Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 6-10 տարեկանների համար նախատեսված է այս չափորոշիչը, որն իր մեջ ունի թաքնված վտանգ։ Նախագծում գրված է՝ "ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի աշխատանքն ու մասնագիտությունները." Գտնում եմ, որ քանի որ այսօր մասնագիտությունների ցանկը օր օրի ավելանում է, այդ թվում այնպիսիք, որոնք մեր մշակութային արժեքներին չեն համապատասխանում, ապա կարևոր է, որ երեխայի մոտ ձևավորվի հարգանքի զգացում մասնագիտությունների նկատմամբ, բայց շեշտը դրվի աշխատանքի արդար, անխարդախ և ազնիվ բնույթի վրա, արժանապատիվ ու հալալ կերպով գումար վաստակելու վրա։ Ուստի հարկավոր է եղած տարբերակը փոխարինել հետևյալով՝ "ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի ազնիվ աշխատանքը, հարգանքով վերաբերվի բոլոր մասնագիտություններին։" Չի ընդունվել Առաջարկված ձևակերպումները չափելի չեն
2 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 15-18 տարեկանների համար նախատեսված չափորոշիչների ցանկում կա այսպիսի մի չափորոշիչ՝ "վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական." Գտնում եմ, որ միայն վերահսկման վրա շեշտը դնելու դեպքում կարող ենք հետագայում ունենալ նևրոտիկ շարքի խանգարումներ։ Ուստի հարկավոր է եղած տարբերակը փոխարինել հետևյալով՝ "Սովորի գիտակցել իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ստեղծագործ և նորարարական ուղիներ և լինի հետևողական՝ պահպանելով հուզակամային առողջությունը և առողջ հարաբերությունները մարդկանց հետ։" Չի ընդունվել Նշված վերջնարդյունքը նախատեսված է ավագ դասարանները ավարտող աշակերտի համար, իսկ առաջարկված ձևակերպման բովանդակությունը արտացոլված է տարրական և միջին դասարանների շրջանավարտների ակնկալվող վերջնարդյունքներում
3 Անի Աթոյան 06.07.2020 18:04:45 «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴՈՒՐՍ ՀԱՆՎԵԼ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (այսուհետ՝ Եկեղեցի) «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» 17-րդ հոդվածի ուժով իրավունք ունի «նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում»։ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ "Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները։" Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է Կառավարության որոշմամբ (տես՝ սույն նախագիծը): «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Այս նորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ կառավարությունը չի կարող այնպիսի Հանրակրթության պետական չափորոշիչ ընդունել, որը չի պարունակի «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիր իրականացնելու հնարավորություն: Պետք է հիշեք նաև, որ հայկական դպրոցի հիմնադիրը Եկեղեցին է (Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ, հայկական գրի ստեղծող և հայերենի առաջին ուսուցիչ՝ Սբ. Մեսրոպ Մաշտոցը վկա): Բարոյական չէ դպրոցի հիմնադիր Եկեղեցուն դուրս մղել դպրոցից: Պահանջում եմ, որպեսզի «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան իր ներկայիս բովանդակությամբ անմիջապես ներառվի այս չափորոիչների մեջ: Ընդունվել է ի գիտություն Առաջարկությունը արտացոլված է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնում։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
4 Հասարակություն Առանց Բռնության ՀԿ 06.07.2020 18:55:38 Շատ ողջունելի է հայեցակարգը՝ համապարփակ և կարևորագույն բաղադրիչը՝ քննադատական մտքի զարգացումը ներառված։ Հարց՝ ՛Հասարակագիտություն՛ ուսումնական բնագավառը ի՞նչ ուսումնական առարկաներ և/կամ թեմաներ է ընդգրկում։ Ընդունվել է ի գիտություն Չափորոշչի նախագիծը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
5 Անահիտ Բախշյան 06.07.2020 23:01:02 Առաջարկում եմ միավորային գնահատումը սկսել 4-րդ դասարանի 2-րդ կիսամյակից, տարրականն ավարտել համապատասխան ստուգում իրականացնելով, ինչպես պահանջում է "Հանրակրթության մասին" օրենքը՝ ․"2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:" որը նաև տարրականի դասվարների աշխատանքի ցուցիչ կարող է դիտվել նրանց ատեստավորման ժամանակ։ Չի ընդունվել 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ նախագծի 41-րդ կետում նշված կարգի
6 Գայանե Հարությունյան 07.07.2020 10:09:14 Կարծում եմ ճիշտ կլինի, որ դպրոցական ծրագրում ընդգրկվի <<Հայաստանի պատմական աշխարհագրություն>> առարկան, որպեսզի աշակերտներն ավելի լավ ճանաչեն պատմական հայրենիքը։ Ընդունվել է ի գիտություն Չափորոշիչը թույլ է տալիս ներմուծել նոր առարկա, եթե առարկայի ծրագիրը համապատասխանում են չափորոշչի պահանջներին։ Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:
7 Աշոտ Ավետիսյան 07.07.2020 15:01:56 Հայ եկեղեցու պատմությունը պետք է միանշանակ մնա։ Դեռ ավելին, մեր երեխաները բարոյական,ս ոցիալական, խաղաղասիրական և մարդասիրական թեմաներով իրենց գիտոլիքները և պրակտիկան ստանում և անցնում են միմիայն այս առարկայի շնորհիվ։ Ոչ մի սեռական կրթություն և մարդու իրաունքներ չեն դաստիարակում պտասխանատու, չխաբող, բարի, նվիրյալ և մարդասեր քաղաքացի, որքան Հայ եկեղեցու պատմություն առարկան։ Ընդունվել է ի գիտություն Առաջարկությունը արտացոլված է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնում։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
