Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՕ-62-Ն ՀՀ օրենքի պահանջից (19 հոդվածի «Բարձրագույն ուսումնական հաստա­տու­թյուն­­ների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազ­մա­կեր­պու­թյուն­­ների աշխատողները» 2-րդ կետի հետ «Բարձրագույն ուսում­նա­կան հաս­տա­տու­թյունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրա­կա­նաց­նող կազմա­կեր­­­պությունում սահմանվում են գիտամանկավարժական, պրոֆե­սո­րա­­դա­սա­խո­սա­կան կազմ, գիտական աշխատողներ:

    ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երը ՀՀ օրենսդրությամբ սահ­ման­ված կար­գով տալիս են բարձ­րա­գույն ռազմական, հետբուհական և լրացուցիչ կրթու­թյուն, ինչպես նաև իրա­կա­նաց­նում են գիտական հետազոտություններ, ինչը ամրա­գրված է նաև համալ­սա­րան­ների կանոնադրությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    ՌՈՒՀ-երում պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքները հիմնականում եղել են զինվորական հաստիքներ, որոնց դրույքաչափերը և մնացած դրամական բա­վարարումները բավարար են եղել հաստիքները համալրելու համար: Սակայն կրթությանը և գիտությանը ներկայացվող նոր պահանջները պարտադրում են հաս­տիք­ները համալրել բարձրորակ մասնագետներով: Հայտնի է, որ կան շատ մաս­նագիտություններ, որոնց մասնագետները զինված ուժերում չկան, իսկ որոշ նեղ մասնագիտությունների գծով կայացած մասնագետներ, ովքեր կարող դասա­վան­դել համալսարանում և զբաղվել գիտական աշխատանքով, զորացրվել են:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

     Ներկայումս ՌՈՒՀ-երում իրականացվող քաղաքականությունը ՌՈՒՀ-երում ուսու­­ցան­վող մասնագիտությունների ոլորտում գիտության վրա հիմնված կրթու­թյան ապա­հո­վումն է:          4. Կարգավորման նպատակը և բնույթը

   Խնդրի կարգավորման նպատակն է ռազմաուսումնական հաստատություն­ների պրոֆեսորադասախոսական անձնա­կազմը համալրել որակյալ կադրերով, զար­­գացնել կուրսանտների և ունկնդիրների մտավոր ներուժի վերարտադրմանը և գի­տա­­տեխնիկական մշա­կույթի զարգացմանը ու տարած­մանը:

   Ստեղծել մրցակցային դաշտ և ՀՀ կառավարության նշված որոշումը համա­պա­­տասխանեցնել «Բարձրագույն և հետ­բու­­­հական մասնագիտական կրթության մա­սին» ՀՕ-62-Ն ՀՀ օրենքի պահանջ­նե­րին: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության և ֆինանսաբյուջետային և պլա­նա­վոր­ման վարչություններ:

  1. Ակնկալվող արդյունքները.

    Նշված փոփոխությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության պաշտ­պա­­նության նախարա­րու­թյան համակարգի ռազմաուսումնական հաստատություն­ների պրո­ֆեսորադասա­խո­սա­կան կազմի գիտա­կան ու գիտատեխնիկական ներ­ուժի զար­գաց­մանը և ապագա սպաների պատրաստ­ման արդյու­նա­վետ համա­կար­գի ձևա­վոր­մանը, մտավոր ներուժի վերարտադրմանը, գիտական, գիտատեխ­նի­կա­կան և ինովա­ցիոն գործունեության խրախուսմանը և գիտատեխնիկական մշա­կույթի զարգացմանը ու տարած­մանը:

    Ակնկալվում է, որ ռազմական ուսումնական հաստատություններում կպատ­րաստ­­­վեն (կվերապատրաստվեն) բարձրորակ մասնագետներ, որոնք իրենց գիտե­լիք­­ները կօգտա­գործեն ՀՀ զինված ուժերը հզորացնելու և ավելի մարտունակ դարձ­­­նելու համար:

 Կրթության որակի ապահովման չափորոշիչները պահանջում են պրոֆեսո­րա­դա­­­­սախոսական կազմի գիտամանկավարժական և մասնագիտական բարձր մա­կար­­­­­դակ: ՌՈՒՀ-երում բարձ­րա­կարգ մաս­­նագետների գիտամանկավարժական գործ­­­­­­­­ընթացներում ընդգրկումը ապա­հովվում է համապատասխան դիֆերենցված վար­­­­­ձատրությամբ: Նման մոտեցումը կխթանի պրոֆեսորադասախոսական կազմի արդ­յունավետ աշխա­տանքի բարձրացմանը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

   Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

    Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Հազ. դրամ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ (2020-րդ) տարի

Հաջորդող 3 տարիները

2021

2022

2023

Ըստ 2020-րդ տարվա պետական բյուջեի 

փոփոխու-թյունը  2020-րդ տարվա պետա-կան բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (2020)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (2020)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (2020)

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

-

-

-

-

-

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

94388.5

-

+33994.1

+33994.1

+33994.1

2.1. պետական բյուջեի ծախսեր

94388.5

-

+33994.1

+33994.1

+33994.1

 2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

-

-

-

-

-

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.3. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով):

§Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կա­տարելու մասին¦ ՀՀ կառավարության որոշման  նախագծի ընդուն­ման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում նախա­տես­վում է  ծախսերի ավելացում 2021թ-ից սկսած  տարեկան 33994.1 հազ. դրամի չափով` ծախսերի աճը կրում է հաշվարկային բնույթ: ՀՀ պետական բյուջեում՝  նախագծի ընդումամբ, միջոցների լրա­ցու­ցիչ ծախս նախատեսելու անհրա­ժեշ­տություն չի առաջանում: Ավե­լացվող մասի վճարումները կիրականացվեն       ՀՀ պետական բյուջեի,,ՀՀ պաշտպանության ապահովում,,  ծրագրի   (ծրագրային դասիչը՝  1169) ,,Ռազմական կարիքների բավարարում,, միջոցառ­ման համար նախատեսվող  ընդհանուր միջոցներից տնտե­սում­նե­րի  հաշվին:

Ծախսերի հաշվարկները ներկայացված են կից հաշվարկ-տեղե­կա­գրով:

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

-

 

  • Քննարկվել է

    26.06.2020 - 11.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5167

Տպել