Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Նարինե Պետրոսյան 05.07.2020 23:48:18 Միանում եմ Հայոց եկեղեցու պատմության առանձին առարկայի դասավանդման պաշտպանությանը: Երեխաներն մեծ սիրով ու նվիրումով են մոտենում առարկային ու այդ ամեն անում են առանց պարտադրանքի , եթե հայոց պատմություն սովորում են ,որովհետև պարտադիր քննական է , ապա այս առարկան սիրում են ։ Մի կտրեք հայի գենը , թողեք ինչով , որ հպարտանում են ու ճանաչելի ենք ամբողջ աշխարհում ,մեր նոր սերունդներին։ Եվրոպական արժեքներն ժամանակավոր բաներ են։ Շնորհակալություն Ընդունվել է մասնակի Համաձայն ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնի 4-րդ կետի «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետականտի ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
2 Մարինա Մելքումովա 06.07.2020 00:38:31 Քովիդ-ի հետ կապված իրավիճակը ապացուցում է այն փաստը, որ գրագիտությունը առողջության վերաբերյալ (health literacy), առողջ վարքագծի ձևավորումը պետք է սկսել հնարավորինս վաղ տարիքից։ Ուստի առաջարկում եմ․ 1․«Արժևորի և դրսևորի առողջ և անվտանգ ապրելակերպ,» ձևակերպումը չի համապատասխանում տնտեսական կարողունակությունների ընդհանուր բնութագրմանը, անհրաժեշտ է տեղադրել «Ինքնաճանաչողական և սոցիալական» կարողունակության մեջ՝ և ավելացնել «սովորողները ձեռք են բերում առողջությանը նպաստող գիտելիքներ և հմտություններ»։ Հնարավոր է արժևորել, բայց հմտություն, գիտելիք այդպես էլ ձեռք չբերել։ 2․ Բնագավառների նկարագրության մեջ «ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը փոխարինել «ֆիզիկական կրթություն, առողջ ապրելակերպ և անվտանգ կենսագործունեություն»։ 3.Տարրական ծրագրի շրջանավարտի վերջնարդյունքներում «գիտակցի առողջ և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը» առաջարկում եմ ավելացնել «հետևի առողջ սնվելու կանոններին,գիտակցի ֆիզիկական ակտիվության կարևորությունը, խուսափի վնասվածքներից, դրսևորի առողջ և անվտանգ վարքագիծ»։ 4. Հանրակրթական ծրագրի շրջանավարտի վերջնարդյունքներում «տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին» պարբերության մեջ ավելացնել«ճանաչի կիբերբռնության նշանները, տեղյակ լինի օգնության դիմելու տարբերակներից»։ ջ․ Նույն ենթավերնագրի տակ «տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում ․․․» պարբերությունից առաջ ավելացնել «դրսևորի առողջ և անվտանգ կենսակերպ, այդ թվում տեղեկացված լինի․․․․» 6. Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի վեր5նարդյունքներում ավելացնել «ցուցաբերի և դրսևորի առողջ և անվտանգ վարքագիծ» 7. Ընդհանուր առմամբ, չի երևում առողջ ապրելակերպի ինտեգրումը ոչ բնագիտական, ոչ էլ հասարակական առարկաների ցանկում։ 8․ Հասկանալի չէ, արդյոք բավական ժամաքանակ է տրամադրվելու՝ առողջ և անվտանգ վարքագծի վերջնարդյունքներին հասնելու համար։ Ընդունվել է ի գիտություն Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
3 Irina Ghazazyan 06.07.2020 01:26:49 Ներկայացված չափորոշիչներով հստակ նշված չէ այն արժեհամակարգը (values system) և փափուկ հմտությունները (soft-skills) որը ձևավորելու է սովորողը ուսումնառության շնորհիվ։ Նաև նշված չէ դեռահասների սեռական դաստիարակություն (sexual education) մասին։ Կարծում եմ, որ հանրակրթական ուսումնական ծրագիրը պետք է լինի համապարփակ (comprehensive) և հիմք ծառայի անձի՝ կյանքում լիարժեք կայանալուն։ Չի ընդունվել Նախագծում նկարագրված կարողունակությունները ինչպես նաև վերջնարդյունքները անդրադառնում են գիտելիքին, հմտություններին, դիրքորոշումներին/վերաբերմունքին և արժեքային համակարգին։ Բոլոր չորս բաղադրիչները արտահայտված են կրթական երեք մակարդակների համար սահմանված վերջնարդյունքների ցանկում։
