Under development
«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021թ. տարեկան ծրագիր»
-
3 - Agree
-
0 - Disagree
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
-------------- --- -ի N ----- - Լ որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՆԵՐԱՌՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածի պահանջները:
- Տարեկան ծրագիրը ընդգրկում է 2021 թվականի ընթացքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացման ենթակա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումները, ծրագրերը և գործողությունները:
- Ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և Մարդու իավունքների պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունները:
- ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի նպատակն է`
- Հավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:
Ծրագրի խնդիրներն են`
- հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրական դաշտի բարելավումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթության, աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների ապահովումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովումը,
- հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և կարիքների գնահատումն` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման /այսուհետ` ԱՀԿ ՖՄԴ/ սկզբունքների և մոտեցումների,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը,
- հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ապրելու վայրը ընտրելու, աջակցության ծառայություններից հավասարապես օգտվելու և անձնական օգնական ունենալու հնարավորությունների ապահովումը:
III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
- Մեկնարկել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու ուղղությամբ աշխատանքները և ներկայումս իրականացվում են ներպետական ընթացակարգեր` Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմաններ, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցությունը և արդյունավետ սոցիալական ներառումն ապահովելու նպատակով նոր խմբագրությամբ մշակվել և ներկայումս շրջանառվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը:
- Աշխատանքներ են տարվում հաշմանդամության գնահատման նոր` մարդու իրավունքների վրա հիմնված համակարգ ներդնելու ուղղությամբ: Նպատակն է` բժշկասոցիալական փորձաքննությունից անցնել անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական ծառայությունների փաթեթը:
- Նոր մոդել ներդնելու իրավական հիմքերն ապահովելու նպատակով մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև մշակվել է «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և ֆունցիոնալության գնահատման համակարգի ներդրման» ծրագիրը:
- Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա տրամադրվում են աջակցող միջոցներ, այդ թվում՝ պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, անվասայլակներ, լսողական սարքեր և այլն՝ հասարակական կյանքում նրանց մասնակցությունը խթանելու նպատակով: Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1516-Ն որոշման՝ 2019 թվականից աջակցող միջոցներ ձեռք բերելու նպատակով տրամադրվում են պետական հավաստագրեր: Պետական հավաստագրի միջոցով շահառուն հնարավորություն է ստանում ընտրել և ձեռք բերել իր կարիքին համարժեք աջակցող միջոցը ԱՍՀՆ հետ պայմանագիր կնքած` իրեն հարմար կազմակերպությունից: Աջակցող միջոցների տրամադրման գործընթացում պետական հավաստագրերի ներդրման արդյունքում ընդլայնվել է աջակցող միջոցների տեսականին, մեծացել է ծառայություն մատուցող կազմակերպությունների մրցակցությունը, որի արդյունքում բարձրացել է նաև աջակցող միջոցների որակը: Ներդրված նոր մեխանիզմները թույլ են տալիս նաև ապահովել պետական միջոցներով տրամադրվող աջակցող միջոցների ողջ պահանջարկը, այսինքն՝ աջակցող միջոցներ ստանալու մասին բոլոր դիմումները բավարարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
- Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
- Միաժամանակ, ԱՍՀՆ կողմից մշակվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող, այդ թվում` հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքը և խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող 851 անձի համար այլընտրանքային՝ համայնքահենք ծառայությունների մատուցումը՝ կանխարգելելով հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններ: Այդ ծառայությունները պետք է հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի՝ անկախ նրա հաշմանդամության տեսակից, բնակության վայրից, սեռից և այլն։
- Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց՝ զուգընթաց ստեղծելով համայնքահենք ծառայություններ՝ համայնքային փոքր խմբային տներ, պաշտպանված բնակարաններ, անձնական օգնականի և տնային խնամքի ծառայությունններ: Մասնավորապես, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում անձնական օգնականի ծառայություններ ներդնելու և համայնքային խմբային փոքր տներ ստեղծելու ուղղությամբ:
- ՀՀ պետական բյուջեի առանձին ծախսային միջոցառումների շրջանակներում իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կազմակերպմանը, նրանց սոցիալական ներառմանը և անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը: Ծառայությունների իրականացման նպատակով հայտարարվում են մրցույթներ, որոնց կարող են մասնակցել ԱՍՀՆ կողմից սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունները: Մրցույթների արդյունքում հաղթող կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ` ցերեկային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը, զբաղվածությունը, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով: Այս մոտեցումը թույլ է տալիս ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը, միաժամանակ, կազմակերպությունների միջև մրցակցության պայմաններում բարձրանում է նաև մատուցվող ծառայությունների որակը:
