Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Նախագիծի մշակումը պայմանավորված է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ապահովման, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացի ապահովման նպատակով:

  • Քննարկվել է

    08.07.2020 - 23.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6647

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

09.07.2020

Ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությամբ առաջարկվող փոփոխությունը՝ «Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը կամ քվեարկությանը, իսկ վերջինիս պատկանող բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ժողովի քվորումի հաշվարկման ժամանակ:» առաջարկում եմ շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք ունի ներկա գտնվել գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը, բայց իրավունք չունի քվեարկությանը, իսկ վերջինիս պատկանող բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ժողովի ընդահնուր ձայների և/կամ քվորումի հաշվարկման ժամանակ:»: Սուն առաջարկություն պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր սեփականատեր առնվազն իրավունք ունի տեղեկացված լինելու իրեն վերաբերվող գործարքների մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չունի ազդեցություն գործարքի արդյունքի վրա:

Արտակ Պողոսյան

09.07.2020

Ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասով առաջարկվող փոփոխությունը՝ «5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով:»: առաջարկում եմ շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի սահմանման գրավոր եզրակացության հիման վրա ժողովը ձայների մեծամասնությամբ:»: Խնդիրը կայանում է նրանում, որ նախագծով ներկայացված փոփոխությունը փակուղի է բերում որոշում կայացնելը: Քանի որ, 3-րդ մասով սահմանվում է, որ Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի մասնակցել քվեարկությանը, իսկ տվյալ դեպքում բոլոր Շահագրգռվածություն ունեն: Ուստի ոչ ոք չի կարող մասնակցել քվեարկությանը: Իմ կողմից առաջարկվող փոփոխությամբ հավասար պայմանների դեպքում ժողովի կողմից որոշումը կայացվում է հիմք ընդունելով անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի սահմանման գրավոր եզրակացության հիման վրա, ինչը ապահովում է անաչառ որոշման կայացմանը:

Արտակ Պողոսյան

09.07.2020

Առաջարկում եմ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի ողջ տեքստում «Հիսունից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող» բառերը փոխարինել «բաց» բառով», ինչպես առաջարկվել է կատարել փոփոխություն նախագծի 2-րդ հոդվածով: Օրինակ, նման փոփոխության կարիք ունի Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը, և 75-րդ հոդվածի 1-ին մասը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: