Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից «Ջուր և առողջություն» արձանագրությունից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 17.08.2020 13:08:27 Հավելվածը կցված չի, ուստի առաջարկ անել, կարծիք հայտնելը դառնում է անհնարին Տեխնիկական պատճառներով հավելվածը չի կցվել:
2 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ III անհրաժեշտ է նշել անխափամն 24 ժամյա ջրամատակարարումը: Կետը կրկնում է 2-րդ կետին
3 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ IV անհրաժեշտ է ժամկետները վերանայել, քանի որ 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքի անցումային դրույթներում նշված են Կեղտաջրերի հեռացման և մաքրման ներկայացվող պահանջների իրականացման ժամկետները, և այս որ պետք է բխի վերը նշված օրենքից: Կետը կրկնում է 3-րդ կետին
4 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 Անհրաժեշտ է որպես միջոցառում ներառել նաև «Ջուր և առողջություն » արձանագրության վավերացումը Չի ընդունվել:
5 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 Սևան, Հրազդան ջրավազանների կառավարման պլանների մշակման ժամկետը սահմանել մինչև 2020 թվականի 4-րդ եռամսյակը, քանի որ այդ ջրավազանների կառավարման պլանների մշակման աշխատանքները սկսվել են 2018 թվականի 1-ին կիսմայակից Չի ընդունվել:
6 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 Այս որոշման նախագծում պետք է ներառվի նաև 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքում նախատեսված հետևյալ դրույթները՝ 1) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները 2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և դրանց իրականացման ժամանակացույցը 3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջները 4) Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները, ինչպես նաև անհատական պահանջների տրամադրման կարգը և պայմանները Չի ընդունվել
7 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:47:27 ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ III անհրաժեշտ է նշել անխափամն 24 ժամյա ջրամատակարարումը: Չի ընդունվել
8 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:47:27 ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ IV անհրաժեշտ է ժամկետները վերանայել, քանի որ 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքի անցումային դրույթներում նշված են Կեղտաջրերի հեռացման և մաքրման ներկայացվող պահանջների իրականացման ժամկետները, և այս որ պետք է բխի վերը նշված օրենքից Չի ընդունվել
9 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 Եթե «Ջուր և առողջություն » արձանագրությունը չի վավերացվել, արդյոք ժամանակավրեպ չի «ՋՈՒՐ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ հաստատումը Չի ընդունվել:
10 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 Ինչպես նշել եք Սևան և Հրազդան ջրավազանին կառավարման պլանների նախագիծերը նախատեսվում է ներկայացնել 2020 թվականի 4-րդ եռամսյակում, սակայն նշում եք, որ դրանց պաշտոնապես ընդունման իրատեսական ժամկետն է 2022թ.-ն է: Ջրավազանային կառավրման պլանները շատ կարևոր փաստաթղթեր են ջրային ռեսուրսների արդյունավետ կառվարման, պահպանման համար, որտեղ ներռավում են նաև ջրիային հաշվեկշռը, ջրի բաշխումն ըստ գերակայությունների և այլն: Եթե նման կարևորության կառավարման պլանների նախագծերի ընդունման իրատեսական ժամկետը 2 տարի է, ապա կարելի է եզրակացնել, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անգործնեության մեջ է: Չի ընդունվել
11 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 ՀՀ Վարչապետի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփո-խություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին 29.05.2018թ N 589 - Ա որոշման մեջ ներառված չի այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները, ինչը բխում է 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՑ: Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատումը շատ կարևոր է ներառել սույն ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ, քանի որ նեկայումս հազարավոր հա հողատարացքների ոռոգման ցանց թափվում են տարբեր կեղտաջրեր, այդ թվում կենցաղային և արտադրական, ինչի արդյունքում ստացված բերքն աղտոտվում է ամենատարբեր աղտոտիչներով, վերջինս սննդային շղթայով անցնում է մարդու օրգանիզմ: Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատումից հետո ըստ էության կկարգավորվի վերը նշված խնդիրը: Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատումից հետո նոր կարելի է մշակել 1) բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները, 2) արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները: Չի ընդունվել:
12 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 Կարծում եմ խմելու ջրի հասանելիության թիրախում կարևոր դերակատարություն ունի անխափամն՝ 24 ժամյա ջրամատակարարումը: Չի ընդունվել:
13 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 Դուք ներկայացրել եք ԿԶՆ-ի վերջնաժամկետը, սակայն այն պետք համապատասխանի ՀՀ ջրային օրենսգրքի անցումային դրությներում նշված ժամկետներին: Արդյոք գործողությունների ծրագրուն նշված ժամկետները պետք է լինեն ԿԶՆ-ի վերջնաժամկետը, թե կարող է նաև վերջնաժամկետից էլ շուտ իրականացվել: Չի ընդունվել:
14 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 03.09.2020 16:39:50 ՛՛Ջրային մարմին՛՛ տերմինն ոչ մի ՀՀ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով՝ որպես հասկացություն ամրագրված չէ, սակայն նախագծի հավելվածի տարբեր կետերում այն օգտագործված է, առաջարկում եմ այն խմբագրել Չի ընդունվել
15 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 03.09.2020 16:39:50 Մինչև 2025 թ.-ը լրանում է գործող ջրավազանային կառավարման պլանների գործնեության ժամկետները, սակայն նախագծում ներառված է միայն Սևան, Հրազդան և Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանների մշակումը: Առաջարկում եմ Հարավային, Ախուրյան և Արարատյան ջրավազանների կառավարման պլանների վերանայումը համապատասխան ժամկետով ներառել գործողությունների ծրագրում: Չի ընդունվել
16 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 03.09.2020 16:39:50 Առաջարկում եմ Սևան, Հրազդան կառավարման պլանների մշակման համար սահմանել ավելի իրատեսական ժամկետ, իսկ Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանի մշակման համար իրատեսական է մինչև 2025 թվականը: Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: