Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Նախագծով կարգավորման ենթակա ոլորտը.

Նախագծով նախատեսվում է կարգավորել ազնիվ, գունավոր, սև և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտա­գործ­ման (շահագործման) թույլտվությանտրամադրմանհամար գանձվող պետական տուրքի գումարի փոփոխության հետ կապված հարաբերությունները։

Լիազոր մարմնի կողմից տրվող ծառայությունները՝ կապված մետա­ղա­կան օգտակար հանածոների արդյունհանման նպատակով ընդերք­օգտագործման իրավունքով տրվող լեռնահատկացման մակերեսից, առա­վել ժամանակատար են, ինչպես նաև պահանջվում է լրացուցիչ ռեսուրսներ իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող նյութերի (մասնավորա­պես նախագիծ, քարտեզագրական նյութեր)   քննարկման, փորձաքննու­թյուննների համար, ուստի անհրա­ժեշտություն է առաջանում տարան­ջատել պետական տուրքի   դրույքաչափերը։

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև պետական տուրք սև մետաղների հանքավայրերի տրա­մադրման համար, քանի որ ներկայիս օրենքում այն նախատեսված չէ։

Պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունը նախա­տեսվում է կատարել ոչ թե 19.4-րդ հոդվածի 5-րդ կետում՝  մետաղա­գործական, քիմիական, թեթև ևարդյու­­նաբերությանայլճյու­ղերիհումքիյուրաքանչյուրհանքավայրիօգտագործման (շահա­գործ­­ման) թույլտ­վությունտրա­մադրելու համար, այլ 19․4 հոդվածի 1-ին կետում՝  ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտա­գործ­ման (շահագործման) թույլտվու­թյան տրամադրման համար։

 

  1. Առկա իրավիճակը.

Ներկայումս «Պետական տուրքի մասին» օրենքի 19.4-րդհոդվածի 1-ին մասըսահմանում է ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտա­գործ­ման (շահագործման) թույլտվությանտրամադրմանհամարտարեկանպետականտուրքբազայինտուրքիմիևնույն՝ 10000-ապատիկի չափով:

Նշված կարգավորմամբ միասնական մոտեցում է ցուցաբերվում վերը նշված, (այդ թվում նաև սև մետաղների) գործունեությամբզբաղվող բոլոր սուբյեկտների նկատմամբ՝ առանցհաշվի առնելու վերջիններիս կողմից զբաղեցվող լեռնահատկացման մակերեսը, շահագործվողօբյեկտներիծավալը/մասշտաբը, զբաղեցրածտարածքները, տնտեսականգործունեությունիցստացվողհնարավորշահույթըևայլգործոններ:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Պետականտուրքիմասինօրենքում փոփոխություն կատարելումասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել վերը նշված հոդվածում՝ նախատեսելովազնիվ, գունավոր, սև և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտա­գործ­ման (շահագործման) թույլտվությանտրամադրմանհամարտարեկանպետականտուրքի վճարման տարբերակված մոտեցում:

Հարկի տարբերակված դրույքաչափերի ներդնումը նպատակ ունի ընդերքօգտագործողների համար սահմանել համաչափ մոտեցում:Նախագծի ընդունման դեպքում որքան մեծ լինի լեռնահատկացման մակերեսը, այնքան բարձր կլինի թույլտվություն ունեցող ընկերության համար պետական տուրքի գումարը: Նման կարգավորում նախատեսվում է՝ հաշվի առնելով մեծ մակերես զբաղեցնող ընդերօգտագործողների հավանական մեծ շահույթը՝ միաժամանակ թույլ չտալով փոքր մակերես զբաղեցնող և մեծծավալներ չունեցող ընդերքօգտագործողներին դուրս մնալ ոլորտից, ինչպես նաև կախված տվյալ ընդերքօգտագործողների մեծությունից և ընթացքում այդ սուբյեկտների հետ կապված պետության մատուցած ընթացիկ ծառայություններից, որոնք նույնպես շատ են ու աշխատատար:

Արդյունքում նաև պետության եկամուտները կավելանան, իսկ ավելացած գումարի չափով պետությունը հնարավորություն կունենա ոլորտում իրականացնել/պատվիրել պետության համար անհրաժեշտ մասնագիտական կամ դաշտային աշխատանքներ, հետազոտություններ, որոնք չեն իրականացվել անկախության տարիներից ի վեր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    23.04.2020 - 08.05.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5856