- Հաշմանդամություն ունեցող անձանց տվյալները մուտքագրվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման» տեղեկատվական համակարգ: Տեղեկատվական համակարգը ամփոփում է տարանջատված տվյալներ, ըստ հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի, սեռի, տարիքի, բնակության վայրի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի: Տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս անհրաժեշտ վերլուծություններ իրականացնել թվարկված բոլոր չափանիշներով:
- Միաժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների հաշվառումն իրականացվում է «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգում: Պարբերաբար լրամշակվում և արդիականացվում են տեղեկատվական համակարգերը` համապատասխանեցնելով ոլորտի օրենսդրությանը:
- 2020թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 190989 հաշմանդամություն ունեցող անձ, որից 101381 անձ /53,1%/ աշխատանքային տարիքի են:
- 2020 թ. հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2387 հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձ: 2019 թվականի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 234 հաշմանդամություն ունեցող անձ, որից 38-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 126 հաշմանդամություն ունեցող անձ:
- Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտակական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը:
- Շարունակվում են աշխատանքները ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ: Համընդհանուր ներառական կրթության համակարգին անցմամբ, տարեց-տարի նվազում է առանձին ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների և դրանցում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը: 2018-2019 ուսումնական տարում ներառական կրթություն է իրականացվել հանրապետության 136 հանրակրթական դպրոցներում, որոնցում սովորել է շուրջ 3330 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:
- Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Գնահատման հիմքում դրված են ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները:
- 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց համար ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
- Հասարակության իրազեկության բարձրացման նպատակով` հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումների, խնդիրների կարգավորման արդի մոտեցումների պարբերաբար լուսաբանվել են հեռուստատեսությամբ` նախարարության մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից:
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
- ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
- 2021թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և նրանց կյանքի որակի բարձրացման նպատակով, բոլոր ոլորտներում իրականացվելու են նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:
- Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդնում.
- «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ընդունում, հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդնում.
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրից բխող միջոցառումների իրականացում:
- Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքն ապահովելու նպատակով իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող) մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման աշխատանքներ: Մասնավորապես այլընտրանքային համայնքային ծառայությունների, այդ թվում` համայնքային փոքր տներ, տնային խնամքի ծառայությունների, անձնական օգնականի ծառայությունների ներդնելուն ուղղված աշխատանքներ:
- Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղված 2021 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 12 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Է. ԱՂԱՋԱՆՅԱՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
-------------- --- -ի N ----- - Լ որոշման
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021 թվականի տարեկան
ծրագրի միջոցառումների ցանկ
|
Հ/Հ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման չափը և աղբյուրը |
Ակնկալվող արդյունքը |
|||||
|
1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանն ուղղված իրավական դաշտի ապահովում |
|||||||||
|
1.1. |
ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքների իրականացում
|
Արտաքին գործերի նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության նոր հնարավորությունների ամրագրում` «հաշմանդամություն ունեցող անձանց՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հաղորդումների՝ Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտե ներկայացնելու և կոմիտեի կողմից դրանք քննության առնելու իրավունքի նախատեսման միջոցով: |
|||||
|
1.2. |
«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի ներդրում: |
|||||
|
1.3.
|
«Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչների սահմանում: |
|||||
|
1.4. |
«Ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի 2015 թվականի դեկտեմբերի 24 N-ի 1535-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներայացում վարչապետի աշխատակազմ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ծառայությունների անհատական ծրագրի մշակման և իրականացման մեխանիզմների ամրագրում: |
|||||
|
1.5. |
«Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ |
Էկոնոմիկայի նախարարություն |
Տարվա ընթացք ում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային գործունեության խթանում: |
|||||
|
1.6. |
«Լեզվի մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների համապատասխանեցում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային |
Արդարադատության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հայերեն ժեստերի լեզվի ճանաչում, տարածում և պահպանում, հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվություն ստանալու և փնտրելու իրավունքի ապահովում: |
|||||
|
1.7.
