Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության  կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է պայմանավորված՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված՝ զբաղվածության ոլորտում ՀՀ կառավարության լիազորած  պետական կառավարման մարմնի և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցության հնարավորությունների, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ անձանց՝ նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրավունքի  իրացման անհրաժեշտությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Դեռևս 2014թ․ ուժի մեջ մտած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով  կանոնակարգվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ լիազորված մարմնի՝ ի դեմս Զբաղվածության պետական գրասենյակի, համագործակցութան իրավական շրջանակները, սահմանվել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց կողմից այդ կազմակերպությունների մատուցած ծառայություններից օգտվելու համար աջակցության իրավունքը, միաժամանակ, այդ իրավունքի իրացման նպատակով, օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտով հաստատվել է  աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)։

Չնայած վերոնշյալ իրավական կարգավորումներին՝ իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները հնարավորություն չեն տվել լիարժեքորեն իրականացնել ծրագիրը սկսած 2015թ-ից։ Մասնավորապես՝ 2015թ. կնքվել է համագործակցության հուշագիր աշխատանքի տեղավորման ոչ պետական 7 կազմակերպությունների հետ, սակայն շահառուներ չեն ընդգրկվել ծրագրում։ Ծրագրի չիրականացման հիմնական պատճառներից է եղել աջակցության տրամադրման պայմանների թույլ գրավչությունը ոչ պետական կազմակերպությունների համար։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն`

  • ծրագիրը դարձնել առավել գրավիչ աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների համար,
  • ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրումը դարձնել առավել նպատակային ու հասցեական:

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է՝

  • համագործակցության հուշագիր կնքած կազմակերպություններից ամենամսյա պարբերականությամբ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն առկա թափուր կամ նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ, կազմակերպությանն առավել հարմար եղանակով, ինչի հիման վրա կատարված տվյալների համադրման արդյունքում թափուր աշխատատեղերին համապատասխանող անմրցունակ անձանց առկայության դեպքում (իրենց համաձայնությամբ) միայն զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից կկատարվի ուղեգրում ոչ պետական կազմակերպություն․
  • աշխատաշուկայում անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման նպատակով ոչ պետական կազմակերպությանը տրամադրվող փոխհատուցումը ոչ պետական կազմակերպությանը վճարելու փուլերը փոփոխել, վերջիններիս համար դրանք դարձնելով առավել գրավիչ, միաժամանակ նվազեցնելով ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական միջոցները ոչ նպատակային ծախսելու ռիսկերը,
  • հանել աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից ստացած ֆինանսական միջոցները վերադարձնելու պարտադիր պահանջը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝

  • զբաղվածության ծառայություններ մատուցող պետական և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև փոխշահավետ և կայուն համագործակցության ապահովում․
  • աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովում` աշխատանքի տեղավորման լրացուցիչ հնարավորությունների ընձեռման միջոցով:

 

  

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի n 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում առաջարկվում է որպես փորձնական ծրագիր իրականացնել 2020թ-ին 100 շահառուի համար, ինչի համար կպահանջվի 8 000 000 դրամ գումար։

Ծրագրի իրականացման շրջանակներում պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, քանի որ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ 2020թ. պետական բյուջեով զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին հատկացված ֆինանսական միջոցներով: 

 

  • Քննարկվել է

    26.06.2020 - 13.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5372

Տպել