4 Կիրառական քաղաքականության և բարեվարքության հայաստանյան կենտրոն 06.07.2020 11:59:27 Չափորոշչի 4-րդ կետն ասում, որ այն նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը։ Սակայն փաստաթղթի բոլոր մակարդակներում թվարկված կարողունակությունները, հմտությունները և վերջնարդյունքները սահմանում են չափազանց բարձր նշաձող, որին ոչ բոլոր սոորողները կկարողանան հասնել։ Այս չափարոշչին ի հավելումն վսահաբար կարիք է լինելու ընդունել առանձին պարզաբանումներ կամ առանձին «ներառական կրթության չափորոիչ», ինչը հակասում է որդեգրված համընդհանուր ներառականության քաղաքականությանը։ Ուստի առաջարկում ենք պարզեցնել և կրճատել յուրաքանչյուրր մակարդակի համար սահմանված կարողունակությունները, հմտությունները և վերջնարդյունքները՝ դրանք խմբավորելու միջոցով, ինչպես նաև վերջնարդյունքները վերախմբագրել այնպես, որ դրանք լինեն առավելագույնս ճկուն՝ հնարավորություն տալով ադապտացնել և անհատականացնել յուրաքանչյուր սովորողի անհատական ունակություններին և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան։ Չի ընդունվել Նախագծի «Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը» բաժնում սահմանվում է, որ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի կրթության արդյունավետ կազմակերպման նպատակով հանրակրթական ծրագրերը կարող են իրականացվել անհատական ուսուցման պլանավորման միջոցով:», միևնույն ժամանակ «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկբունքները» բաժնում սահմանվում է, որ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:»։ Այսպիսով՝ կարիք չի առաջանում պարզեցնել և կրճատել վերջնարդյունքները կամ մշակել առանձին չափորոշիչ ներառական կրթության ապահովման նպատակով։շ Այդ հատվածները լրամշակվելու են՝ ստացված առաջարկների հիման վրա
5 Կիրառական քաղաքականության և բարեվարքության հայաստանյան կենտրոն 06.07.2020 12:23:30 Առաջարկում ենք յուրաքանչյուր մակարդակի ներքո վեջնարդյունքները խմբագրել և շարադրել՝ ըստ Հավելված 2-ի 4-րդ կետում թվարկված յուրաքանչյուր կարողունակության։ Ընդհանրապես առաջարկում ենք փոխել փաստաթղթի կառուցվածն այնպես, որպեսզի հստակորեն ընդգծվեն բոլոր տրամաբանական կապերը՝ կարողունակություն – հմտություն - վերջնարդյունք, ինչպես նաև այս շղթաների տրամաբանական կապերը՝ ըստ հանրակրթության մակարդակների։ Նշվածը կարելի է անել, օրինակ, աղյուսակային տարբերակով՝ յուրաքանչյուր կարողությանկության դիմաց թվարկելով վերջնարդյունքների խումբը, որ ապահովում է ըստ հանրակրթության երեք մակարդակների տվյալ կարողունակության ձևավորումը։ Նմանապես, վերջնարդյունքի մակարդակում յուրաքանչյուրի դիմաց նշել թե որոնք են այն հմտությունները, որոնք պետք է հանգեցնեն նպատակադրված վերջնարդյունքին տարրական դպրոցում, միջին դպրոցում և ավագ դպրոցում։ Կարողունակություն – հմտություն – վերջնարդյունք տրամաբանական շղթան հստակ ձևակերպելու համար գուցե նպատակահարմար է կարողունակությունները ևս ձևակերպել ըստ հանրակրթության մակարդակների և ցույց տալ դրանց զարգացման դինամիկան՝ տարրականից ավագ դպրոց։ Չի բացառվում, որ վերջնարդյունքները կրկնվեն 1-ից ավելի կարողունակությունների, կամ հմտությունները՝ վերջնարդյունքների պարագայում։ Սակայն, քանի որ վերջնանպատակը 12-ամյա հանրակրթության ավարտին թվարկված կաողունակությունների ձևակերպումն է, ապա ուսուցիչը կառաջնորդվի այս սխեմայով։ Փաստաթղթի կառուցվածքային պարզեցումը կօգնի դասավանդող ուսոցիչներին հստակորեն սահմանազատել և ձևակերպել իրենց խնդիրները՝ չափորոշչի տառին համապատասխան։ Ընդունվել է մասնակի Հաշվի առնելով, որ մեկ վերջնարդյունք կարող է համապատասխանել միաժամանակ մի քանի կարողունակության, դրանց շարադրումը ըստ կարողունակությունների նպատակահարմար չէ, քանի որ կառաջացնի կրկնություններ։ Կարողունակությունների կապը կոնկրետ առարկայական վրեջնարդյունքնրի հետ տեսանելի կարող է լինել առարկայական ծրագրերի շրջանակում
6 Կիրառական քաղաքականության և բարեվարքության հայաստանյան կենտրոն 06.07.2020 12:44:45 Հաշվի առնելով այն փաստը, որ այս փաստաթուղթը հանդիսանում է «չափը» «որոշող» փաստաթուղ, առաջարկում ենք բոլոր հմտությունների, վեջնարդյունքների և կարողունակությունների ձևակերպման մեջ զերծ մնալ այնպիսի բառերի օգտագործումից, որոնք պարունակում են որակական գնահատական, օրինակ՝ «հոգատար», հստակ և չափելի չեն, օրինակ՝ «որոշ», «մի քանի», կարող են տարընթերցման կամ սուբյեկտիվ ընկալման խնդիր առաջացնել, օրինակ՝ «նախնական գիտելիք» կամ «նախնական պատկերացում», «նշանակալի օբյեկտ» և այլն։ Նման ձևակերպումերի հանդիպում ենք, օրինակ, չափորոշչի «9. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» բաժնի հետյալ կետում ՝ «ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում»։ Նույն 9-րդ բաժնի մի շարք ենթակետերում նշված է «նախնական» բառը՝ «ունենա նախնական պատկերացում էկոհամակարգերի, դրանց փոխադարձ կապերի և պահպանության մասին» կամ «ունենա նախնական գիտելիք շրջակա աշխարհի օբյեկտների, երևույթների և դրանց փոխադարձ կապերի մասին և կարողանա նկարագրել դրանք»։ Այստեղ հարց է ծագում, թե «նախնական» ասելով ինչ ինկատի ունեն հեղինակները։ «Չափորոշիչ» կոչվող փաստաթղթի տրամաբանությունը ենթդրում է, որ այն պետք է հստակ և միանշանակորեն ընկալելի չափեր սահմանի, մինչդեռ «նախնական» բառը յուրաքանչյուր ոք կարրող է յուրովի ընկալել և կիրառել։ Նույն բաժնի մեկ այլ կետում ասվում է «ճանաչի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության նշանակալի օբյեկտները, հոգատար վերաբերմունք ցուցաբերի դրանց հանդեպ»։ Այս կետի մասով կրկին չափելի ու հասկանալի չէ, թե որն է «նշանակալի օբյեկտ» բառի նշանակությունը և «հոգատար վերաբերմունք» եզրույթի չափման միավորը/ նկարագրությունը։ Ընդունվել է մասնակի Ձևակերպումների չափելիությունը բարձրացնելու նպատակով կատարվել են համապատասխան խմբագրումներ, հաշվի առնելով, որ վերջանրդյունքների մի մասը կարող է ապահովել նաև դիտարկելի լինելու պահանջը։
7 Կիրառական քաղաքականության և բարեվարքության հայաստանյան կենտրոն 06.07.2020 12:48:39 «9. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» բաժնի հետյալ կետը՝ «իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը» առաջարկում ենք վերաձևակերպել հետևյալ կերպ՝ «Իմանա իրեն վերաբերվող հասարակական վարքի կանոններն ու պահպանի դրանք, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը»։ Չի ընդունվել Առաջարկված տարբերակում դուրս է մնում սեփական իրավունքների ճանաչման հատվածը, իսկ դրանց ճանաչումն ու պահպանումը հիմնաքարային է այլ մարդկանց իրավունքները ճանաչելու և պահպանելու համար
8 Կիրառական քաղաքականության և բարեվարքության հայաստանյան կենտրոն 06.07.2020 12:53:54 «9. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» բաժնում որպես վերջնարդյունք նշված է հետյալ կետը՝ «ճանաչի և խուսափի վնասակար սովորություններից, բացատրի դրանց հետևանքները»։ Այստեղ սակայն հասկանալի չէ, թե ինչինկատի ունեն հեղինակները «վնասակար» ասելով։ Այս ձևակերպումը կրթական համակարգի տարբեր դերակատարների շրջանում տարընկալում կարող է առաջացնել և որպես չափորոշիչ իր նպատակը չկատարել։ Առաջարկում ենք վերախմբագրել այս կետը։ Ընդունվել է մասնակի Համապատասխան հստակեցումները կատարվելու են առարկայական ծրագրերի շրջանակում