8 Հրանտ Ղարաբեկյան 08.07.2020 07:13:11 Առաջարկում եմ «11. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ»-ի «բացատրի ֆիզիկական ակտիվության կարևորությունը և մարզվի իր նախընտրած ձևով.» կետը փոփոխել հետևյալով՝ «գիտակցի ողջ կյանքի ընթացքում շարունակական ֆիզիկական ակտիվության կարևորությունը և մարզվի իր նախընտրած ձևով. Չի ընդունվել Առաջարկած ձևակերպումը չափելի չէ
9 Հրանտ Ղարաբեկյան 08.07.2020 07:13:11 Չափորոշիչներում առկա չէ թիմային աշխատանքի կարողությունների զարգացման պահանջ։ Միայն երկու կետում է նշվում համատեղ աշխատանքի աշխատելու կարողությունների ձևավորումը, այն էլ ոչ պարտադիր։ Այնինչ թիմային աշխատելու կարողությունը չափազանց կարևոր է հետագա կյանքի աշխատանքային, հասարական և քաղաքացիական գործունեության ընթացքում։ Առաջարկում եմ ավելացնել թիմային աշխատանքի կարողությունների պահանջը առանձին կետով։ Ինչպես նաև «դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.» կետում «համատեղ կամ ինքնուրույն»-ը փոխարինել «համատեղ և ինքնուրույն»-ով։ Ընդունվել է մասնակի Կատարվել են փոփոխություններ համապատասխան առաջարկի երկրորդ հատվածի։ Հաշվի առնելով, որ համագործակցության մասին կան առանձին վերջնարդյունքներ, նպատակահարմար չէ ներմուծել ևս մեկը թիմային աշխատանքի վերաբերյալ։
10 Սևադա Աղաջանյան 08.07.2020 08:55:17 Դպրոցներում <<Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն>> առարկայի դասավանդումն է, որ նախազորակոչային տարիքի երիտասարդներին նախապատրաստում է զինվորական ծառայության, նրանց մոտ ձևավորում է անհրաժեշտ որակներ զինվորական ծառայության հետ կապված դժվարությունները հաղթահարելու համար, կարճ ժամանակամիջոցում տիրապետում են զենքին, դրանց կառուցվածքին, մարտավարատեխնիկական բնութագրերին, ճիշտ ու արդյունավետ դրանց օգտագործման-պահպանման կարգին, ինչը հիմնականում անհրաժեշտ է Հայրենիքի հուսալի պաշտպանության համար: Ըստ նոր չափորոշիչների "Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն" առարկան, եթե կարող է՝ - մեծացնել հետաքրքրությունը նախազորակոչային տարիքի երիտասարդների մոտ Հայրենիքի պաշտպանի մասնագիտության նկատմամբ, - ձևավորել անձ /երիտասարդ/, որպես սեփական ունակությունների սուբյեկտ , - ապահովել նվազագույն ռազմական, առաջին բուժօգնության, … գիտելիքներ, ուրեմն կարելի է <<Նախնական զինվորական պատրաստությունը և անվտանգ կենսագործունեությունը>> առանձին առարկան հանել: Որպես պատճառաբանություն կրող են բերել, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միայն 7 պետություններում է ՆԶՊ առարկան դպրոցներում դասավանդվում և այլն: Բայց չպետք է մոռանալ, որ շրջապատված ենք ատամ կռճտացնող թշնամիներով: Չի ընդունվել Չափորոշչի նախագիծը սահմանում է «ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառ, որը կարող է ներկայացված լինել մեկ կամ մի քանի առարկաներով։ Բնագավառի նկարագրության մեջ արտացոլված է նախնական զինվորական պատրաստվածության վերաբերյալ բովանդակությունը։
11 Սևադա Աղաջանյան 10.07.2020 13:49:02 Չափորոշիչում նշված <<ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն>> ուսումնական բնագավառը պետք է ապահով նախազորակոչային տարիքի անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակություն ու <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքով ուսումնական հաստատության նախազորակոչային պատրաստության համար սահմանված հիմնական խնդիրները ՝ 1) ապահովել սովորողների կողմից «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պետական ուսումնական ծրագրի յուրացումը, 2) սովորողներին պարզաբանել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խնդիրները, առանձնահատկություններն ու նշանակությունը, 3) սովորողների մեջ դաստիարակել ազգային բանակում ծառայելու անհրաժեշտության զգացումը, 4) կազմակերպել զինվորական երդման, համազորային կանոնադրությունների պահանջների ուսումնասիրում և դաստիարակել դրանք անվերապահորեն կատարելու պատրաստակամություն, 5) պատանիներին ծանոթացնել զորամասերի ռազմական անձնակազմի կյանքին ու կենցաղին, զենքին ու զինվորական տեխնիկային, 6) տեսական և գործնական պատրաստության միջոցով իրականացնել սովորողների շարային և հրաձգային պատրաստությունը, 7) սովորողներին զինել անհրաժեշտ ռազմական գիտելիքներով, ապահովել մարտավարության և քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի հիմունքների յուրացումը, 8) սովորողների մոտ ձևավորել ռազմակիրառական կարողություններ, հմտություններ, կամային բարձր հատկանիշներ, առաջին բուժօգնություն, ինքնօգնություն, փոխօգնություն ցուցաբերելու ունակություն, 9) սովորողների մոտ ձևավորել քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով գործելու, պաշտպանական կառույցներից և անհատական պաշտպանական միջոցներից օգտվելու ունակություն, արտակարգ իրավիճակներում գործելու հմտություն և անհրաժեշտ վարվելակերպ, 10) դաստիարակել հայոց բանակի պատմական ավանդույթներին ծանոթ, ֆիզիկապես և բարոյապես առողջ, դիմացկուն, բազմակողմանի զարգացած, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ պատանիներ և աղջիկներ, 11) սովորողների շրջանում իրականացնել մասնագիտական կողմնորոշման աշխատանք` ըստ նախասիրությունների ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով: Իսկ չափորոշչի «ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի նկարագրության մեջ արտացոլված է նախնական զինվորական պատրաստվածության վերաբերյալ հետևյալ բովանդակությունը՝ - <<ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն>> կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում՝ մարտական) կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը>>: /Կարող եք համեմատել/: Եթե <<ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ>>- ում <<Նախազորակոչային պատրաստությունը /կարողունակությունը/>>, որպես ուսումնառության ակնկալվող կարողունակություն հաշվի առնված չէ, << ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ>>-ում ակնկալվող վերջնարդյունք նշված չէ , << ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ>>-ում , որպես շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունք նշված է միայն <<Անվտանգ կենսագործունեություն>> և <<Առաջին բուժօգնության հիմունքներ>> բաժններին վերաբերվող մասով, ապա <<ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ>>-ում նշված կետով պարզ չէ թե <<ծրագրի շրջանավարտը ինչպե՞ս պետք է տիրապետի զինվորական պատրաստության հիմունքներին>> : Նախնական զինվորական պատրաստությունը չի սահմանափակվում միայն զինվորական պատրաստվածության հիմունքներով ու առաջին օգնությամբ /ինչպես նշված է չափորփշիչում՝ <<Ծրագրի շրջանավարտը պետք է՝ . տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության>>:
12 Yeva Movsesyan 08.07.2020 16:37:17 Այսօրվա պայմաններում խիստ կարևորվում է մարդու կենսակերպը և անվտանգ ու պատասխանատու վարքագիծը, որը պետք է ձևավորել դեռ տարրական դպրոցից: Թվարկվող Միջնակարգ կրթության կարողունակությունների ցանկում առողջ կենսակերպի մասին նշվում է Տնտեսականի մեջ, մինչդեռ պետք է լինի կամ առանձին կամ գոնե ներառվի Ինքնաճանաչման և սոցիալականի մեջ: Առաջարկում եմ ավելացնել ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ - Գլուխ 9-ում. - պատկերացում ունենա տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանության մասին կետում ավելացնել “տարբերակի հուսալի և ոչ հուսալի աղբյուրները". - պահպանի սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, գիտակցի առողջ և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը նախադասությունում ավելացնել “ֆիզիկական ակտիվության կարևորությունը, իմանա ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների և վնասվածքների կանխարգելման սկզբունքները, ճանաչի բռնության նշանները և կարողանա դիմել օգնության”: ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ-ում ավելացնել կետ - "տիրապետել առողջ կենսակերպի սկզբունքներին և դրսևորել առողջ և անվտանգ վարքագիծ, որն ուղղված է ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանը": - “տիրապետի քաղաքացիական պաշտպանության և առաջին բուժօգնության հիմունքներին, ճիշտ կողմնորոշվի արտակարգ իրավիճակներում” նախադասությունում պետք է փոխել “բուժօգնություն” բառը “օգնություն” բառով, քանի որ բուժօգնություն կարող է տրամադրել միայն բուժաշխատող: Ուսումնական բնագավառների ցանկում "Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն" բնագավառում նպատակահարմար է ավելացնել և շեշտադրել առողջ կենսակերպ հասկացությունը, բնագավառը ճիշտ կլինի անվանել “Ֆիզիկական կրթություն, առողջ և անվտանգ կենսագործունեություն”:
13 Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ 08.07.2020 16:50:54 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի վերաբերյալ Չափորոշչի նախագծում ներկայացված են մի շարք ուշագրավ և ընդունելի մոտեցումներ, այդ թվում․ - 7-րդ դասարանից սկսած աշակերտների կողմից մեկ կամ մի քանի առարկայի շրջանակներում նախագծային աշխատանքների կատարումը։ - Ավագ դպրոցում պարտադիր առարկաների համադրությամբ անհատականացված դասացուցակով դասերի կազմակերպման ներդրումը։ - Ավագ դպրոցում մոդուլային և կրեդիտային ուսուցման ներդրումը։ - Տարրական դպրոցում քիչ թվով առարկաների ներառմամաբ ինտեգրված, միջին դպրոցում առանձնացված առարկայական, իսկ ավագ դպրոցում՝ ինտեգրված ուսուցման հնարավորության ապահովումը։ - Սովորողներին ներկայացվող պահանջների ձևավորումը վերառարկայական կարողունակությունների միջոցով։ - Դպրոցների կողմից սեփական ուսումնական պլանները ձևավորելու հնարավորությունը։ - Գնահատման սանդղակի վերանայման միջոցով երկտարեցիության վերացումը։ - Գնահատման կոնցեպտուալ փոփոխություննը՝ կարևորելով ձևավոորող գնահտումը։ - Ուսումնական պլանում անհատական բաղադրիչի ներդրումը։ Սրա հետ մեկտեղ նախագծում տեղ են գտել մի շարք մտահոգիչ և վիճահարույց մոտեցումներ, որոնց վերաբերյալ ներկայացնում ենք մեր առաջարկությունները և մեկնաբանությունները։ 1. «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորումը» բաժնի 1-ին կետը՝ այն է «Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից» պետք է վերաշարադրվի և չափորոշչի ձևավորման տրամաբանությունը փոխվի, քանի որ առաջարկվող նախագծով՝ նախկինի նման, պետական չափորոշչի ձևավորումը սահմանափակվում է հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում՝ այն դարձնելով ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի և դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջություն։ Այնինչ Հանրակրթության մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի բաղադրիչները։ Այսինքն պետական չափորոշիչը պետք է ձևավորվի ոչ թե միայն հանրակրթական հիմնական ծրագրերի բաղադրիչներից, այլ պետք է ունենա ձևավորման ավելի լայն սպեկտր՝ մեր կարծիքով ներառելով նաև նպատակներ և տեսլականներ։ Կարևոր է այն