ՄԻՊ |
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայավում վարչապետի աշխատակազմ |
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ (համաձայնությամբ)
|
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հեռուստատեսությամբ եթեր արձակվող հեռուստահաղորդումների մատչելիության մեխանիզմների հստակեցում, հեռուստահաղորդումների հեռարձակման մատչելիության եղանակների ընդլայնում, դրանց չափաքանակների ավելացում: |
|||||
|
2. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտային միջոցների, տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովում |
|||||||||
|
2.1. |
Հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծման թույլատրությունների փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ- ների ներգրավում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
|
Տարվա ընթացքում
|
Ֆինանսավորում չի պահանջում
|
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների մասնակցություն մատչելիության նորմերի համապատասխանության որոշարկման գործընթացին: |
|||||
|
2.2. |
Պետական բյուջեի և վարկային միջոցների հաշվին կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների նախագծային առաջարկների մշակման փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով իրազեկման աշխատանքների կազմակերպում
|
Քաղաքաշինության կոմիտե
|
Տարվա ընթացքում
|
Ֆինանսավորում չի պահանջում
|
Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վերհանման արդյունքում գործող նորմատիվային դաշտի կատարելագործում, շենքերում և շինություններում քաղաքաշինական առավել հարմարավետ, մատչելի միջավայրի ձևավորում: |
|||||
|
2.3 |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար թվային ծառայությունների հասանելիության ապահովում |
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հասարակական կազմակերպութկուններ
(համաձայնությամբ)
|
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ միջոցներով |
1. Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ քննարկումներ 2. Հաշմանդամություն ունեցող անձանց՝ Պետական ծառայությունների միասնական հարթակից հավասար իրավունքներուվ օգտվելու պահանջների ուսումնասիրում 3. Հարմարեցված տեխնիկական լուծումների (Text to Speach, Speach to Text փոխակերպումներ և այլն) մշակում և իրականացում: |
|||||
|
2.4. |
Հեռուստատեսությամբ եթեր արձակվող հեռուստահաղորդումների մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար |
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ (համաձայնությամբ)
Մասնավոր հեռուստաընկերություններ (համաձայնությամբ)
|
Տարավա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ միջոցներով
Պետական և մասնավոր հեռուստընկերությունների բյուջե |
Սուրդաթարգմանությամբ և հայերեն լուսագրով հեռուստատեսային հաղորդումների ապահովում:
|
|||||
|
2.5. |
Ընտրական տեղամասային կենտրոնների մատչելիության համապարփակ հետազոտություն |
Կենտրոնական ընտրական հանձանժողով (համաձայնությամբ)
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող ականնաց իրավունքերի պաշտպանության կենտրոն ՀԿ (համաձայնությամբ)
Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղ (համաձայնությամբ)
|
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ միջոցներով |
Հետազոտության արդյունքներով նոր իրավակագավորումների մշակում, ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձաց իրավունքների իրացում: |
|||||
|
2.6. |
Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված տրանսպորտային միջոցների ձեռք բերում
|
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
|
Տարվա ընթացքում
|
Համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովում: |
|||||
|
2.7.
ՄԻՊ |
Երևանում և ՀՀ բոլոր մարզերում տրանսպորտի համակարգի, ինչպես նաև կանգառների ամբողջական հարմարեցման համար մանրամասն գործողությունների ծրագրի և ժամանակցույցի մշակում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
|
Տարվա ընթացքում
|
Համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ |
Փոխադրամիջոցների և կանգառների մատչելիության ապահովում հաշմանդա,մություն ունեցող անձանց համար:
|
|||||
|
2.8.
