Հավելված N 1

                   ՀՀ կառավարության 2020 թվականի

                                                          --------------   --- -ի N ----- - Լ որոշման

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՆԵՐԱՌՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածի պահանջները:
  3. Տարեկան ծրագիրը ընդգրկում է 2021 թվականի ընթացքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացման ենթակա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումները, ծրագրերը և գործողությունները:
  4. Ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և Մարդու իավունքների պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունները: 

 

  1. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակն է`

  1. Հավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:

Ծրագրի խնդիրներն են`

  1. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրական դաշտի բարելավումը,
  2. հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթության, աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների ապահովումը,
  3. հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովումը,
  4. հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և կարիքների գնահատումն` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման /այսուհետ` ԱՀԿ ՖՄԴ/ սկզբունքների և մոտեցումների,
  5. հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը,
  6. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմա­կեր­պությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը,
  7. հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը,
  8. հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ապրելու վայրը ընտրելու, աջակցության ծառայություններից հավասարապես օգտվելու և անձնական օգնական ունենալու հնարա­վորությունների ապահովումը:

 

 

III. ՆԵՐԿԱ  ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

  1. Մեկնարկել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու ուղղությամբ աշխատանքները և ներկայումս իրականացվում են ներպետական ընթացակարգեր` Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմաններ, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցությունը և արդյունավետ սոցիալական ներառումն ապահովելու նպատակով նոր խմբագրությամբ մշակվել և ներկայումս շրջանառվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը:
  3. Աշխատանքներ են տարվում հաշմանդամության գնահատման նոր` մարդու իրավունքների վրա հիմնված համակարգ ներդնելու ուղղությամբ: Նպատակն է` բժշկասոցիալական փորձաքննությունից անցնել անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական ծառայությունների փաթեթը:
  4. Նոր մոդել ներդնելու իրավական հիմքերն ապահովելու նպատակով մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև մշակվել է «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և ֆունցիոնալության  գնահատման համակարգի ներդրման» ծրագիրը:
  5. Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա տրամադրվում են աջակցող միջոցներ, այդ թվում՝ պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, անվասայլակներ, լսողական սարքեր և այլն՝ հասարակական կյանքում նրանց մասնակցությունը խթանելու նպատակով: Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1516-Ն որոշման՝ 2019 թվականից աջակցող միջոցներ ձեռք բերելու նպատակով տրամադրվում են  պետական հավաստագրեր: Պետական հավաստագրի միջոցով շահառուն հնարավորություն է ստանում ընտրել և ձեռք բերել իր կարիքին համարժեք աջակցող միջոցը ԱՍՀՆ հետ պայմանագիր կնքած` իրեն հարմար  կազմակերպությունից:  Աջակցող միջոցների տրամադրման գործընթացում պետական հավաստագրերի ներդրման արդյունքում ընդլայնվել է աջակցող միջոցների տեսականին, մեծացել է ծառայություն մատուցող կազմակերպությունների մրցակցությունը, որի արդյունքում բարձրացել է նաև աջակցող միջոցների որակը: Ներդրված նոր մեխանիզմները թույլ են տալիս նաև ապահովել  պետական միջոցներով տրամադրվող աջակցող միջոցների ողջ պահանջարկը, այսինքն՝ աջակցող միջոցներ ստանալու մասին  բոլոր դիմումները բավարարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
  6. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
  7. Միաժամանակ, ԱՍՀՆ կողմից մշակվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող, այդ թվում` հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքը և խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող 851 անձի համար այլընտրանքային՝ համայնքահենք ծառայությունների մատուցումը՝  կանխարգելելով  հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններ: Այդ ծառայությունները պետք է հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի՝ անկախ նրա հաշմանդամության տեսակից, բնակության վայրից, սեռից և այլն։
  8. Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց՝ զուգընթաց ստեղծելով համայնքահենք ծառայություններ՝ համայնքային փոքր խմբային տներ, պաշտպանված բնակարաններ, անձնական օգնականի և տնային խնամքի ծառայությունններ: Մասնավորապես, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում անձնական օգնականի ծառայություններ ներդնելու և համայնքային խմբային փոքր տներ ստեղծելու ուղղությամբ:
  9. ՀՀ պետական բյուջեի առանձին ծախսային միջոցառումների շրջանակներում իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կազմակերպմանը, նրանց սոցիալական ներառմանը և անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը: Ծառայությունների իրականացման նպատակով հայտարարվում են մրցույթներ, որոնց կարող են մասնակցել ԱՍՀՆ կողմից սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունները: Մրցույթների արդյունքում հաղթող կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ` ցերեկային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը, զբաղվածությունը, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով: Այս մոտեցումը թույլ է տալիս ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը, միաժամանակ, կազմակերպությունների միջև մրցակցության պայմաններում բարձրանում է նաև  մատուցվող ծառայությունների որակը:
  10. Հաշմանդամություն ունեցող անձանց տվյալները մուտքագրվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման» տեղեկատվական համակարգ: Տեղեկատվական համակարգը ամփոփում է տարանջատված տվյալներ, ըստ հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի, սեռի, տարիքի, բնակության վայրի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի: Տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս անհրաժեշտ վերլուծություններ իրականացնել թվարկված բոլոր չափանիշներով:
  11. Միաժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների հաշվառումն իրականացվում է «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգում: Պարբերաբար լրամշակվում և արդիականացվում են տեղեկատվական համակարգերը` համապատասխանեցնելով ոլորտի օրենսդրությանը:
  12. 2020թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 190989 հաշմանդամություն ունեցող անձ, որից 101381 անձ /53,1%/ աշխատանքային տարիքի են:
  13. 2020 թ. հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2387 հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձ: 2019 թվականի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 234 հաշմանդամություն ունեցող անձ, որից 38-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 126 հաշմանդամություն ունեցող անձ:
  14. Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտակական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը:
  15. Շարունակվում են աշխատանքները ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ: Համընդհանուր ներառական կրթության համակարգին անցմամբ, տարեց-տարի նվազում է առանձին ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների և դրանցում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը: 2018-2019 ուսումնական տարում ներառական կրթություն է իրականացվել հանրապետության 136 հանրակրթական դպրոցներում, որոնցում սովորել է շուրջ 3330 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:
  16. Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Գնահատման հիմքում դրված են ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները:
  17. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց համար ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
  • Հասարակության իրազեկության բարձրացման նպատակով` հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումների, խնդիրների կարգավորման արդի մոտեցումների պարբերաբար լուսաբանվել են հեռուստատեսությամբ` նախարարության մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից:
  1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:

 

 

  1. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

  1. 2021թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և նրանց կյանքի որակի բարձրացման նպատակով, բոլոր ոլորտներում իրականացվելու են նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:
  3. Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդնում.
  • «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ընդունում, հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդնում.
  • Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրից բխող միջոցառումների իրականացում:
  1. Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքն ապահովելու նպատակով իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող) մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման աշխատանքներ: Մասնավորապես այլընտրանքային համայնքային ծառայությունների, այդ թվում` համայնքային փոքր տներ, տնային խնամքի ծառայությունների, անձնական օգնականի ծառայությունների ներդնելուն ուղղված աշխատանքներ:
  • Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:
  1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղված 2021 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 12 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

                        ՂԵԿԱՎԱՐ                                                               Է. ԱՂԱՋԱՆՅԱՆ

 

Հավելված N 2

                                                                      ՀՀ կառավարության 2020 թվականի

                                                                                                                           --------------   --- -ի N ----- - Լ որոշման

 

 

 

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021 թվականի տարեկան

ծրագրի միջոցառումների ցանկ

 

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման չափը և  աղբյուրը

Ակնկալվող արդյունքը

1.

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանն ուղղված իրավական դաշտի ապահովում

1.1.

ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքների իրականացում

 

 

Արտաքին գործերի նախարարություն

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության նոր հնարավորությունների ամրագրում` «հաշմանդամություն ունեցող անձանց՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հաղորդումների՝ Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտե ներկայացնելու և կոմիտեի կողմից դրանք քննության առնելու իրավունքի նախատեսման միջոցով:

1.2.

«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի ներդրում:

1.3.

 

«Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչների սահմանում:

1.4.

«Ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի 2015 թվականի դեկտեմբերի 24 N-ի  1535-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներայացում վարչապետի աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ծառայությունների անհատական ծրագրի մշակման և իրականացման մեխանիզմների ամրագրում:

1.5.

«Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ 

Էկոնոմիկայի նախարարություն

Տարվա ընթացք  ում

Ֆինանսավորում չի պահանջվում

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային գործունեության խթանում:

1.6.