հանգամանքը, որ նախագծում, կարողունակությունները սահմանող կետում նշվում է, որ «Կարողունակությունները … բխում են հանրակրթության հիմնական նպատակներից»: Սակայն նախագծում չեն ներկայացված հանրակրթության հիմնական նպատակները, ուստի և բացակայում են այն չափանիշները, որոնցով հնարավոր կլինի որոշել, թե որքանով նպատակային և որքանով ամբողջական ու լրիվ են շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները: Նմանապես ներկայացված չեն տարրական կրթության, հիմնական կրթության և միջնակարգ կրթության նպատակները, ուստի հնարավոր չէ որոշակի վերաբերմումնք արտահայտել համապատասխան կրթական աստիճանների համար ներկայացված վերջնարդյունքների վերաբերյալ: Հետևաբար առաջարկվում է վերը նշված 1-ին կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է միջնակարգ կրթության ծրագրերի նպատակներից, հանրակրթության արդյունքում ձևավորվող շրջանավարտի տեսլականից և հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից»։ Այս առաջարկն ընդունելի լինելու պարագայում կառաջանա անհրաժեշտություն առանձին բաժիններով սահմանել հանրակրթության արդյունքում ձևավորվելիք շրջանավարտի տեսլականը և միջնակարգ կրթության նպատակները՝ ըստ կրթական աստիճանների, որոնք համահունչ կլինեն Հանրակրթության մասին օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթներին։ 2. Կա մի անորոշություն ևս։ «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորումը» բաժնի 1-ին կետը սահմանում է, որ «Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի բաղադրիչներից», իսկ «Հանրակրթության պետական չափորոշիչ» բաժնի 3-րդ կետը սահմանում է, որ «Հանրակրթական հիմնական ծրագրերը (տարրական, հիմնական և միջնակարգ) մշակվում են Չափորոշչի նորմերին և դրույթներին համաձայն»: Ստացվում է, որ նախագծով առաջարկվող Չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերից, իսկ հանրակրթական հիմնական ծրագրերը մշակվում են Չափորոշչին համաձայն՝ այսինքն ունենք անհասկանալի ու փակ շրջան։ 3. Համակարգված և դասակարգված չեն նաև շրջանավարտներից ակնկալվող վերջնարդյունքները։ Դժվար է համադրել կրթական տարբեր աստիճանների շրջանավարտներից ակնկալվող վերջնարդյունքները և նկատել դրանց շարունակականությունն՝ ըստ ծրագրերի։ Շատ դեպքերում ուղղակի չկա տրամաբանական շարունակականություն կրթական ծրագրերին վերաբերող վերջնարդյունքներում, իսկ որոշ դեպքերում հիմնական ծրագրից ակնկալվում է ուսումնառության ավելի բարդ վերջնարդյունք, քան միջնակարգ ծրագրից։ Օրինակ 1․ «Դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր» (հիմանական կրթության պահանջ) և «ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով» (միջնակարգ կրթության պահանջ)։ Օրինակ 2․ «Կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս» (միջնակարգ կրթության պահանջ) և «կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս» (հիմնական կրթության պահանջ) Նախագծում նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան, երբ հնարավոր չէ որոշել, թե որակական ինչ տարբերություններ կան կրթական տարբեր աստիճանների վերջնադրույքների միջև։
14 Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ 08.07.2020 16:50:54 4. Համաձայն «Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները» բաժնի 3-րդ կետի՝ վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։ Սակայն շատ դժվար է հասկանալ, թե որ վերջնարդյունքը որ կարողունակության ձևավորմանն է ուղղված։ Առաջարկում ենք վերջնարդյունքները դասակարգել և աղյուսակավորել ըստ ձևավորվելիք կարողունակությունների և ըստ միջնակարգ կրթության ծրագրերի, որպեսզի հստակ երևա, թե որ վերջնարդյունքը, որ կարողունակության ձևավորմանն է ուղղված և նկատելի լինի սահմանվող վերջնարդյունքների տրամաբանական զարգացումը միջնակարգ կրթության ծրագրերում։ 5. Նախագծում, փաստորեն, փոխվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված «Հանրակրթության պետական չափորոշիչ» հասկացության բովանդակությունը, փոխարենը չի տրված նոր սահմանում։ Օրենքի համաձայն հանրակրթության պետական չափորոշիչը՝ որպես նորմատիվ փաստաթուղթ, «սահմանում է հանրկրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը»։ Ամենավիճահարույց հարցն այն է, թե ինչու է կրթության բովանդակությանը ներկայացվող պահանջները հանվել չափորոշչի նախագծից՝ կարծելով, թե իբր շրջանավարտներին ներկայացվող պահանջներից կբխեն բովանդակությանը վերբերող պահանջները ևս։ Մոլորությունը հենց այդ կարծիքի մեջ է։ Բանն այն է, որ շրջանավարտներին ներկայացվող պահանջների ապահովումը մի շարք գործոններից է կախված, իսկ կրթության բովանդակությունը այդ գործոններից մեկն է, ոչ թե միակը։ Ուստի կրթության բովանդակության ձևավորումը առանձին կանոնակարգում է պահանջում։ Եթե չափորոշչում ձեռնպահ ենք մնում այդ կանոնակարգումից, ապա պարտավոր ենք առնվազն ներակայացնել դրա ձևավորման սկզբունքները։ Չափորոշչում պետք է լինեն նաև ուղղորդումներ ուսումնական բնագավառների բովանդակությունների վերաբերյալ։ Հակառակ դեպքում ոչ միայն կխաթարվի երկրի կրթական տարածքի միասնականությունն, այլև կտիրի բովանադակային քաոս։ Նույնը վերաբերում է նաև ուսումնական առարկաների ձևավորմանը․ նախագծում հաճախ օգտագործվող «առանձին առարկաներ» բառակապակցությունը բովանադակային առումով չափազանց անորոշ է և կանաչ ճանապարհ է բացում ակտիվ և ազդեցիկ ուժերի նախասիրությունների ու շահերի դրսևորման համար։ Այդպիսի մոտեցման արդյունքում լուրջ դժվարություններ կծագեն սովորողների շարժունության համար, որը առավել սուր կարտահայտվի հատկապես հիմնական դպրոցից ավագ դպրոց տեղափոխվելու ժամանակ, երբ նույն դասարանում կհայտնվեն տարբեր առարկաներ ուսումնասիրած աշակերտներ։ 6. Նախագծում սահմանված է «ուսումնական բնագավառ» հասակացությունը, և պետք է նկատել, որ միանգամայն ընդունելի սահմանում է։ Սակայն ներկայացված ուսումնական բնագավառների մի մասը այդ սահմանմանը չի համապատասխանում։ Այդպիսի բնագավառ է օրինակ, ԲՏՃՄ-ն։ Մի՞թե որևէ մեկը կպնդի, թե բնագիտության, ճարտարագիտության և մաթեմատիկայի ուսումնառության օբյեկտները և ճանաչողության մեթոդները այնքան են միանման, որ կարող են կազմել մեկ որոշակի բնագավառ։ (Ի դեպ՝ ԵՄ-ի կրթական ծրագրերով այդ առարկաներին ուղղված աջակությունից ամենևին չի բխում, որ դրանք ներկայացնում են մեկ ուսումնական բնագավառ)։ Ուսումնական բնագավառների նախագծում ներկայացված տարբերակում ստացվում է, որ հայոց պատմությունն ու համաշխարհային պատմությունը հայտնվել են տարբեր ուսումնական բնագավառներում, իսկ հայրենագիտության բնագավառը ներկայացվել է առանց արվեստների ու արհեստների։ 7. Տարրական դպրոցում առարկաների ինտեգրված ուսուցման վերաբերյալ դրույթը միանգամայն ընդունելի է։ Սակայն նախագծում ցուցաբերված է այդ դրույթին հակասող մոտեցում․ մի դեպքում խոսվում է չորս ուսումնական բնագավառներ ներակայացնող՝ մարդուն և շրջակա աշխարհին վերաբերող ինտեգրված առարկայի մասին, իսկ մյուս դեպքում՝ որպես մաթեմատիկական առանձին առարկա անսպասելիորեն ներկայացվում է շախմատ խաղը։ Այդ մոտեցումը անհարիր է և՛ մաթեմատիկայի, և՛ շախմատի համար։ 8. Առաջարկվում է նախագիծը խմբագրական առումով վերաշարադրել, քանի որ այն փաստաթղթային տեսքի բերված չէ. - չափորոշչային պահանջները, դրույթները, հատկապես վերջնարդյունքները կանոնավորված, համակարգված և միասնական համարակալումով չեն ներկայացված, ուստի և չափազանց դժվարանում է փաստաթղթի ընկալումը, օգտագործումը, հղումներ կատարելը և այլն, - հաճախ են հանդիպում անհստակ, երբեմն անիմաստ բառակապակցություններով ներկայացված հասկացություններ, ինչպես օրինակ` «տարրական ծրագիր», «միջնակարգ ծրագիր», «տարրական ծրագրի շրջանավարտ», «հիմնական ծրագրի շրջանավարտ» և այլն: Եզրաբառերի անկազմակերպ գործածումը, ինչը սփռված է ողջ փաստաթղթում, անլրջություն է հաղորդում նյութին, - նախագծի ձևակերպումներում տեղ են գտել որոշ առանցքային դրույթների իմաստային քողարկված ձևափոխումներ. Օրինակ 1. Չափորոշչի ձևավորման կարգում որպես բաղադրիչ նշված է «կրթության բովանդակության բաղադրիչներ», չափորոշչի 3–րդ բաժնի վերնագրում և առաջին կետում նշված է «Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը», իսկ դրան հաջորդող կետում արդեն ներկայացված է «Հանրակրթության բովանդակության բաղադրիչները»։ Արդյունքում անհասկանալի է մնում, թե գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ կոչվող բաղադրիչները վերաբերում են հանրակրթական հիմնական ծրագրերին, թե հանրակրթությանը։ Օրինակ 2. Չափորոշչի ձևավորման կարգում որպես բաղադրիչ նշված է «սովորողների գնահատման ձևեր», չափորոշչի առաջին կետում` «սովորողների գնահատման համակարգի սկզբունքները», իսկ գնահատմանը վերաբերող բաժնում` «սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները»։ Այսպիսով, եթե անգամ վերանանք նախագծի դրույթների բովանդակային հարցերից, միևնույն է, փաստաթուղթը խմբագրական առումով ամբողջությամբ վերաշարադրման կարիք ունի։ Ելնելով վերոշարադրյալ մեկնաբանություններից՝ անհրաժեշտ ենք համարում․ 1. Շրջանառությունից հանել «Հայաստանի հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։ 2. Վերամշակել «Հանրակրթության պետական չափորոշչի ձեվավորման եվ հաստատման» կարգի և «Հանրակրթության պետական չափորոշչի» նախագծերը՝ փոխելով դրանց տրամաբանությունը, կառուցվածքը, բովանդակությունը՝ ապահովելով ձևավորման և շարադրանքի պատշաճ մակարդակ։ 3. Նախագծի վերամշակված տարբերակը նորից ներկայացնել մասնագիտական և հանրային քննարկման։
15 Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ 08.07.2020 16:58:27 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի վերաբերյալ Չափորոշչի նախագծում ներկայացված են մի շարք ուշագրավ և ընդունելի մոտեցումներ, այդ թվում․ - 7-րդ դասարանից սկսած աշակերտների կողմից մեկ կամ մի քանի առարկայի շրջանակներում նախագծային աշխատանքների կատարումը։ - Ավագ դպրոցում պարտադիր առարկաների համադրությամբ անհատականացված դասացուցակով դասերի կազմակերպման ներդրումը։ - Ավագ դպրոցում մոդուլային և կրեդիտային ուսուցման ներդրումը։ - Տարրական դպրոցում քիչ թվով առարկաների ներառմամաբ ինտեգրված, միջին դպրոցում առանձնացված առարկայական, իսկ ավագ դպրոցում՝ ինտեգրված ուսուցման հնարավորության ապահովումը։ - Սովորողներին ներկայացվող պահանջների ձևավորումը վերառարկայական կարողունակությունների միջոցով։ - Դպրոցների կողմից սեփական ուսումնական պլանները ձևավորելու հնարավորությունը։ - Գնահատման սանդղակի վերանայման միջոցով երկտարեցիության վերացումը։ - Գնահատման կոնցեպտուալ փոփոխություննը՝ կարևորելով ձևավոորող գնահտումը։ - Ուսումնական պլանում անհատական բաղադրիչի ներդրումը։ Սրա հետ մեկտեղ նախագծում տեղ են գտել մի շարք մտահոգիչ և վիճահարույց մոտեցումներ, որոնց վերաբերյալ ներկայացնում ենք մեր առաջարկությունները և մեկնաբանությունները։ 1. «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորումը» բաժնի 