ՄԻՊ |
Նոր կառուցվող կամ հիմնովին վերանորոգվող քաղաքաշինական օբյեկտների մատչելիության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
|
Տարվա ընթացքում
|
Համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ |
Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի պայմանների ապահովում, քաղաքաշինական և ճարտարապետական միջավայրի բարելավում, ֆինանսական միջոցների ծախսարդյունավետության բարձրացում: |
|||||
|
2.9.
ՄԻՊ |
Հանրային, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, տեղական ինքնակառավարման ու բոլոր մյուս մարմինների սեփականություն հանդիսացող շինությունների` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանն ուղությամբ աշխատանքների իրականացում |
Պետական կառավարման մարմիններ
Ազգային ժողով (համաձայնությամբ)
Դատարաններ (համաձայնությամբ)
Մարզպետարաններ
Համայնքապետարաններ (համաձայնությամբ)
|
Տարվա ընթացքում
|
Պետական բյուջե, Համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ |
Պետական մարմինների սեփականություն հանդիսացող առնվազն 2 շենքի ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովում:
|
|||||
|
3. |
Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ապահովում |
|||||||||
|
3.1. |
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների հարմարեցում հաշմանդամություն ունեցող սաների կարիքներին:
|
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
|
Տարվա ընթացքում
|
Համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ |
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախադպրոցական կրթության մատչելիության ապահովում թեքահարթակների կառուցում մուտքերի մոտ և միջանցքներում, սանհանգույցների հարմարեցում: |
|||||
|
3.2. |
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակի սահմանում՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
|
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական և համայնքային բյուջեներ և օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցահասակ երեխաների ընդգրկվածության ավելացում: |
|||||
|
3.3.
ՄԻՊ |
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական և մանկավարժական անձնակազմի վերապատրաստումների իրականացում
|
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Մարզպետարաններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական և համայնքային բյուջեներ և օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու հմտությունների ուսուցանում: |
|||||
|
3.4.
ՄԻՊ |
Նախադպրոցական և դպրոցական երեխաների և նրանց ծնողների շրջանում ներառական կրթության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Մարզպետարաններ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական և համայնքային բյուջեներ և օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացում, կրթության իրավունքի հավասար պայմաններում ապահովում: |
|||||
|
3.5. |
Դպրոցների շենքային պայմանների բարելավում, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում
|
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
|
Տարվա ընթացքում
|
Համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ |
Դպրոցներում ֆիզիկական մատչելի միջավայրի ձևավորում, գույքի համապատասխանեցում մասնավորաբար թեքահարթակների կառուցում, սանհանգույցների հարմարեցում և այլն: |
|||||
|
3.6. |
Հատուկ կրթության կազմակերպում 7 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մարզպետարաններ |
Տարվա ընթացքում
|
ՀՀ պետական բյուջե /1,192,240.6 հազ. դրամ/
Oրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Շուրջ 600 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպում հատուկ դպրոցներում: |
|||||
|
3.5. |
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերում համընդհանուր ներառական կրթության ներդրում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մարզպետարաններ
|
Տարվա ընթացքում
|
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ապահովում Արարատի մարզի՝ 112 Վայոց Ձորի մարզի 48 հանրակրթական դպրոցներում: |
|||||
|
3.6. |
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մրցույթով ընտրված կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում
|
ՀՀ պետական բյուջե /165,480.0 հազ. դրամ/
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հանրակրթական դպրոցների շուրջ 1200 ուսուցիչների և ուսուցչի օգնականնների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում: |
|||||
|
3.7. |
Հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակի կիրառում՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, և ուսուցչի օգնականի հաստիքի ներդրում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Մարզպետարաններ
Մրցույթով ընտրված կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում
|
ՀՀ պետական բյուջե
«Օրենքով չարգելված այլ (ոչ բյուջետային) աղբյուրներ» |
Հանրապետության 10 մարզի դպրոցներում և Երևան քաղաքում ներդրված է ուսուցչի օգնականի հաստիք: |
|||||
|
3.8. |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նյութերի և ձեռնարկների, մշակում, հրատարակում և ձեռքբերում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
|
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
«Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին 3 անուն ուսումնամեթոդական նյութերով և ձեռնարկներով ապահովում: |
|||||
|
3.9. |