9 Կիրառական քաղաքականության և բարեվարքության հայաստանյան կենտրոն 06.07.2020 13:05:15 Փաստաթուղթը միայն տարրական մակարդակի համար առաջարկում է 37 վերջնարդյունք, 52-ը՝ հիմնական րագրի և 48-ը՝ միջնակարգ ծրագրի համար։ Բացակայում է որևէ տեսանելի կապ այս վերջնարդյունքների միջև, մինչդեռ րանք ձևակերպված են որ թե որպես առանձին տարրական, միջին և ավագ դպրոցների մակարդակների համար, այլ ըստ տարրական հիմնական և միջնակարգ ծրագրերի, որոնցից վերջին երկուը իրենց մեջ պարունակոմ են նախորդները։ Վերջնարդյունքների ձևակերպումներում հաճախ օգտագործված են «կարողություն» և «հմտություն» տերմինները, որոնք շփոթեցնող կաող են լինել անծանոթ ընթերցողին։ Առաջարկում ենք կրճատել յուրաքանչյուր մակարդակում թվարկված վեջնարդյունքները՝ դրանք խմբավորելով ըստ իրենց բնույթի։ Մասնավորապես, այն վերջնարդյունքները, որոնք ենթադրում եմ ակադեմիական գիտելիք, խմբավորել և և վերախմբագրման միջոցով միավորել համապատասխան ենթավենագրում։ Այն վեջնադյունքները, որոնք իրենց բնույթով հմտություն են՝ առանձնացնել «հմտություններ» ենթավերնագրի համար։ Այս առաջարկը ևս վերաբերվում է փաստաթղուղը առավել դյուրընթեռնելի և դյուրըմբռնելի դարձնելուն, կառուցվածքային առումով պազեցնելուն և ավելի հրապուրիչ դարձնելուն։ Ընդունվել է մասնակի Կրթական մակարդակների ակնկալվող վերջնարդյունքները մշակվել են պահպանելով տրամաբանական զարգացումը և խուսափելով նախորդ մակարդակում եղած ձևակերպումները կրկնելուց։ Նախագծի մեջ հստակ սահմանված է «կարողունակություն» եզրույթը և դրա կապը գիտելիքի, հմտության, դիրքորոշման և արժեքների (հանրակրթության բովանդակության բաղադրիչներ) հետ։ Վերջնարդյունքնրի հաջորդականությունը որոշվել է ըստ թեմատիկ պատկանելիության և ոչ ըստ բովանդակային բաղադրիչների, քանի որ մեկ վերջարդյունք կարող է վերաբերել մեկից ավելի բաղադրիչի։ Միևնույն ժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա որոշ վերջնարդյունքների ձևակերպումներ ևս մեկ անգամ խմբագրվել են։
10 Կիրառական քաղաքականության և բարեվարքության հայաստանյան կենտրոն 06.07.2020 13:12:02 Փաստաթղթի «III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի 2-րդ կետում առաջ է քաշվում չափորոշչի բովանդակության մեկ այլ մաս՝ «բաղադրիչներ», որոնք չորսն են՝ «գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ»։ Սրան հաջորդում են արդեն «ուսումնական բնագավառ» հասկացություններն՝ իրենց բացվածքով։ Այստեղ ընթերցողն էլ ավելի է խճճվում․ նախ հասկանալի չէ, թե այս «բաղադրիչներ» կոչվածներն ինչ են իրենցից ներկայացնում (փաստաթղթում բացակայոմ է բաղադրիչների դերի և բովանդակության բացվածքը), ինչ տրամաբանական կապի մեջ են մինչ այդ մանրամասնորեն թվարկված կարողունակությունների և վերջնարդյունքների հետ, ինչպես նաև այնուհետև եկող ուսումնական բնագավառների հետ։ Փաստաթղթում բացակայում է կրկին տեսանելի կապը կարողունակությունների, վերջնարդյունքների և ուսումնական բնագավառների հետ։ Ընդունվել է Կատարվել է համապատասխան փոփոխություն
11 Դիաննա Այվազյան 06.07.2020 12:43:28 Հայոց լեզվի և գրականության դասաժամերի ավելացում, Դրույքաչափը դարձնել 18 ժամ ... Չի ընդունվել Առաջարկության առաջին մասի վերաբերյալ պետք է նշել, նախագծով հայոց լեզու և գրականություն բնագավառին հատկացված ժամերը ավելին են քան գործող չափորոշչում։ Առաջարկի երկրորդ մասը առնչություն չունի նախագծի բովանդակության հետ։
12 Մարիամ Պետրոսյան 06.07.2020 13:47:42 Առաջարկում ենք․ 1. Կարողունակությունները ներկայացնել առանց մեկնաբանությունների, քանի որ դրանք ամբողջական և լիարժեք չեն։ Յուրաքանչյուր կարողունակություն շատ ավելի ընդգրկուն է, քան մեկնաբանված է։ Ստեղծվում է շփոթ․ ութ կարողունակությունները սովորողի, թե՞ շրջանավարտի ուղենիշերն են։ Թերի մեկնաբանություններում առարկայական ուղղորդում է նշմարվում, ինչը հակասում է ընդհանուր մոտեցումներին։ Հանրակրթական հաստատություններում ուսումնասիրվող բոլոր առարկայական ծրագրերը պետք է