1-ին կետը՝ այն է «Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից» պետք է վերաշարադրվի և չափորոշչի ձևավորման տրամաբանությունը փոխվի, քանի որ առաջարկվող նախագծով՝ նախկինի նման, պետական չափորոշչի ձևավորումը սահմանափակվում է հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում՝ այն դարձնելով ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի և դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջություն։ Այնինչ Հանրակրթության մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի բաղադրիչները։ Այսինքն պետական չափորոշիչը պետք է ձևավորվի ոչ թե միայն հանրակրթական հիմնական ծրագրերի բաղադրիչներից, այլ պետք է ունենա ձևավորման ավելի լայն սպեկտր՝ մեր կարծիքով ներառելով նաև նպատակներ և տեսլականներ։ Կարևոր է այն հանգամանքը, որ նախագծում, կարողունակությունները սահմանող կետում նշվում է, որ «Կարողունակությունները … բխում են հանրակրթության հիմնական նպատակներից»: Սակայն նախագծում չեն ներկայացված հանրակրթության հիմնական նպատակները, ուստի և բացակայում են այն չափանիշները, որոնցով հնարավոր կլինի որոշել, թե որքանով նպատակային և որքանով ամբողջական ու լրիվ են շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները: Նմանապես ներկայացված չեն տարրական կրթության, հիմնական կրթության և միջնակարգ կրթության նպատակները, ուստի հնարավոր չէ որոշակի վերաբերմումնք արտահայտել համապատասխան կրթական աստիճանների համար ներկայացված վերջնարդյունքների վերաբերյալ: Հետևաբար առաջարկվում է վերը նշված 1-ին կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է միջնակարգ կրթության ծրագրերի նպատակներից, հանրակրթության արդյունքում ձևավորվող շրջանավարտի տեսլականից և հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից»։ Այս առաջարկն ընդունելի լինելու պարագայում կառաջանա անհրաժեշտություն առանձին բաժիններով սահմանել հանրակրթության արդյունքում ձևավորվելիք շրջանավարտի տեսլականը և միջնակարգ կրթության նպատակները՝ ըստ կրթական աստիճանների, որոնք համահունչ կլինեն Հանրակրթության մասին օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթներին։ 2. Կա մի անորոշություն ևս։ «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորումը» բաժնի 1-ին կետը սահմանում է, որ «Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի բաղադրիչներից», իսկ «Հանրակրթության պետական չափորոշիչ» բաժնի 3-րդ կետը սահմանում է, որ «Հանրակրթական հիմնական ծրագրերը (տարրական, հիմնական և միջնակարգ) մշակվում են Չափորոշչի նորմերին և դրույթներին համաձայն»: Ստացվում է, որ նախագծով առաջարկվող Չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերից, իսկ հանրակրթական հիմնական ծրագրերը մշակվում են Չափորոշչին համաձայն՝ այսինքն ունենք անհասկանալի ու փակ շրջան։ 3. Համակարգված և դասակարգված չեն նաև շրջանավարտներից ակնկալվող վերջնարդյունքները։ Դժվար է համադրել կրթական տարբեր աստիճանների շրջանավարտներից ակնկալվող վերջնարդյունքները և նկատել դրանց շարունակականությունն՝ ըստ ծրագրերի։ Շատ դեպքերում ուղղակի չկա տրամաբանական շարունակականություն կրթական ծրագրերին վերաբերող վերջնարդյունքներում, իսկ որոշ դեպքերում հիմնական ծրագրից ակնկալվում է ուսումնառության ավելի բարդ վերջնարդյունք, քան միջնակարգ ծրագրից։ Օրինակ 1․ «Դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր» (հիմանական կրթության պահանջ) և «ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով» (միջնակարգ կրթության պահանջ)։ Օրինակ 2․ «Կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս» (միջնակարգ կրթության պահանջ) և «կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս» (հիմնական կրթության պահանջ) Նախագծում նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան, երբ հնարավոր չէ որոշել, թե որակական ինչ տարբերություններ կան կրթական տարբեր աստիճանների վերջնադրույքների միջև։ Առաջարկի շարունակությունը հաջորդ առաջարկում
16 Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ 08.07.2020 16:58:27 4. Համաձայն «Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները» բաժնի 3-րդ կետի՝ վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։ Սակայն շատ դժվար է հասկանալ, թե որ վերջնարդյունքը որ կարողունակության ձևավորմանն է ուղղված։ Առաջարկում ենք վերջնարդյունքները դասակարգել և աղյուսակավորել ըստ ձևավորվելիք կարողունակությունների և ըստ միջնակարգ կրթության ծրագրերի, որպեսզի հստակ երևա, թե որ վերջնարդյունքը, որ կարողունակության ձևավորմանն է ուղղված և նկատելի լինի սահմանվող վերջնարդյունքների տրամաբանական զարգացումը միջնակարգ կրթության ծրագրերում։ 5. Նախագծում, փաստորեն, փոխվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված «Հանրակրթության պետական չափորոշիչ» հասկացության բովանդակությունը, փոխարենը չի տրված նոր սահմանում։ Օրենքի համաձայն հանրակրթության պետական չափորոշիչը՝ որպես նորմատիվ փաստաթուղթ, «սահմանում է հանրկրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը»։ Ամենավիճահարույց հարցն այն է, թե ինչու է կրթության բովանդակությանը ներկայացվող պահանջները հանվել չափորոշչի նախագծից՝ կարծելով, թե իբր շրջանավարտներին ներկայացվող պահանջներից կբխեն բովանդակությանը վերբերող պահանջները ևս։ Մոլորությունը հենց այդ կարծիքի մեջ է։ Բանն այն է, որ շրջանավարտներին ներկայացվող