Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Սույն նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության  տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:

  • Քննարկվել է

    21.06.2020 - 07.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10245

Տպել

Առաջարկներ`

Արփի Ավետիսյան

06.07.2020

Առաջարկում եմ դպրոցի տնօրենների դեպքում կիրառել հայտարարագրման ինստիտուտը։ Տնօրենը և իր հետ փոխկապակցված անձինք պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագրեր՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագիր և պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ։ Այս առումով անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից իրավական ակտերում։

Արփի Ավետիսյան

06.07.2020

Նույն դպրոցում կամ մեկ այլ դպրոցում (բացառությամբ փոքրաթիվ բնակչություն և փոքր բյուջե ունեցող համայնքների դպրոցների) արդեն իսկ պաշտոնավարած տնօրենի թեկնածությունը պետք է գնահատել նաև տնօրենի նախորդ ծրագրի կատարման տոկոսով։ Վերոնշյալ տնօրենների դեպքում մրցույթին կրկին թեկնածություն դնելը պետք է ընդունել այն դեպքում, երբ կառավարման խորհուրդը տնօրենի նախորդ ծրագրի կատարումը կգնահատի 70 տոկոս, այսինքն՝ շեղումը թույլատրելի լինի 30 տոկոսային կետով՝ յուրաքանչյուր շեղման դեպքում պատճառների ու գործոնների պատշաճ հիմնավորման պահանջով։ Նախորդ ծրագրի յուրաքանչյուր բաժին կունենա իր միավորը՝ տոկոսային արտահայտությամբ, բաժինների միավորների հանրագումարից կստացվի ծրագրին տրվելիք ողջ գնահատականը՝ կրկին տոկոսային արտահայտությամբ։ Առավել խստորեն պետք է գնահատվեն տնօրենի պաշտոնավարման ընթացքում աշակերտների առաջադիմության մակարդակը և ուսուցչական կազմի որակը։ Ուսուցչական կազմի որակը և բարեվարքությունը գնահատելու լիովին նոր և արդյունավետ գործիք պետք է մշակվի։ Առաջարկում եմ նշվածը կիրառել նախագծով առաջարկվող՝ ծնողական և մանկավարժական խորհրդի կողմից հավակնորդների գնահատման և որպես թեկնածու ներկայացման ժամանակ ևս, եթե հավակնորդը նախկինում եղել է տնօրեն այդ կամ այլ դպրոցում։ Հետևաբար, առաջարկում եմ նաև երկարացնել ծնողական և մանկավարժական խորհրդին տրվող ժամանակը՝ նախկինում տնօրեն եղած հավակնորդների նախկին ծրագրի կատարումը գնահատելու համար։

Վահրամ Սողոմոնյան

05.07.2020

Ավելացնել փաստաթղթերի ցանկում՝ մոտիվացիոն նամակի առկայությունը, ինչպես նաև կցված մասնակցային գործունեության և քաղաքացիական ներգրավվածության մասին վկայող /հավաստող փաստաթղթեր կամ նյութեր։

Տեսնել ավելին