Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացը հստակեցնելու, վիճելի և խնդրահարույց կարգավորումները շտկելու, գործընթացին դպրոցի մանկավարժներին, սովորողների ծնողներին ևսովորողներին մասնակից դարձնելու, տնօրենի ընտրությունը դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կողմից կատարելու և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով: 

 

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Գործող կարգում առկա են պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշատոնի թափուր տեղ առաջանալուց հետո մրցույթի կազմակերպումն իրականացնելու համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց առկայության պայմաններում մրցույթներն անհարկի երկարաձգվում են, ինչը նշված գործընթացի վրա դրական ազդեցություն չի ունենում:

 Նախագծով առաջարկվող ժամկետային փոփոխությունների ընդունման արդյունքում մրցույթի իրականացման գործընթացը կկազմակերպվի առավել օպտիմալ և արդյունավետ:

  Գործող կարգի 6-րդ կետում սահմանված «Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ) հնգօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ:» կարգավորումն  առաջարկվում է հանել՝ նշած գործընթացը սահմանափակելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով azdarar.am և կրթության կառավարման պետական լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրելով, քանի որ ռադիոյով, հեռուստատեությամբ կամ մամուլով հրապարակելը ուսումնական հաստատության համար ֆինանսական հավելյալ միջոցների առկայություն է պահանջում: Հարկ է նշել նաև, որ ներկայում շահագրգիռ անձիք հիմնականում իրենց անհրաժեշտ տեղեկտավությունը ստանում եմ ՀՀ կրթությա, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքից (escs.am):

 

Նախագծի 7-րդ կետով սահմանվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն տալու ձևը, որով ապահովվում է հայտարարությունների միատեսակ լինելը և թերի հայտարարություն տալու հետևանքով տնօրենի ընտրության գործընթացի բողոքարկումը նշված հիմքով բացառելը:

Նախագծի 14-րդ, 15-րդ կետերով առաջարկվում է դպրոցի սովորողներին, մանկավարժական և ծնողական խորհուրդներին մասնակից դարձնել տնօրենի ընտրության գործընթացին, քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ վերջիններս հանդիսանում են ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներ:

Հաշվիառնելով վերոգրյալը՝ հավակնորդը հանդիպում է  սովորողների հետ` զարգացման ծրագիրը կազմելու համար, իսկ խորհրդի՝ մանկավարժական և ծնողական խորհրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկում են իրենց խորհուրդներում՝ հավակնորդի մասնակցությամբ: Կարևորելով նշված քննարկումը նախագծի 16-րդ կետով սահմանվել է, որ հավակնորդը, քննարկմանը չներկայանալու դեպքում, չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:

Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է քվեարկություն և մրցույթի անցկացման ժամանակ քվեարկության արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար, որոնք պարտավոր են քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության արժանացած թեկնածուի օգտին, իսկ քվերակության թեկնածու խորհրդների կողմից չընտրելու պարագայում՝ ծնողական և մանկավարժական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրած անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ:

Նախագծի 26-րդ կետով հստակեցվել են նախարարության ներկայացուցչի կարգավիճակը և պարտավորությունները, որոնք գործող կարգով սահմանված չեն և հաճախ առաջացնում են խնդիրներ, որոնք դառնում են ընտրության գործընթացի բողոքարկման պատճառ:

Կարգի 25-րդ կետի համաձայն՝ տնօրենի ընտրության ընթացքը կարող է ձայնագրվել: Նշված դրույթը խորհրդին տվել է հայեցողական իրավունք, որը հաճախ դառնում է բողոքարկման համար հիմք: Նախագծի 32-րդ կետում սահմանվել է՝ «Մրցույթի ընթացքն արձանագրվում և ձայնագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը ձայնագրվում է, իսկ ձայնագրությունը պահպանվում է ուսումնական հաստատությունում:»:

Նախագծի 33-րդ կետով նախատեսվում է, որ տնօրենն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նշված կարգավորման համար հիմք է հանդիսացել նախագծի այն կարգավորումը, որ մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է տնօրենի հավակնորդի ընտրություն, որոնց արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կբացառվեն մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների ուղղորդման կամ ճնշումներ գործադրելու հավանական փորձերը և առավել թափանցիկ և պատասխանատու կդարձնեն քվեարկության գործընթացը:

 

Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականիմարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվեն տնօրենի ընտրության գործընթացին մասնակից բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կկարգավորվեն, մրցույթ հայտարարելու, անցկացնելու, բողոքարկման ևնշանակման հետ կապված հարաբերությունները, գործընթացը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 4-Ի N 319-ՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականիմարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-ՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականիմարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում առաջանում է Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

  • Քննարկվել է

    21.06.2020 - 07.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10229

Տպել

Առաջարկներ`

Արփի Ավետիսյան

06.07.2020

Առաջարկում եմ դպրոցի տնօրենների դեպքում կիրառել հայտարարագրման ինստիտուտը։ Տնօրենը և իր հետ փոխկապակցված անձինք պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագրեր՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագիր և պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ։ Այս առումով անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից իրավական ակտերում։

Արփի Ավետիսյան

06.07.2020

Նույն դպրոցում կամ մեկ այլ դպրոցում (բացառությամբ փոքրաթիվ բնակչություն և փոքր բյուջե ունեցող համայնքների դպրոցների) արդեն իսկ պաշտոնավարած տնօրենի թեկնածությունը պետք է գնահատել նաև տնօրենի նախորդ ծրագրի կատարման տոկոսով։ Վերոնշյալ տնօրենների դեպքում մրցույթին կրկին թեկնածություն դնելը պետք է ընդունել այն դեպքում, երբ կառավարման խորհուրդը տնօրենի նախորդ ծրագրի կատարումը կգնահատի 70 տոկոս, այսինքն՝ շեղումը թույլատրելի լինի 30 տոկոսային կետով՝ յուրաքանչյուր շեղման դեպքում պատճառների ու գործոնների պատշաճ հիմնավորման պահանջով։ Նախորդ ծրագրի յուրաքանչյուր բաժին կունենա իր միավորը՝ տոկոսային արտահայտությամբ, բաժինների միավորների հանրագումարից կստացվի ծրագրին տրվելիք ողջ գնահատականը՝ կրկին տոկոսային արտահայտությամբ։ Առավել խստորեն պետք է գնահատվեն տնօրենի պաշտոնավարման ընթացքում աշակերտների առաջադիմության մակարդակը և ուսուցչական կազմի որակը։ Ուսուցչական կազմի որակը և բարեվարքությունը գնահատելու լիովին նոր և արդյունավետ գործիք պետք է մշակվի։ Առաջարկում եմ նշվածը կիրառել նախագծով առաջարկվող՝ ծնողական և մանկավարժական խորհրդի կողմից հավակնորդների գնահատման և որպես թեկնածու ներկայացման ժամանակ ևս, եթե հավակնորդը նախկինում եղել է տնօրեն այդ կամ այլ դպրոցում։ Հետևաբար, առաջարկում եմ նաև երկարացնել ծնողական և մանկավարժական խորհրդին տրվող ժամանակը՝ նախկինում տնօրեն եղած հավակնորդների նախկին ծրագրի կատարումը գնահատելու համար։

Վահրամ Սողոմոնյան

05.07.2020

Ավելացնել փաստաթղթերի ցանկում՝ մոտիվացիոն նամակի առկայությունը, ինչպես նաև կցված մասնակցային գործունեության և քաղաքացիական ներգրավվածության մասին վկայող /հավաստող փաստաթղթեր կամ նյութեր։

Տեսնել ավելին