պահանջների ապահովումը մի շարք գործոններից է կախված, իսկ կրթության բովանդակությունը այդ գործոններից մեկն է, ոչ թե միակը։ Ուստի կրթության բովանդակության ձևավորումը առանձին կանոնակարգում է պահանջում։ Եթե չափորոշչում ձեռնպահ ենք մնում այդ կանոնակարգումից, ապա պարտավոր ենք առնվազն ներակայացնել դրա ձևավորման սկզբունքները։ Չափորոշչում պետք է լինեն նաև ուղղորդումներ ուսումնական բնագավառների բովանդակությունների վերաբերյալ։ Հակառակ դեպքում ոչ միայն կխաթարվի երկրի կրթական տարածքի միասնականությունն, այլև կտիրի բովանադակային քաոս։ Նույնը վերաբերում է նաև ուսումնական առարկաների ձևավորմանը․ նախագծում հաճախ օգտագործվող «առանձին առարկաներ» բառակապակցությունը բովանադակային առումով չափազանց անորոշ է և կանաչ ճանապարհ է բացում ակտիվ և ազդեցիկ ուժերի նախասիրությունների ու շահերի դրսևորման համար։ Այդպիսի մոտեցման արդյունքում լուրջ դժվարություններ կծագեն սովորողների շարժունության համար, որը առավել սուր կարտահայտվի հատկապես հիմնական դպրոցից ավագ դպրոց տեղափոխվելու ժամանակ, երբ նույն դասարանում կհայտնվեն տարբեր առարկաներ ուսումնասիրած աշակերտներ։ 6. Նախագծում սահմանված է «ուսումնական բնագավառ» հասակացությունը, և պետք է նկատել, որ միանգամայն ընդունելի սահմանում է։ Սակայն ներկայացված ուսումնական բնագավառների մի մասը այդ սահմանմանը չի համապատասխանում։ Այդպիսի բնագավառ է օրինակ, ԲՏՃՄ-ն։ Մի՞թե որևէ մեկը կպնդի, թե բնագիտության, ճարտարագիտության և մաթեմատիկայի ուսումնառության օբյեկտները և ճանաչողության մեթոդները այնքան են միանման, որ կարող են կազմել մեկ որոշակի բնագավառ։ (Ի դեպ՝ ԵՄ-ի կրթական ծրագրերով այդ առարկաներին ուղղված աջակությունից ամենևին չի բխում, որ դրանք ներկայացնում են մեկ ուսումնական բնագավառ)։ Ուսումնական բնագավառների նախագծում ներկայացված տարբերակում ստացվում է, որ հայոց պատմությունն ու համաշխարհային պատմությունը հայտնվել են տարբեր ուսումնական բնագավառներում, իսկ հայրենագիտության բնագավառը ներկայացվել է առանց արվեստների ու արհեստների։ 7. Տարրական դպրոցում առարկաների ինտեգրված ուսուցման վերաբերյալ դրույթը միանգամայն ընդունելի է։ Սակայն նախագծում ցուցաբերված է այդ դրույթին հակասող մոտեցում․ մի դեպքում խոսվում է չորս ուսումնական բնագավառներ ներակայացնող՝ մարդուն և շրջակա աշխարհին վերաբերող ինտեգրված առարկայի մասին, իսկ մյուս դեպքում՝ որպես մաթեմատիկական առանձին առարկա անսպասելիորեն ներկայացվում է շախմատ խաղը։ Այդ մոտեցումը անհարիր է և՛ մաթեմատիկայի, և՛ շախմատի համար։ 8. Առաջարկվում է նախագիծը խմբագրական առումով վերաշարադրել, քանի որ այն փաստաթղթային տեսքի բերված չէ. - չափորոշչային պահանջները, դրույթները, հատկապես վերջնարդյունքները կանոնավորված, համակարգված և միասնական համարակալումով չեն ներկայացված, ուստի և չափազանց դժվարանում է փաստաթղթի ընկալումը, օգտագործումը, հղումներ կատարելը և այլն, - հաճախ են հանդիպում անհստակ, երբեմն անիմաստ բառակապակցություններով ներկայացված հասկացություններ, ինչպես օրինակ` «տարրական ծրագիր», «միջնակարգ ծրագիր», «տարրական ծրագրի շրջանավարտ», «հիմնական ծրագրի շրջանավարտ» և այլն: Եզրաբառերի անկազմակերպ գործածումը, ինչը սփռված է ողջ փաստաթղթում, անլրջություն է հաղորդում նյութին, - նախագծի ձևակերպումներում տեղ են գտել որոշ առանցքային դրույթների իմաստային քողարկված ձևափոխումներ. Օրինակ 1. Չափորոշչի ձևավորման կարգում որպես բաղադրիչ նշված է «կրթության բովանդակության բաղադրիչներ», չափորոշչի 3–րդ բաժնի վերնագրում և առաջին կետում նշված է «Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը», իսկ դրան հաջորդող կետում արդեն ներկայացված է «Հանրակրթության բովանդակության բաղադրիչները»։ Արդյունքում անհասկանալի է մնում, թե գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ կոչվող բաղադրիչները վերաբերում են հանրակրթական հիմնական ծրագրերին, թե հանրակրթությանը։ Օրինակ 2. Չափորոշչի ձևավորման կարգում որպես բաղադրիչ նշված է «սովորողների գնահատման ձևեր», չափորոշչի առաջին կետում` «սովորողների գնահատման համակարգի սկզբունքները», իսկ գնահատմանը վերաբերող բաժնում` «սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները»։ Այսպիսով, եթե անգամ վերանանք նախագծի դրույթների բովանդակային հարցերից, միևնույն է, փաստաթուղթը խմբագրական առումով ամբողջությամբ վերաշարադրման կարիք ունի։ Ելնելով վերոշարադրյալ մեկնաբանություններից՝ անհրաժեշտ ենք համարում․ 1. Շրջանառությունից հանել «Հայաստանի հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։ 2. Վերամշակել «Հանրակրթության պետական չափորոշչի ձեվավորման եվ հաստատման» կարգի և «Հանրակրթության պետական չափորոշչի» նախագծերը՝ փոխելով դրանց տրամաբանությունը, կառուցվածքը, բովանդակությունը՝ ապահովելով ձևավորման և շարադրանքի պատշաճ մակարդակ։ 3. Նախագծի վերամշակված տարբերակը նորից ներկայացնել մասնագիտական և հանրային քննարկման։ Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ 08.07.2020
