Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

­­­ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդ­վածի 1-ին մասով` Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխա­նու­թյան մար­միններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշ­տոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփո­խությունները`

      1) N 1 հավելվածում՝

       ա. 28-րդ կետում «ղեկավար՝ կենտրոնի (գիտական հիմնարկության)» բառերից հետո լրացնել «, պետ՝ ֆակուլտետի» բառերը.

       բ. 29-րդ կետում «խորհրդական գիտական գծով» բառերից հետո լրացնել «, պետ՝ ամբիոնի» բառերը.

       գ. 30-րդ կետում «ավագ գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, պետ՝ ցիկլի» բառերը.

       դ. 31-րդ կետում «գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, ավագ դասախոս» բառերը.

       ե) 33-րդ կետում«Պետ՝ ցիկլի,» բառերը հանել.

       զ) 34-րդ կետում «,ավագ դասախոս» բառերը հանել,

       2) N 4 հավելվածում՝

       ա. 4-րդ կետում «ղեկավար՝ կենտրոնի (գիտական հիմնարկության)» բառերից հետո լրացնել «, պետ՝ ֆա­կուլ­­­տետի» բառերը.

       բ. 5-րդ կետում «խորհրդական գիտական գծով» բառերից հետո լրացնել «, պետ՝ ամբիոնի» բառերը.

       գ. 6-րդ կետում «ավագ գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, պետ՝ ցիկլի» բառերը.

       դ. 7-րդ կետում «գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, ավագ դասախոս» բառերը.

       ե. 9-րդ կետում«Պետ՝ ցիկլի,» բառերը հանել.

       զ. 10-րդ կետում «, ավագ դասախոս» բառերը հանել:

  1. Սահմանել, որ`

       1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախա­րա­րու­­թյու­­նում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց գործող պաշտոնային դրույքաչափի և լրա­վճարի հան­­­րա­գումարը սույն որոշմամբ սահմանված` տվյալ քաղաքացիական աշխատանք կատարողի հա­մար­ նա­խա­­տես­ված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարից բարձր լինելու դեպքում պահ­պան­­վում է քաղա­քա­ցիա­կան աշխատանք կատարողի գործող պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հան­րա­­գու­­մարը` լրավճարի չափի հաշվարկային տարբերության միջոցով.

      2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի գոր­­ծող և սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի միջև տար­բե­­րու­թյունը հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ քաղաքացիական աշխատանք կատարող անձի՝ սույն որոշ­­մամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը կգերազանցի պաշտո­նա­յին դրույ­քաչափի և լրավճարի հանրագումարի պահպանված չափը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    26.06.2020 - 11.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 812

Տպել