Կրթական հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներին համապատասխան ուսումնական ծրագրերի հարմարեցում և իրականացում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (համաձայնությամբ)
|
Տարվա ընթացքում
Շարունակական |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
Ուսումնական ծրագրերը մշակված են` հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված կրթական կարիքները: |
|||||
|
3.10 |
Կրթական հաստատությունների աշխատակիցների վերապատրաստում ներառական կրթության հարցերի վերաբերյալ |
Բարձրագույն ուսումնական հաստատություններ (համաձայնությամբ)
|
Շարունակական |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
Վերապատրաստված աշխատակիցների թիվը: |
|||||
|
4. |
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության իրավունքի ապահովում |
|||||||||
|
4.1. |
Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
/13,527.5 հազ. դրամ/
այդ թվում, 7140 հազ. դրամը՝ «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակի տրամադրում» միջոցառման համար |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, 70 հաշմանդամություն ունեցող անձի մասնագիտական ուսուցման կազմակերպում: |
|||||
|
4.2. |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
/15,600.0 հազ. դրամ/
այդ թվում, 2,600 հազ. դրամը՝ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում ծրագրի ուսուցման կազմակերպման և խորհրդատվական ծառայություններ» միջոցառման համար |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, աջակցություն` 13 հաշմանդամություն ունեցող անձի փոքր ձեռնարկատիրական գործեւնեությամբ զբաղվելու նպատակով: |
|||||
|
4.3. |
Աշխատաշուկայում անմրցունակ, ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /42,840.0-հազ. դրամ/
|
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, 50 շահառուի ընդգրկում ծրագրում, որոնցից 5-ը` հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողների: |
|||||
|
4.4. |
Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /16,474.2 հազ. դրամ/ |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, աջակցություն 41 հաշմանդամություն ունեցող անձի: |
|||||
|
4.5. |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /12,500.0 հազ. դրամ/ |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում, 25 հաշմանդամություն ունեցող անձի աշխատատեղի հարմարեցում: |
|||||
|
5. |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր |
|||||||||
|
5.1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Մրցույթով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (28,896.6հազ. դրամ)
|
120 շահառուի սոցիալ հոգեբանական աջակցության տրամադրում: |
|||||
|
5.2. |
Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Մրցույթով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (85,022.4 հազ. դրամ) |
160 աուտիզմ ունեցող անձանց հնարավոր զբաղվածության և սոցիալական ներառման ապահովում: |
|||||
|
5.3. |
Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային սոցիալ-վերականգնողական ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Մրցույթով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (87,524.7 հազ. դրամ) |
130 հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների ուսուցանում, սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում: |
|||||
|
5.5. |
Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Մրցույթով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե Սույն միջոցառման գծով նախատաեսված ընդհանուր հատկացումների շրջանակում /291,187.8 հազ. դրամ/ |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 3277 երեխայի և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցում երեխաների խնամքի ցերեկային կենտրոններում: |
|||||
|
5.6. |
Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում. |
ՀՀ պետական բյուջե Սույն միջոցառման գծով նախատաեսված ընդհանուր հատկացումների շրջանակում /1,789,930.9 հազ. դրամ/
|
Առանց ծնողական խնամքի մնացած 500 երեխայի, այդ թվում 450 հաշմանդամություն ունեցող երեխայի և անձանց շուրջօրյա խնամքի ապահովում: |
|||||
|
5.7. |
Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե Սույն միջոցառման գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում /545,802.1 հազ. դրամ/ |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 600 երեխային ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում: |
|||||
|
5.8. |
Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են տուն ինտերնատներում խնամվողների շուրջ 70 %/
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (1,758,605.0 հազ. դրամ) |
1180 անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում, որից 826-ը հաշմանդամություն ունեցող անձ: |
|||||
|
5.9. |
Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (71,076.0 հազ. դրամ)
|
2180 անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում՝ որից շուրջ 650-ը հաշմանդամություն ունեցող անձ /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30%-ը/: |
|||||
|
5.10. |
Տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (73,816.0 հազ. դրամ)
|
1845 անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում, որից շուրջ 650-ը հաշմանդամություն ունեցող անձ /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 35%-ը/: |
|||||
|
5.11 |