17 Արաքսյա Գևորգյան 09.07.2020 08:48:40 Առաջարկում եմ վերանայել այն մոտեցումը, որ իբր թե այլ առարկաների ժամերին էլ են հայոց լեզու սովորում, և այդ պատճառով պետք է լեզվին տրվող ժամերը պակասեն։ Այլ առարկաներ դասավանդող ուսուցիչներից շատերը չեն տիրապետում անգամ ուղղագրության և կետադրության տարրական կանոններին, հայերեն ճիշտ և գրագետ խոսք կազմել անգամ չեն կարողանում, իրենց խոսքում անհարկի գործածում են օտարաբանություններ ու ձևախեղված հայերեն բառեր, ինչպե՞ս պետք է աշակերտներին հայոց լեզու սովորեցնեն։ Նախագծում բավականին դրական փոփոխություններ են նախատեսվում, ինչո՞ւ եք անհիմն ու չպատճառաբանված առաջարկներով ստվերում ձեր կատարած ահռելի աշխատանքը։ Գործող ուսպլանի համաձայն 8-12-րդ դասարաններում հայոց լեզվին տրվում է ընդամենը 2 դասաժամ։ Պակասեցնելու դեպքում մեկ ժա՞մ պետք է տրվի հայոց լեզվին։
18 Արմինե Գալստյան 09.07.2020 10:31:20 Առաջարկում եմ միավորային գնահատումը սկսել 4-րդ դասարանի 2-րդ կիսամյակից:Ինչու: Կրտսեր դպրոցական տարիքում երեխան ձեռք է բերում ոչ միայն գիտելիք,կարողություն,այլ նաև սոցիալական կարգավիճակ:Փոխվում է նրա հետաքրքրությունները, մոտեցումները,վերակառուցվում են նրա մտածական գործընթացները:Նա դառնում է կայուն,դատողությունները՝ հիմնավորված:Իսկ 5-րդ դասարանից սկսած երեխայի մոտ ի հայտ են գալիս երկարաժամկետ հուզական վիճակներ և դժվար է լիարժեք ու ճիշտ գնահատել նրա ուսումնառությունը:Չէ որ այդ գնահատականն անմիջականորեն ազդում է սովորողի ինքնագնահատականի կայացման վրա:
19 Սեյրան Առաքելյան 09.07.2020 10:56:11 Ինչպես և որ դասավանդվող առարկայի միջոցով ապագա զինվորը պետք է նախապատրաստվի կատարել իր քաղաքացիական պարտքը համաձայն ՝ ,,ՀՀ սահմանադրության ․Հոդված 14. 3.Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է oրենքով uահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
20 Հրաչյա Պետրոսյանց 09.07.2020 12:27:24 Չնայած նրան, որ ինքս սահմանված կարգով դիմել էի ներգրավվելու հանձնաժողովի ՆԶՊ առարկայի չափորոշիչների քննարկմանը, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել։ Հիմա էլ ծանոթանալով ներկայացված չափորոշիչներին բավականին լուրջ և խորքային կասկածներ ունեմ, որ փաստաթղթի մշակմանը ՆԶՊ առարկայի մասով ներգրավված են եղել ոչ կոմպետենտ անձինք։ ՆԶՊ առարկայի չափորոշիչները, կարելի է ասել, ընդհանրապես բացակայում են գործող փաստաթղթում և հուսով էինք, որ այդ բացը կլրացվեր։ Ներկայացվող փոփոխությունները ոչ միայն ոչ մի լուծում չեն տալիս, այլև առաջացնում են բազմաթիվ հարցեր։ Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող, ինչպես նաև բոլոր կողմերից հիմնականում շրջապատված լինելով ոչ բարյացկամ պետություններում, կրթական չափորոշիչների ներկայացման ժամանակ ընդհանրապես ոչ մի լուրջ ուշադրություն չի դարձվում ՆԶՊ առարկային։ Ընդամենը մեկ լղոզված և ոչ չափելու չափորոշիչ է ներառված։ Ընդհանրապես ՆԶՊ առարկան կարծես վերացված լինի և ինչքանով հասկանալի է ներառված է ֆիզիկական պատրաստություն և անվտանգ կենասագործունեթյան մեջ։ Ի դեպ արդեն մի քանի տարի է պայքարում եմ հենց այն մտածողության դեմ, որ ՆԶՊ-ն և ֆիզիկական պատրաստությունը նույն մեկում են և իրար մոտ առարկաներ են։ Անհրաժեշտ է առնվազն կույր լինել, որ չհասկանալ այն փաստը, թե ՆԶՊ-ն ավելի մոտ է պատմություն, հայրենագիտություն, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներին, քան թե ֆիզիկական պատրաստությանը։ Վերը նշված հանգամանքները թույլ են տալիս ձևավորել կարծիք, որ այս չափորոշիչները մշակողների համար հայրենիք պաշտպանության գործը ամենաանկարևորն է։ Առաջարկում եմ' 1. Վերանայել ՆԶՊ առարկայի հանդեպ ունեցած մոտեցումն ընդհանրապես։ 2. ՆԶՊ առարկան դիտարկել որպես առանձին կարևորագույն բլոկ։ 3. ՆԶՊ առարկայի չափորոշիչների մշակման համար կազմել նոր հանձնաժողով, որում ընդգրկել բացարձակապես կոմպիտենտ մասնագետների։ 4. Հրապարակել այն անձանց անունները, որոնք մասնակցել են ներկայացվող տարբերակում ՆԶՊ առարկայի չափորոշիչների ձևավորման գործընթացին։
21 Հրանտ Մելիքյան 09.07.2020 12:40:39 ՀԵՊ առարկան ազգակենտրոն բնույթ ունի, նպաստում է ազգային ինքնության պահպանմանը, նոր սերունդը հասակ է առնում իբրև ՀՀ քաղաքացի՝ ազգային գիտակցությամբ:Մի հանեք առարկան:
22 Հրանտ Մելիքյան 09.07.2020 12:40:39 Կարելի վերանայել 12 ամյա պարտադիր միջնակարգ կրթությունը / վերադառնալ 9 ամյա պարտ.միջն. կրթ./: Առաջարկում եմ ուշադրություն դարձնել այն դպրոցներին, որտեղ տասնայակ տարիներ չկան մարզադահլիճներ:Դրույքաչափը դարձնել 18 կամ 20 դասաժամ:
23 Հրանտ Մելիքյան 09.07.2020 12:40:46 ՀԵՊ առարկան ազգակենտրոն բնույթ ունի, նպաստում է ազգային ինքնության պահպանմանը, նոր սերունդը հասակ է առնում իբրև ՀՀ քաղաքացի՝ ազգային գիտակցությամբ:Մի հանեք առարկան:
24 Իրինա Ասոյան 09.07.2020 14:02:16 1.Առաջարկում ենք դպրոցական առարկայացանկից ընդհանրապես հանել հայոց լեզուն, քանի որ մեր երեխաները ծնված օրից հայերեն են խոսում և դպրոցում էլ բոլոր առարկաները ներկայացնում են հայերենով: Ազատված ժամերն էլ տրամադրենք 3-րդ օտար լեզվին. ահա ազգային կրթության բարելավման և արժեհամակարգի ձևավորման հրաշալի տարբերակ: Այսպես կպատժենք մեղավորին՝ 10 %-անոց հայոց լեզվին, և կինտեգրվենք եվրոպաներին: 2.Առաջարկում ենք ներկայացնել այն գիտելիքների համակարգը, գիտությունները, որոնք ծնվում, ձևավորվում և զարգանում են առանց լեզվի և լեզվական միջոցների գրագետ, տրամաբանված կիրառության:
25 Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 09.07.2020 14:23:52 Փոփոխություն կատարվի միայն դասագրքերի մեջ , դեմ եմ եկեղեցու պատմության առարկայի հեռացմանը կրթական ծրագրից Ընդունվել է ի գիտություն Առաջարկությունը արտացոլված է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնում։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։