան ջրավազանների կառավարման պլանների վերանայումը համապատասխան ժամկետով ներառել գործողությունների ծրագրում:

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

03.09.2020

՛՛Ջրային մարմին՛՛ տերմինն ոչ մի ՀՀ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով՝ որպես հասկացություն ամրագրված չէ, սակայն նախագծի հավելվածի տարբեր կետերում այն օգտագործված է, առաջարկում եմ այն խմբագրել

Տեսնել ավելին