միտված լինեն ութ կարողունակությունների ապահովմանը։ 2. Կետերը թվագրել, որպեսզի փաստաթղթի հետ աշխատելիս հղում տալու հնարավորություն լինի։ Տարրական ծրագրի շրջանավարտի վերջնարդյունքներ բաժնում հղում է արված որոշակի թվագրումով վերջնարդյունքների, որոնք ստորև ներկայացված են կետերով: Ընունվել է մասնակի Կատարվել են համապատասխան փոփոխություններ թվագրման մասով։ Կարողունակությունների նկարագրությունները հանվելը նպատակահարմար չէ, քանի որ դրանք օգնում են ավելի պարզ դարձնել այն տիրույթ, որ ծածկում տվյալ կարողունակությունը։ Այդ նկարագրությունները սպառիչ չեն, քանի որ դրանց հետագա հստակեցումները արված են ըստ կրթական մակարդակներ ներկայացված ակնկալվող վերջնարդյունքների տեսքով
13 Սոֆյա Գաբրիելյան 06.07.2020 17:06:44 խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ինչ հիմքի վրա եք հենվում կամ համոզմունքի, որ ՀԵՊ առարկայի հանդեպ ցուցաբերում եք նման մոտեցում։ Կա արդյոք արված մոնիթորինգ և աշակերտների և ծնողների շրջանում, որ իրենց համար ավելորդ է այդ առարկայի դասավանդումը (խոսքս չի վերաբերվում ազգային փոքրամասնություններին և կրոնական այլ դավանություն հետապնդող անձանց): Կանխավ շնորհակալ եմ հնչեցված հարցիս պատասխանելու համար։ Չի ընդունվում Հանրակրթության պետական չափորոշիչը ներկայացնում է բնագավառները և չի սահմանում առարկայացանկ։
14 Անի Աթոյան 06.07.2020 17:08:33 15-18 տարեկանների համար նախատեսված չափորոշիչների ցանկում կա այսպիսի մի չափորոշիչ՝ Գրված է ՝ "վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական." "Գիտակից ծնող, առողջ սերունդ" փորձագիտական խումբը գտնում է, որ միայն վերահսկման վրա շեշտը դնելու դեպքում կարող ենք հետագայում ունենալ նևրոտիկ շարքի խանգարումներ։ Ուստի առաջարկվում է փոխարինել այն։ Առաջարկվող տարբերակ՝ "Սովորի գիտակցել իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ստեղծագործ և նորարարական ուղիներ և լինի հետևողական՝ պահպանելով հուզակամային առողջությունը և առողջ հարաբերությունները մարդկանց հետ։" չի ընդունվել Նշված վերջնարդյունքը նախատեսված է ավագ դասարանները ավարտող աշակերտի համար, իսկ առաջարկված ձևակերպման բովանդակությունը արտացոլված է տարրական և միջին դասարանների շրջանավարտների ակնկալվող վերջնարդյունքներում
15 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 10-15 տարեկանների համար նախատեսված հերթական չափորոշիչը ձևակերպված է հետևյալ կերպ՝ Ներկա տարբերակ՝ "տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ." Գտնում եմ, որ հստակ չի գրված պատրաստ լինի ի՞նչ անել, պատրաստ լինելը ենթադրում է գործողություն, ու դրա տակ կարելի է նաև հասկանալ՝ հղիությունից պաշտպանվելն ու պահպանակների կիրառումը, որպեսզի սեռավարակ չփոխանցվի։ Դեռահասներին իրազեկելով սեռահասունացման շրջանի փոփոխությունների մասին՝ չենք կարող չխոսել այդ տարիքում ի հայտ եկող բնական սեռական մղումների և ցանկությունների մասին, ուստի ստիպված կլինենք բացատրել նաև հղիանալու և սեռավարակների մասին ու թե ինչպես պետք է խուսափել դրանցից, որը սակայն չի կասեցնի, անգամ կավելացնի դեռահասության տարիքում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերը, եթե զուգահեռ չխոսենք սեռական ժուժկալության ու դրա առողջարար լինելու մասին, ինչի մասին չափորոշիչում նշված չէ։ Ուստի նշված կետը պետք է խմբագրել հետևյալ կերպ՝ "Ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ, պատրաստ լինի միջանձնային այնպիսի հողորդակացման ու հարաբերությունների կառուցման, որը հնարավորություն կտա խուսափել դեռահասության տարիքում վաղ սեռական ակտիվությունից։" Չի ընդունվել Բովանդակային հստակեցումները կարելի է քննարկել առարկայական ծրագրերի շրջանակում
