Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 --------- ---------------- 2020 թվականի N    - Ն

 

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման N 17 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 5-րդ կետում «100.000» թիվը փոխարինել «80.000» թվով.

2) 11-րդ կետում «համապատասխան հավաստագրի (այսուհետ` փոխհատուցման հավաստագիր) միջոցով` ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու համար: Փոխհատուցման հավաստագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):» բառերը փոխարինել «տրամադրում է աջակցություն ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու միջոցով» բառերով.

3) 12-րդ կետում «Փոխհատուցման հավաստագրի միջոցով» բառերը փոխարինել «Ծրագրի շրջանակներում» բառերով.

4) 12-րդ կետից հետո լրացնել նոր` 12.1-ին և 12.2-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.

«12.1. Նախարարության հետ համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, այնուհետև ամսական պարբերականությամբ, ոչ պետական կազմակերպությունն առձեռն կամ փոստով` պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում, գրասենյակ է ներկայացնում իր ունեցած տեղեկատվությունը՝ տարբեր գործատուների մոտ առկա թափուր կամ նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ՝ լրացնելով աշխատատեղերի նկարագիրը՝ համաձայն N 1 ձևի: Ամսական պարբերականությամբ տեղեկատվությունը ներկայացնում է թափուր կամ նոր ստեղծվող աշխատատեղերի առկայության դեպքում։

12.2. Սույն կարգի 12.1-ին կետով նախատեսված թափուր աշխատատեղի վերաբերյալ ոչ պետական կազմակերպության կողմից ներկայացված տեղեկատվությունն ստանալուց հետո գրասենյակը հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) այն մուտքագրում է զբաղվածության ոլորտի տեղեկատվական շտեմարան.

2) կատարում է տվյալների համադրում և դրա արդյունքում ներկայացված թափուր աշխատատեղին համապատասխանող անմրցունակ անձանց առկայության դեպքում (իրենց համաձայնությամբ) ուղեգրում ոչ պետական կազմակերպություն:».

5) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման նպատակով ոչ պետական կազմակերպությանը տրամադրվող փոխհատուցումը ոչ պետական կազմակերպությանը վճարվում է հետևյալ փուլերով`

  • 5000 դրամ փոխհատուցվում է ոչ պետական կազմակերպությանը` վերջինիս կողմից երեք ամսվա ընթացքում անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց հետո.

2) 25000 դրամ փոխհատուցվում է ոչ պետական կազմակերպությանը` անմրցունականձին աշխատանքի տեղավորելուց մեկ ամիս հետո, եթե այդ ընթացքում վերջինս շարունակում է աշխատել ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ աշխատանքի ընդունած գործատուի մոտ.

3) 25000 դրամ փոխհատուցվում է ոչ պետական կազմակերպությանը` անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց երեք ամիս հետո, եթե այդ ընթացքում վերջինս շարունակում է աշխատել ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ աշխատանքի ընդունած գործատուի մոտ.

4) 25000 դրամ փոխհատուցվում է ոչ պետական կազմակերպությանը` անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց մեկ տարի հետո, եթե այդ ընթացքում վերջինս շարունակում է աշխատել ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ աշխատանքի ընդունած գործատուի մոտ:».

6) 14-րդ, 18-րդ և 25-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

7) 15-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրի կրկնօրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն:».

8) 16-րդ կետում «ստանալով գրասենյակի կողմից փոխանցված գումարը» բառերը փոխարինել «պայմանագիրը կնքելուց հետո երեք ամսվա ընթացքում».

9) 17-րդ կետում «հավաստագրի արժեքի` սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված 70 տոկոսը (այսուհետ՝ երկրորդ փուլ)» բառերը փոխարինել «առաջին փուլով նախատեսված գումարը» բառերով.

10) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Ոչ պետական կազմակերպությանն առաջին փուլով նախատեսված գումարը վճարելուց հետո տարածքային կենտրոնը համապատասխանաբար մեկ ամիս, երեք ամիս և մեկ տարի հետո համադրում է անմրցունակ անձի տվյալները նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում առկա համապատասխան տեղեկատվության հետ և պարզում ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ աշխատանքի ընդունած գործատուի մոտ անմրցունակ անձի մեկ ամիս, այնուհետև  երեք ամիս և առնվազն մեկ տարի աշխատելու փաստերը: Ոչ պետական գործակալությանը փոխհատուցվում են համապատասխանաբար երկրորդ, երրորդ ու չորրորդ փուլերով նախատեսված գումարները, եթե համադրումների արդյունքում պարզվում է, որ անմրցունակ անձը շարունակում է աշխատել նույն գործատուի մոտ:».

11) 26-րդ կետում «համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց» բառերը փոխարինել «պայմանգիրը կնքելուց» բառերով.

12) N 17 հավելվածը լրացնել Ձև N 1-ով հետևյալ բովանդակությամբ.

«ՁԵՎ N 1

 

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Հ/Հ

Առաջարկվող աշխատատեղի և (կամ) պաշտոնի անվանումը

Պաշտոնի կոդը` ըստ պաշտոնների դասակարգչի (յոթանիշ կոդը)

Թափուր աշխատատեղերի թիվը

Աշխատան
քային գործառույթները

Աշխատավարձը (առանց հարկերի և աշխատավարձից պահվող այլ վճարների)

Աշխատա
ժամանակի տևողությունը (շաբաթական)

Աշխատանքի վայրը

Գործատուիկողմից ներկա
յացվող որակավորման պահանջը

Գործատուի կողմից ներկայացվող աշխատանքային, այդ թվում` մասնագիտականփորձի վերաբերյալ պահանջը

Աշխատանքի այլ պայմաններ*

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*Ծանոթագրություն. Աշխատանքի այլպայմաններն են` բնակարանային վարձի, տրանսպորտային ծախսի, կոմունալ վարձերի, առողջական ծախսի, կրթական ծախսի, ապահովագրական ծախսի փոխհատուցում, ամենամյա երկարացված արձակուրդ, ամենամյա լրացուցիչ արձակուրդ, արտաժամյա աշխատանքի համար նվազագույնից ավելի բարձր հավելման չափ, գիշերային աշխատանքի համար նվազագույնից ավելի բարձր հավելման չափ, ծանր, վնասակար աշխատանքներ կատարելու համար նվազագույնից ավելի բարձր հավելման չափ, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար նվազագույնից ավելի բարձր հավելման չափ, հանգստյան և ոչ աշխատանքային օրերին կատարված աշխատանքի համար դրույքաչափի կրկնակիից ավելի բարձր վարձատրություն, գործատուի կողմից կամ միջոցներով աշխատողի մասնագիտական ուսուցում, վերապատրաստում, աշխատանքի ծանր, վնասակար պայմանների առկայություն կամ բացակայություն, աշխատանքի առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմանների առկայություն կամ բացակայություն:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    26.06.2020 - 13.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5432

Տպել