«Լեզվի մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների համապատասխանեցում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային

Արդարադատության նախարարություն

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հայերեն ժեստերի լեզվի ճանաչում, տարածում և պահպանում, հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվություն ստանալու և փնտրելու իրավունքի ապահովում:

1.7.

 

ՄԻՊ

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայավում վարչապետի աշխատակազմ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

(համաձայնությամբ)

 

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հեռուստատեսությամբ եթեր արձակվող հեռուստահաղորդումների մատչելիության մեխանիզմների  հստակեցում, հեռուստահաղորդումների հեռարձակման մատչելիության եղանակների ընդլայնում, դրանց չափաքանակների ավելացում:

2.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտային միջոցների, տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովում

2.1.

Հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծման թույլատրությունների  փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ- ների ներգրավում

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

 

Տարվա ընթացքում

 

Ֆինանսավորում չի պահանջում

 

 

 

 

 

 

 

 

 

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների մասնակցություն մատչելիության նորմերի համապատասխանության որոշարկման գործընթացին:

2.2.

Պետական  բյուջեի և վարկային միջոցների հաշվին կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների նախագծային առաջարկների մշակման  փուլում  հաշմանդամություն  ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով  իրազեկման  աշխատանքների կազմակերպում

 

Քաղաքաշինության կոմիտե

 

Տարվա ընթացքում

 

Ֆինանսավորում չի պահանջում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վերհանման արդյունքում

գործող նորմատիվային դաշտի կատարելագործում,

շենքերում և շինություններում քաղաքաշինական առավել հարմարավետ, մատչելի  միջավայրի ձևավորում:

2.3

Հաշմանդամություն ունեցող անձանց համար թվային ծառայությունների հասանելիության ապահովում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Հասարակական կազմակերպութկուններ

 

(համաձայնությամբ)

 

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ միջոցներով

1. Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ քննարկումներ

2. Հաշմանդամություն ունեցող անձանց՝ Պետական ծառայությունների միասնական հարթակից հավասար իրավունքներուվ օգտվելու պահանջների ուսումնասիրում

3. Հարմարեցված տեխնիկական լուծումների (Text to Speach, Speach to Text փոխակերպումներ և այլն) մշակում և իրականացում:

2.4.

Հեռուստատեսությամբ եթեր արձակվող հեռուստահաղորդումների մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

(համաձայնությամբ)

 

Մասնավոր հեռուստաընկերություններ

(համաձայնությամբ)

 

Տարավա ընթացքում

Օրենքով չարգելված այլ միջոցներով

 

Պետական և մասնավոր հեռուստընկերությունների բյուջե

Սուրդաթարգմանությամբ և հայերեն լուսագրով  հեռուստատեսային հաղորդումների ապահովում:

 

2.5.

Ընտրական տեղամասային կենտրոնների  մատչելիության համապարփակ հետազոտություն

Կենտրոնական ընտրական հանձանժողով

(համաձայնությամբ)

 

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող ականնաց իրավունքերի պաշտպանության կենտրոն ՀԿ

(համաձայնությամբ)

 

 

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղ

(համաձայնությամբ)

 

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ միջոցներով

Հետազոտության արդյունքներով նոր իրավակագավորումների մշակում, ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձաց իրավունքների իրացում:

2.6.

Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված  տրանսպորտային միջոցների ձեռք բերում

 

 

 

 

 

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Տարվա ընթացքում

 

Համայնքային բյուջեներ,

դոնոր կազմակերպություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության  ապահովում:

2.7.

 

ՄԻՊ

Երևանում և ՀՀ բոլոր մարզերում տրանսպորտի համակարգի, ինչպես նաև կանգառների ամբողջական հարմարեցման համար մանրամասն գործողությունների ծրագրի և ժամանակցույցի մշակում

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Տարվա ընթացքում

 

Համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ

Փոխադրամիջոցների և կանգառների  մատչելիության ապահովում հաշմանդա,մություն ունեցող անձանց համար:

 

 

2.8.

 

ՄԻՊ

Նոր կառուցվող կամ հիմնովին վերանորոգվող քաղաքաշինական օբյեկտների մատչելիության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

 

Տարվա ընթացքում

 

Համայնքային բյուջեներ,

 դոնոր կազմակերպություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի պայմանների ապահովում, քաղաքաշինական և ճարտարապետական միջավայրի բարելավում, ֆինանսական միջոցների ծախսարդյունավետության բարձրացում:

2.9.

 

ՄԻՊ

Հանրային, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, տեղական ինքնակառավարման ու բոլոր մյուս մարմինների սեփականություն հանդիսացող շինությունների` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանն ուղությամբ աշխատանքների իրականացում

Պետական կառավարման մարմիններ

 

Ազգային ժողով

(համաձայնությամբ)

 

Դատարաններ

(համաձայնությամբ)

 

Մարզպետարաններ

 

Համայնքապետարաններ

(համաձայնությամբ)

 

 

Տարվա ընթացքում

 

Պետական բյուջե,

Համայնքային բյուջեներ,

դոնոր կազմակերպություններ

Պետական մարմինների սեփականություն հանդիսացող առնվազն 2 շենքի ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովում:

 

3.

Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ապահովում

3.1.

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների հարմարեցում հաշմանդամություն ունեցող սաների կարիքներին:

 

 

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Տարվա ընթացքում

 

Համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախադպրոցական կրթության մատչելիության ապահովում թեքահարթակների կառուցում մուտքերի մոտ և միջանցքներում, սանհանգույցների հարմարեցում:

3.2.

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակի սահմանում՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Տարվա ընթացքում

ՀՀ պետական և համայնքային բյուջեներ և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցահասակ  երեխաների ընդգրկվածության ավելացում:

3.3.

 

ՄԻՊ

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական և մանկավարժական անձնակազմի վերապատրաստումների իրականացում

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

Մարզպետարաններ

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական և համայնքային բյուջեներ և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու հմտությունների  ուսուցանում:

3.4.

 

ՄԻՊ

Նախադպրոցական և դպրոցական  երեխաների և նրանց ծնողների  շրջանում ներառական կրթության վերաբերյալ իրազեկման աշխատանքների  իրականացում

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

Մարզպետարաններ

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական և համայնքային բյուջեներ և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացում, կրթության իրավունքի հավասար պայմաններում ապահովում:

3.5.

Դպրոցների շենքային պայմանների բարելավում, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում

 

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Տարվա ընթացքում

 

Համայնքային բյուջեներ,

 դոնոր կազմակերպություններ

Դպրոցներում ֆիզիկական մատչելի միջավայրի ձևավորում, գույքի համապատասխանեցում մասնավորաբար թեքահարթակների կառուցում, սանհանգույցների հարմարեցում և այլն:

3.6.

Հատուկ կրթության կազմակերպում 7 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Մարզպետարաններ

Տարվա ընթացքում

 

ՀՀ պետական բյուջե

/1,192,240.6 հազ.  դրամ/

 

Oրենքով չարգելված այլ աղբյուրներ

Շուրջ 600 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  երեխաների  կրթության կազմակերպում հատուկ դպրոցներում:

3.5.

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի  մարզերում համընդհանուր ներառական կրթության ներդրում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Մարզպետարաններ

 

 

Տարվա ընթացքում

 

ՀՀ պետական բյուջե  

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ապահովում Արարատի մարզի՝ 112 Վայոց Ձորի մարզի  48 հանրակրթական դպրոցներում:

3.6.

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Մրցույթով ընտրված կազմակերպություններ

(համաձայնությամբ)

Տարվա   ընթացքում

 

ՀՀ պետական  բյուջե

/165,480.0 հազ. դրամ/

 

Օրենքով  չարգելված այլ աղբյուրներ

Հանրակրթական դպրոցների շուրջ 1200 ուսուցիչների և ուսուցչի օգնականնների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում:

3.7.

 Հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահ­ման­ված ֆինանսավորման բարձ­րացված չափաքանակի սանդղակի կիրառում՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստի­ճանի,  և ուսուցչի օգնականի հաստիքի ներդրում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարություն

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

Մարզպետարաններ

 

Մրցույթով ընտրված կազմակերպություններ

(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

 

ՀՀ պետական բյուջե

 

«Օրենքով չարգելված այլ (ոչ բյուջետային) աղբյուրներ»

Հանրապետության 10 մարզի դպրոցներում և Երևան քաղաքում  ներդրված է ուսուցչի օգնականի հաստիք:

3.8.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նյութերի և ձեռնարկների, մշակում, հրատարակում և ձեռքբերում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Տարվա   ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 

«Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին 3 անուն ուսումնամեթոդական նյութերով  և ձեռնարկներով ապահովում:

3.9.