16 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 15-18 տարեկանների համար նախատեսված չափորոշիչների ցանկից ուշադրության ենք արժանացրել նաև հետևյալ ռիսկային չափորոշիչը՝ Առկա տարբերակ՝ "տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին." Գտնում եմ, որ նշված ձևակերպումը տեղ է թողնում այս հասկացությունները ամենատարբեր համադրությամբ զուգորդելու, այս իսկ պատճառով առաջարկում ենք այս երեքը դիտարկել մեկ ամբողջության մեջ՝ կարևորելով երեխաների կողմից հարգանքը ընտանիքի ավանդական ինստիտուտի նկատմամբ։ Ուստի նշված կետը պետք է խմբագրել հետևյալ կերպ՝ "Ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի, որ անձնական կյանքի պլանավորումը և վերարտադրողական առողջության պահպանման լավագույն միջոցը ընտանիք կազմելն է։" Ընդունվել է ի գիտություն Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
17 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 15-18 տարեկանների համար նախատեսված չափորոշիչներից ռիսկային ենք համարել՝ ·Ներկա տարբերակ՝ "ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից" Գտնում եմ, որ հնարավոր չէ հարգանք ցուցաբերել այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ, մինչև չես գիտակցում և արժևորում քոնը։ Ուստի նշված կետը պետք է խմբագրել հետևյալ կերպ՝ "ցուցաբերի հարգանք և անաչառ, գիտակցված մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից՝ գիտակցելով ու կարևորելով իր ազգային ավանդույթները, հասարակական կանոններն ու նորմերը անհատական կյանքի ընթացքում ու գործունեության բոլոր ոլորտներում։" Ընդունվել է ի գիտություն Ազգային ինքնության և ավանդույթների վերաբերյալ կա առանձին վերջնարդյունք և նպատակահարմար չէ այն միավորել նշված վերջնարդյունքի հետ
18 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 10-15 տարեկանների համար նախատեսված է նաև այս չափորոշիչը՝ · Ներկա տարբերակ՝ "ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ." Գտնում եմ, որ այդ ռիսկերի մեջ կարող են նշվել այս տարիքին բնորոշ ծխելը, թմրամոլությունը, տոքսիկամոլությունը, խաղամոլությունը, անցանկալի հղիությունը և սեռավարակները։ Եթե առաջին 4-ի հետ խնդիր չենք տեսնում, ապա ամենամեծ ռիսկը սեռականի հետ կապված՝ ոչ թե դեռահասի հղիությունն ու սեռավարակն է, այլ վաղ սեռականացումն ու սեռական կյանքի վաղ սկիզբը։ Դեռահասի հղիությունն ու սեռավարակը հանգիստ կարելի է կանխել պահպանակի օգնությամբ, մինչդեռ իրական ռիսկերը հոգեբանական և սոցիալական հետևանքներն են, որոնք պահպանակի կիրառմամբ չեն վերանում։ Չափորոշիչը հստակ պետք է մատնանշի, թե որ ռիսկերի մասին է խոսքը, որպեսզի հետագայում այս հարցի շուրջ մշակութային բախումներ չլինեն։ Ուստի նշված կետը պետք է խմբագրել հետևյալ կերպ՝ "Ծնողների հետ համագործակցության միջոցով Ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերն ու հետևանքները, կարողանա դրանք հակակշռել առողջությանը նպաստող սեռական ժուժկալությամբ, ինչպես նաև ճանաչի ու վերլուծի այս տարիքին բնորոշ այլ՝ ծխելու, թմրամոլության, տոքսիկամոլության, խաղամոլության ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ՝ ուղղորդվելով դեպի առողջ ապրելակերպի տված հնարավորություններ։" Չի ընդունվել Բովանդակային հստակեցումները կարելի է քննարկել առարկայական ծրագրերի շրջանակում
19 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 6-10 տարեկանների համար նախատեսված է նաև այս չափորոշիչը՝ · Գրված է ՝ "ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք." Գտնում եմ, որ Երեխայի ինքնությունն ամրապանդելու համար հարկավոր է ընդգծել սեփական ազգի, ավանդույթների, արժեքների կարևորությունը, բացի այդ՝ այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգանք դրսևորելուց առաջ երեխան նախ և առաջ պետք է հարգի իր ազգայինը, իր ավանդույթները և արժեքները։ Ուստի եղած տարբերակը պետք է փոխարինել հետևյալով՝ "Առաջարկվող տարբերակ՝ ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգանք՝ գիտակցելով իր ազգային ավանդույթներն ու արժեքները։" Ընդունվել է ի գիտություն Ազգային ինքնության և ավանդույթների վերաբերյալ կա առանձին վերջնարդյունք և նպատակահարմար չէ այն միավորել նշված վերջնարդյունքի հետ