Մտավոր խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Մրցույթով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (43,810.2 հազ.դրամ) |
30 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի տրամադրում: |
|||||
|
5.12. |
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Մրցույթով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (37,787.7 հազ.դրամ) |
32 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի տրամադրում: |
|||||
|
5.13. |
Տնային խնամք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Մրցույթով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (14,448.3 հազ.դրամ) |
50 հոգեկան առողջության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձի սպասարկում տնային պայմաններում: |
|||||
|
5.14. |
ՊՆ համակարգի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող և գործող օրենսդրության շրջանակներում բնակմակերեսի կարիքավոր հանդիսացող նախկին զինծառայողների բնակարանային ապահովում |
Պաշտպանության նախարարություն
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց բնակ-կենցաղային պայմանների բարելավում: |
|||||
|
6. |
Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովում |
|||||||||
|
6.1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացում, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրում
|
Առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում նաև վերականգնողական ծառայությունների մատուցում, ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացում: |
|||||
|
6.2.
ՄԻՊ |
Բժշկական ծառայությունների և շենքերի, ինչպես նաև տեղեկատվական նյութերի մատչելիության ապահովում |
Առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց առողջակապահան ծառայություններից օգտվելու համար հավասար և մատչելի պայմանների ապահովում: |
|||||
|
6.3. |
Արտակարգ իրավիճակներում ծառայությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծրագրերի հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիության և մատչելիության ապահովում: |
Առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
|
Առողջապահական ծառայությունների, ներառյալ արտակարգ իրավիճակներում ծառայությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության մատչելիության ապահովում: |
|||||
|
6.4.
ՄԻՊ |
Բուժանձնակազմի համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին վերապատրաստումների իրականացում |
Առողջապահության նախարարություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Բուժանձնակազմի մոտ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու հմտությունների և բարեվարքության ձևավորում: |
|||||
|
6.5. |
Հաշմանդամության ունեցող նախկին զինծառայողներին մասնագիտացված վերականգնողական բուժօգնության ծառայությունների մատուցում, բուժման և հանգստի կազմակերպում |
Պաշտպանության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող ունեցող անձանց վերականգնողական բուժօգնության ապահովում և նրանց կյանքի որակի բարելավում: |
|||||
|
7. |
Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովում |
|||||||||
|
7.1. |
Պետական հավաստագրերով աջակցող միջոցների տրամադրում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (952,823.1 հազ. դրամ)
|
Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ 13822 աջակցող միջոցների տրամադրում: |
|||||
|
7.2. |
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (12,362.3 հազ. դրամ)
|
Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) 30 անձի սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում: |
|||||
|
7.3. |
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծրագրերի իրականացում` հիդրոթերապիայի, հիպոթերապիայի, արտթերապիայի միջոցով |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Երևան համայնքի բյուջե
|
Հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության վերականգնում: |
|||||
|
8. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի մարզական և մշակութային ծրագրեր |
|||||||||
|
8.1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ զբոսաշրջային երթուղիների մշակում |
Էկոնոմիկայի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջության ծառայություններից օգտվելու հնարավորության ապահովում |
|||||
|
8.2. |
«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում մարզերում
|
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
|
Տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում տնային պայմաններում: |
|||||
|
8.3. |
Թանգարաններում, գրադարաններում մշակութային ծրագրերի իրականացում
|
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մրցույթով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
|
Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային կյանքին մասնակցության ապահովում:
|
|||||
|
8.5. |
Թատրոններում լսողության խնդիրներ ունեցող անձանց համար ժեստերի լեզվով թարգմանության իրականացում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
|
Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային կյանքին մասնակցության ապահովում |
|||||
|
8.6. |
Գեղագիտական և արհեստագործության ուսուցման ծրագրերի իրականացում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
|
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար արվեստի և արհեստների (12 մասնագիտություն) անվճար ուսուցում: |
|||||
|
8.7. |
Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ստեղծագործական ծրագրերի նպատակային աջակցություն |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մարզպետարաններ
|
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
|
Հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում: |
|||||
|
8.9. |
Պետական աջակցություն սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններին` ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ մատուցելու նպատակով
|
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ադապտիվ սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությաններ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
|
Բոլոր մակարդակներում անցկացվող մրցաշարերին` տեղական մրցումներին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, պարալիմպիկ, սուրդլիմպիկ, հատուկ օլիմպիադաների խաղերին և այլ միջազգային մրցաշարերին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության ապահովմանը նպաստում. հաշմանդամների միջազգային մարզական կազմակերպություններում ինտեգրման գործընթացի խթանում:
|
|||||
|
8.10. |
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի շրջանակում անցկացվող մրցույթ սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամ (հայր կամ մայր) ունեցող ընտանիքների համար
|
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
|
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովում:
|
|||||
|
8.11. |
«Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
|
Հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովում: |
|||||
|
9. |
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն և քաղաքացիական պաշտպանություն |
|||||||||
|
9.1. |
«Հաշմանդամություն ունեցող անձանց վարվելակերպի կանոնները ռազմական դրության պայմաններում» թեմայով դասընթացների անցկացում |
Արտակարգ իրավիճակների նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացում: |
|||||
|
9.2. |
Ռազմական դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանվածության ապահովման պլանավորում |
Արտակարգ իրավիճակների նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացում: |
|||||
|
9.3. |
Համայնքների և հանրակրթական դպրոցների կողմից մշակվող աղետների ռիսկի կառավարման պլաններում հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանվածության ապահովման միջոցառումների ներառման ուղղությամբ մեթոդական աջակցության ցուցաբերում |
Արտակարգ իրավիճակների նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Արտակարգ իրավիճակներում հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանվածության ապահովման բարձրացում: |
|||||
|
10. |
Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև |
|||||||||
|
10.1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատանքերի իրականացում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Մարզպետարաններ
|
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների քննարկում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: |
|||||
|
11. |
Վիճակագրություն և տվյալների հավաքագրում |
|||||||||
|
11.1. |
Հայաստանում անցկացվող մարդահամարի հարցաթերթում անձի հաշմանդամության և մասնակցության սահմանափակման վերաբերյալ հարցերի ներառում |
Վիճակագրական կոմիտե
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
Տարվա ընթացքում
|
Ֆինանսավորում չի պահանջում |
Բնակչության մեջ տարբեր խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալների առկայություն |
|||||
|
12. |
Իրազեկվածության բարձրացում |
|||||||||
|
12.2. |
Սոցիալական ծառայության տարածքային մարմինների սոցիալական աշխատողների վերապատրաստումներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց մատուցվող ծառայությունների վերաբերյալ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նարարաություն
|
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, սույն միջոցառման գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց մատուցվող ծառայությունների վերաբերյալ իրազեկաման բարձրացում, համապատասխան ծառայությունների մատուցում |
|||||
|
12.3.
ՄԻՊ |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների շրջանում հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության պահպանման առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ |
Առողջապահության նախարարություն
|
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանություն, կարծրատիպերի վերացում |
|||||
|
12.4. |
Հաշմանդամություն ունեցող նախկին և ներկա զինվորականների հետ աշխատող մասնագետների վերապատրաստումներ |
Պաշտպանության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Պաշտպաննության նախարարության համակարգի անձնակազմի իրազեկվածության բարձրացում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արտոնությունների վերաբերյալ: Զինվորական կապով հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացում: |
|||||
|
12.5. |
Լավագույն քարոզարշավի, հանրային իրազեկության, լրատվության մրցանակաբաշխություն |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԶԼՄ-ների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և նրանց հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման նախաձեռնությունների խթանում |
|||||
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Է. ԱՂԱՋԱՆՅԱՆ
-
Discussed
05.08.2020 - 20.08.2020
-
Type
Programme
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 1993
Print