Կրթական հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներին համապատասխան ուսումնական ծրագրերի հարմարեցում  և իրականացում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ

(համաձայնությամբ)

 

Տարվա   ընթացքում

 

Շարունակական

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 Ուսումնական ծրագրերը մշակված են` հաշվի առնելով

հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված կրթական կարիքները:

3.10

Կրթական հաստատությունների աշխատակիցների վերապատրաստում  ներառական կրթության հարցերի վերաբերյալ

Բարձրագույն ուսումնական հաստատություններ

(համաձայնությամբ)

 

Շարունակական

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

Վերապատրաստված աշխատակիցների թիվը:

4.

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության իրավունքի ապահովում

4.1.

Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին  մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 

/13,527.5 հազ. դրամ/

 

այդ թվում, 7140 հազ. դրամը՝ «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակի տրամադրում» միջոցառման համար

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, 70 հաշմանդամություն ունեցող անձի մասնագիտական ուսուցման կազմակերպում:

4.2.

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 

/15,600.0 հազ. դրամ/

 

այդ թվում, 2,600 հազ. դրամը՝ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում ծրագրի ուսուցման կազմակերպման և խորհրդատվական ծառայություններ» միջոցառման համար

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, աջակցություն` 13 հաշմանդամություն ունեցող անձի փոքր ձեռնարկատիրական գործեւնեությամբ զբաղվելու նպատակով:

4.3.

Աշխատաշուկայում անմրցունակ, ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/42,840.0-հազ. դրամ/

 

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, 50 շահառուի ընդգրկում ծրագրում, որոնցից 5-ը` հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողների:

4.4.

Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/16,474.2 հազ. դրամ/

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, աջակցություն 41 հաշմանդամություն ունեցող անձի:

4.5.

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/12,500.0 հազ.  դրամ/

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, 25 հաշմանդամություն ունեցող անձի աշխատատեղի հարմարեցում:

5.

Հաշմանդամություն ունեցող անձանց  սոցիալական սպասարկման ծրագրեր

5.1.

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Մրցույթով ընտրված  կազմակերպություն

 (համաձայնությամբ)

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե

(28,896.6հազ. դրամ)

 

120 շահառուի սոցիալ հոգեբանական  աջակցության տրամադրում:

5.2.

Աուտիզմ ունեցող անձանց  սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում   

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Մրցույթով ընտրված  կազմակերպություն

(համաձայնությամբ)

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե (85,022.4 հազ. դրամ)

160 աուտիզմ ունեցող անձանց հնարավոր զբաղվածության և սոցիալական ներառման ապահովում:

5.3.

Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային սոցիալ-վերականգնողական ծառայություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Մրցույթով ընտրված  կազմակերպություն

(համաձայնությամբ)

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե (87,524.7 հազ. դրամ)

130 հաշմանդամություն ունեցող անձանց  անկախ կյանքի հմտությունների ուսուցանում, սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում:

5.5.

Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Մրցույթով ընտրված  կազմակերպություն

(համաձայնությամբ)

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե

Սույն միջոցառման  գծով նախատաեսված ընդհանուր հատկացումների շրջանակում

/291,187.8 հազ. դրամ/

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող  3277 երեխայի և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցում երեխաների խնամքի ցերեկային կենտրոններում:

5.6.

Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա     ընթացքում.

ՀՀ պետական բյուջե

Սույն միջոցառման  գծով նախատաեսված ընդհանուր հատկացումների շրջանակում

/1,789,930.9 հազ. դրամ/

 

Առանց ծնողական խնամքի մնացած 500 երեխայի, այդ թվում 450 հաշմանդամություն ունեցող երեխայի և անձանց շուրջօրյա խնամքի ապահովում:

5.7.

Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե

Սույն միջոցառման  գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում

/545,802.1 հազ. դրամ/

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 600 երեխային ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում:

5.8.

Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են տուն ինտերնատներում խնամվողների շուրջ 70 %/

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

 

 

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե   

(1,758,605.0 հազ. դրամ)

1180 անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում, որից 826-ը հաշմանդամություն ունեցող անձ:

5.9.

Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե 

(71,076.0 հազ. դրամ)

 

2180 անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում՝ որից շուրջ 650-ը հաշմանդամություն ունեցող անձ

/հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30%-ը/:

5.10.

Տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե 

(73,816.0 հազ. դրամ)

 

1845  անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում, որից շուրջ  650-ը հաշմանդամություն ունեցող անձ

/հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 35%-ը/:

5.11

Մտավոր խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Մրցույթով ընտրված  կազմակերպություն

(համաձայնությամբ)

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե 

(43,810.2 հազ.դրամ)

30 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի տրամադրում:

5.12.

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա  խնամքի  ծառայություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Մրցույթով ընտրված  կազմակերպություն

(համաձայնությամբ)

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե 

(37,787.7 հազ.դրամ)

32 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի տրամադրում:

5.13.

Տնային խնամք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Մրցույթով ընտրված  կազմակերպություն

(համաձայնությամբ)

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե 

(14,448.3 հազ.դրամ)

50 հոգեկան առողջության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձի  սպասարկում տնային պայմաններում:

5.14.

ՊՆ համակարգի հաշմանդա­մության զինվորական կենսա­թո­շակ ստացող և գործող օրենս­դրության շրջանակներում բնակ­մակերեսի կարիքավոր հանդի­սացող նախկին զինծառայող­նե­րի բնակարանային ապա­հո­վում

Պաշտպանության նախարարություն

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե

Հաշմանդամություն ունեցող անձանց բնակ-կենցաղային պայման­ների բարելավում:

6.

Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովում

6.1.

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնությանն ու  վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացում, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրում

 

 

 

 

 

Առողջապահության նախարարություն

Տարվա     ընթացքում

ՀՀ  պետական բյուջե

Հաշմանդամություն ունեցող անձանց  հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում նաև վերականգնողական  ծառայությունների մատուցում, ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացում:

6.2.

 

ՄԻՊ

Բժշկական ծառայությունների և շենքերի, ինչպես նաև տեղեկատվական նյութերի մատչելիության ապահովում

Առողջապահության նախարարություն

Տարվա     ընթացքում

ՀՀ  պետական բյուջե

Հաշմանդամություն ունեցող անձանց  առողջակապահան ծառայություններից օգտվելու համար հավասար և մատչելի պայմանների ապահովում:

6.3.

Արտակարգ իրավիճակներում ծառայությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծրագրերի հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիության և մատչելիության ապահովում:

Առողջապահության նախարարություն

Տարվա     ընթացքում

ՀՀ  պետական բյուջե

 

 

Առողջապահական ծառայությունների, ներառյալ արտակարգ իրավիճակներում ծառայությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության մատչելիության ապահովում:

6.4.

 

ՄԻՊ

Բուժանձնակազմի համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին  վերապատրաստումների իրականացում 

Առողջապահության նախարարություն

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Տարվա     ընթացքում

ՀՀ  պետական բյուջե

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Բուժանձնակազմի մոտ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու հմտությունների և բարեվարքության ձևավորում:

6.5.

Հաշմանդամության ունեցող նախկին զինծառայողներին մասնագիտացված վերականգնողական բուժօգնության ծառայությունների մատուցում, բուժման և հանգստի կազմակերպում

Պաշտպանության նախարարություն

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե

Հաշմանդամություն ունեցող ունեցող անձանց վերականգնողական բուժօգնության ապահովում և նրանց կյանքի որակի բարելավում:

7.

Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովում

7.1.

Պետական հավաստագրերով աջակցող միջոցների տրամադրում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

(952,823.1 հազ. դրամ)

 

Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ 13822 աջակցող միջոցների տրամադրում:

7.2.

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե

(12,362.3 հազ. դրամ)

 

Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) 30 անձի սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում:

7.3.

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծրագրերի իրականացում` հիդրոթերապիայի, հիպոթերապիայի, արտթերապիայի միջոցով

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

Տարվա     ընթացքում

Երևան համայնքի  բյուջե

 

Հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության վերականգնում:

8.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի մարզական և մշակութային ծրագրեր

8.1.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ զբոսաշրջային երթուղիների մշակում

Էկոնոմիկայի նախարարություն

 Տարվա     ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջում

Հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջության ծառայություններից օգտվելու հնարավորության ապահովում

8.2.

«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում  մարզերում

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 

 

 

Տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում տնային պայմաններում:

8.3.

Թանգարաններում, գրադարաններում  մշակութային ծրագրերի իրականացում

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Մրցույթով ընտրված  կազմակերպություն

(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 

Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային կյանքին մասնակցության ապահովում:

 

8.5.