20 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 10-15 տարեկանների համար նախատեսված է ահա այսպիսի չափորոշիչ՝ Գրված է՝ "դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար." Գտնում եմ, որ քանի որ մեր մշակույթում երեխայի դաստիարակությամբ զբաղվում է ծնողը, իսկ դաստիարակությունը բարդ պրոցես է, որի ընթացքում անհնար է, որ չլինեն դեպքեր, երբ ծնողն ուղղակի ստիպված է դիմել որոշակի կոշտ միջոցների, ապա կարևոր ենք համարում ճնշում և դաստիարակչական խստություն հասկացությունների միջև տարբերակում սովորեցնելը։ Երեխան պետք է իմանա, որ չկա ավելի առաջնային խորհրդատու ու աջակից, քան ծնողն է։ Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ երբեմն հենց ծնողն է բռնարար, ուստի կարևորում ենք բռնության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու և օգնություն հայցելու հմտությանը տիրապետելը։ Ուստի հարկավոր է եղած տարբերակը փոխարինել հետևյալով՝ "Առաջարկվող տարբերակ՝ դիմակայի ճնշումներին, տարբերակի ճնշումը՝ դաստիարակչական խստությունից, իմանա ում դիմի աջակցության և խորհրդատվության համար՝ առաջնահերթություն տալով ծնողին (ծնողի դերը ստանձնողին)։" Չի ընդունվել Առաջարկված ձևակերպումը (դաստիարակչական խստություն) չափելի չէ
21 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 6-10 տարեկանների համար նախատեսված չափորոշիչներում հերթական ռիսկային չափորոշիչը՝ Գրված է՝ "ցանկության դեպքում արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը"։ Գտնում եմ, որ այս տարիքում երեխայի դատողական ունակությունը դեռ լիարժեք ձևավորված չէ, բացի այդ մտքերը սեփականության սահմաններում չի կարելի դիտարկել։ Ինչ վերաբերում է յուրահատուկ լինելուն, յուրահատկություն կարող է դիտարկվել առողջության սահմաններից դուրս ֆենոմենը, երեխաներն այս տարիքում ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք սոցիալապես ու հոգեկան առողջության տեսանկյունից դուրս են նորմայի սահմաններից։ Յուրահատուկ բառի փոխարեն պետք է օգտագործել անհատականություն բառը, քանի որ անհատականությունը ստեղծարար ինքնությունից է ծնվում ու յուրաքանչյուր երեխայի եզակիությունը հենց ստեղծարարության մեջ է։ Ուստի առկա տարբերակը պետք է փոխարինվի հետևյալով խմբագրությամբ՝ "ինքնուրույն մտածի, արտահայտի իր կարծիքը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր անհատականություն լինելը՝ ստեղծարար ինքնության տեսակետից:" Ընդունվել է ի գիտություն Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
22 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 10-15 տարեկանների համար գրված է՝ "գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով." Գտնում եմ, որ «Կանանց և տղամարդկանց իրավունքները» հասարակական մասով հավասար են և անշուշտ այդ գիտակցումը պետք է տալ երեխաներին, նույնչափ կարևոր է այն գիտակցումը, որ կանայք և տղամարդիկ կիսում են հանրային և մյուս բոլոր իրավունքները որպես մարդ։ Կինը և տղամարդը հավասար են որպես մարդ, իսկ որպես սեռեր նրանք որակապես տարբեր են և ունեն տարբեր, փոխլրացնող սեռային որակներ։ Ուստի հարկավոր է եղած տարբերակը փոխարինել հետևյալով՝ "գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը՝ բոլոր մարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքերի մասով։" Չի ընդունվել Տվյալ վերջնարդյունքի ձևակերպումը հենց մարդու իրավունքների համատեքստում է
23 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 15-18 տարեկանների համար չափորոշիչների մեջ գրված է ՝ "անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի իր և ուրիշների ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները," Գտնում եմ, որ փաստն ինքն իրենով միայն արձանագրում է այն, ինչ կա, բայց ցույց չի տալիս այդ փաստի գոյացման հիմքում ընկած մարդկային դրդապատճառը, օրինակ՝ դասից ուշանալը փաստ է, բայց մի դեպքում ուշացումը պայմանավորված է աշակերտի ծուլությամբ, մյուս դեպքում՝ աշակերտի հետ պատահած դժբախտ պատահարով, միայն փաստն այսպիսով բավարար չէ իրականությունն ամբողջովին գնահատելու համար։ Ուստի հարկավոր է եղած տարբերակը փոխարինել հետևյալով՝ "Անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի իր և այլ մարդկանց ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին՝ զանազանելով իրական ու կեղծ արժեքները, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները, տարբերի կարծիքը փաստից, փաստը՝ իրականությունից, կարողանա վերլուծել հասանելի տեղեկույթը, տեսնել փաստարկների հետևում ընկած մարդկային և բազմապիսի այլ գործոնները ։" Ընդունվել է ի գիտություն Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
24 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 10-15 տարեկանների համար նախատեսված է՝ "կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկությունները և հակումները.," Գտնում եմ, որ պարզ չի գրված, թե ինչի՞ հետ ներդաշնակել, իսկ «յուրահատկություններ և հակումները» հարկ ենք համարում առհասարակ հանել, քանի որ այս տարիքին բնորոշ հոգեսեռական առանձնահատկությունների ու հակումների անցողիկության պատճառով, դրանց վրա կենտրոնանալ ու առավել ևս դրանք յուրահատկություն համարելը կարող է հիվանդագին նևրոտիկ ֆիքսացիա առաջացնել։ Ուստի հարկավոր է եղած տարբերակը փոխարինել հետևյալով՝ "կարողանա խելամիտ մտածողության հետ ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները։" Չի ընդունվել Առաջարկված տարբերակի ձևակերպումը չափելի չէ
25 Անի Աթոյան 06.07.2020 17:36:41 6-10 տարեկանների համար նախատեսված է նաև այս չափորոշիչը՝ "ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում." Գտնում եմ, որ ոչ թե զգայարանների վրա է պետք կենտրոնանալ, այլ շեշտը դնել ուշադրությունը դեպի արտաքին աշխարհի երևույթներ ուղղորդելու վրա, օրինակ` լսողության զգայարանի միջոցով երեխայի ուշադրությունը ուղղորդել դեպի ձայնը, տոնը, ինտերվալը, տեսողական զգայարանի միրջոցով՝ դեպի գույնը, երանգը և այլն։ Բացի այդ, մենք աշխարհը ճանաչում ենք ոչ թե զգայարանների միջոցով, այլ մտածողության, իսկ զգայարաններն այստեղ միայն միջնորդող օղակ են ինֆորմացիոն գրգիռները դեպի գլխուղեղ հասցնելու։ Փոքր երեխային ընդհանրապես իր մարմնային զգացողությունների վրա կենտրոնացնել չի կարելի, ամեն բան տեղի է ունենում բնական ճանապարհով և այդ կենտրոնացումը առաջացնում է խեղումներ։ Մեծ մարդն անգամ սա անելուց գիտակցության ճեղքում/բաժանում է ապրում, սա խստիվ արգելվում է տարրական դպրոցական տարիքում։ Զգայական կենտրոնացումը այլ նպաստավոր գործոնների առկայության դեքպում կարող է նաև արթնացնել սեռազգայականությունը ու վաղաժամ սեռականացման բերել։ Ուստի հարկավոր է եղած տարբերակը փոխարինել հետևյալով՝ "Կարողանա ուշադրությունը ուղղորդել աշխարհի ամենատարբեր արտաքին երևույթների վրա, պատկերավոր մտածել, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում։" Չի ընդունվել Առաջարկված տարբերակի ձևակերպումը չափելի չէ։ Միևնույն ժամանակ՝ առաջարկում ներկայացված է վերջնարդյունքի նեղացված և կոնկրետ դիրքից մեկնաբանություն, որը չի բխում ձևակերպումից։