Թատրոններում լսողության խնդիրներ ունեցող անձանց համար ժեստերի լեզվով թարգմանության իրականացում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 

Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային կյանքին մասնակցության ապահովում

8.6.

Գեղագիտական և արհեստագործության ուսուցման  ծրագրերի  իրականացում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 

Հաշմանդամություն ունեցող երեխաների  համար արվեստի և արհեստների (12 մասնագիտություն) անվճար ուսուցում:

8.7.

Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ստեղծագործական ծրագրերի նպատակային  աջակցություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Մարզպետարաններ

 

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 

Հաշմանդամություն ունեցող անձանց  ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում:

8.9.

Պետական աջակցություն սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններին` ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ մատուցելու նպատակով

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Ադապտիվ սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությաններ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 

Բոլոր մակարդակներում անցկացվող մրցաշարերին` տեղական մրցումներին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, պարալիմպիկ, սուրդլիմպիկ, հատուկ օլիմպիադաների խաղերին և այլ միջազգային մրցաշարերին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության ապահովմանը նպաստում. հաշմանդամների միջազգային մարզական կազմակերպություններում ինտեգրման գործընթացի խթանում:

 

8.10.

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի շրջանակում անցկացվող մրցույթ սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամ (հայր կամ մայր) ունեցող ընտանիքների համար

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարա­կա­կան կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովում:

 

8.11.

«Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 

Հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորու­թյունների ապահովում:

9.

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն և քաղաքացիական պաշտպանություն

9.1.

«Հաշմանդամություն ունեցող  անձանց վարվելակերպի կանոնները ռազմական դրության պայմաններում» թեմայով  դասընթացների անցկացում

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Հաշմանդամություն ունեցող  անձանց իրազեկ­վածության մակարդակի բարձրացում:

9.2.

Ռազմական դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանվածության ապահովման պլանավորում

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Հաշմանդամություն ունեցող  անձանց իրազեկ­վածության մակարդակի բարձրացում:

9.3.

Համայնքների և հանրակրթական դպրոցների կողմից մշակվող աղետների ռիսկի կառավարման պլաններում հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանվա­ծու­թյան ապահովման միջոցառումների ներառման ուղղությամբ մեթոդական աջակցության ցուցաբերում

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Արտակարգ իրավիճակներում հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանվածու­թյան ապահովման բարձրացում:

10.

Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև

10.1.

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատանքերի իրականացում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Մարզպետարաններ

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների քննարկում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

11.

Վիճակագրություն և տվյալների հավաքագրում

11.1.

Հայաստանում անցկացվող մարդահամարի հարցաթերթում անձի հաշմանդամության և մասնակցության սահմանափակման վերաբերյալ հարցերի ներառում

Վիճակագրական կոմիտե

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Տարվա ընթացքում

 

 

Ֆինանսավորում չի պահանջում

Բնակչության մեջ տարբեր խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալների առկայություն

12.

Իրազեկվածության բարձրացում       

12.2.

Սոցիալական ծառայության տարածքային մարմինների սոցիալական աշխատողների վերապատրաստումներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց մատուցվող ծառայությունների վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նարարաություն

 

 

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե, սույն միջոցառման գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց մատուցվող ծառայությունների  վերաբերյալ իրազեկաման բարձրացում, համապատասխան ծառայությունների մատուցում

12.3.

 

ՄԻՊ

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների շրջանում հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության պահպանման առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ

Առողջապահության նախարարություն

 

 

Տարվա     ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանություն, կարծրատիպերի վերացում

12.4.

Հաշմանդամություն ունեցող նախկին և ներկա զինվորականների հետ աշխատող մասնագետների վերապատրաստումներ

Պաշտպանության նախարարություն

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

Պաշտպաննության նախարարության համակարգի անձնակազմի իրազեկվածության բարձրացում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արտոնությունների վերաբերյալ: Զինվորական կապով հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացում:

12.5.

Լավագույն քարոզարշավի, հանրային իրազեկության, լրատվության մրցանակաբաշխություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. 

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

ԶԼՄ-ների շրջանում հաշմանդամություն  ունեցող անձանց իրավունքների և նրանց հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման նախաձեռնությունների խթանում

                     

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

                 ՂԵԿԱՎԱՐ                                                                                        Է. ԱՂԱՋԱՆՅԱՆ

  • Քննարկվել է

    05.08.2020 - 20.08.2020

  • Տեսակ

    Ծրագիր

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3846

Տպել