Տպել

Առաջարկներ`

Գեոէկոնոմիկա ՓԲԸ

07.05.2020

Հակիրճ կարելի է նշել, որ ըստ հանքավայրի զբաղեցրած մակերեսի անթույլատրելի է պետական տուրք սահմանել, քանի որ հանքավայրերը տարբերվում են նաև այլ բազմաթիվ գործոններով, որոնցով կանխորոշվում է դրանց բարդության աստիճանը։ Վերջիններս ևս պետք է հաշվի առնվեն պետական տուրք սահմանելիս։

Վարդան Մարգարյան

07.05.2020

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը մասնագիտական հիմնավորում չունի և միտված է հանքարդյունաբերության ներկայիս վիճակն էլ ավելի վատթարացնելուն: Ինչու՞ - որովհետև. 1. Լեռհատկացման մակերեսը գյուղատնտեսական հողեր չեն, որ շատ տարածքը շատ եկամուտ թողնի, իսկ փոքրը՝ քիչ, 2. Լեռհատկացման մակերեսն այն տարածքն է, որտեղ հանքօգտագործողները իրականացնում են հանքաքարի արդյունահանում և ծավալում են արտադրական գործունեություն ու վերջ, նա չի կարող իր չափերով լրացուցիչ օգուտներ ապահովել, 3. Հանքային իրավունք ունեցող ընկերությունների արդյունավետությունը կախված է հետևյալ գործոններից. • Ինչ հիմնական և ուղեկցող օգտակար հանածո է պարունակում ընդերքը , • Ինչ պարունակություններով են ներկայացված հանքային մարմիններում օգտակար հանածոն և ուղեկցող միներալները, • Ինչպիսի հզորություններ ունեն հանքային մարմինները, • Ինչպիսի տարածման կառուցվածք ունեն ընդերքում հանքային մարմինները (ըստ խորության, փռվածության և այլն), • Ինչ եղանակով է իրականացվում հանքահանումը (բաց, ստորգետնյա կամ երկուսն իրար հետ), • Օգտակար հանածոյի կորզման գործակիցն ինչպիսին է, • Եվ էլի շատ ու շատ գործոններից: Իսկ ինչ վերաբերվում է այն հիմնավորմանը, որ լիազոր մարմնի ծախսերն ավելացել են (նախագիծ, քարտեզագրում, լրացուցիչ ուժերի ներառում, թույլտվությունների տրամադրման ժամանակատարության մեծացում և այլն) չի համապատասխանում իրականությանը: Ինչու՞ - որովհետև. 1. Սկսած 1994 թվականից հանքավայրերի պաշարների հետախուզությունը, քարտեզագրումը, շահագործման և բնապահպանական նախագծերը իրականացնում են մասնավոր ձեռնարկությունները, որոնք ստացել են հանքային իրավունք, իսկ լիազոր մարմինն ընդամենը դրանք ենթարկում է փորձաքննության, 2. Լիազոր մարմինը վաղուց ունի ընդերքի գործակալություն, որն էլ հանքային իրավունքի տրամադրման ծառայությունն է իրականացնում, որի համար ունի համապատասխան մասնագետների հաստիքացուցակները: Իսկ, ընդհանրապես, օրենսդրության հաճախակի փոփոխությունները միշտ ցնցումների մեջ են պահում ոլորտը և վանում ներդրողներին:

Vahe Vardanyan

06.05.2020

Անհասկանալի հիմնավորումներ են ներկայացվել։ Ի՞նչ է նշանակում հավանական մեծ շահույթ։ Միգուցե ավելի հիմնավորված փաստարկներ ներկայացվեն։ Ավելի լավ կլիներ, եթե գոնե մի թվային վերլուծություն ներկայացվեր ներկա իրավիճակի վերաբերյալ ու թվերով ներկայացվեր փոփոխության արդյունքում ակնկալվող հավելյալ հավաքագրված գումարները։ Իսկ ուսումնասիրությունների համար ավելի լավ կլիներ, որ թույլտվություններ տրմադրվեին դիմող ընկերություններին և պատշաճ վերահսկողություն իրականացվեր աշխատանքների իրականացման համար։ Լավ պատկերացնելով, թե ինչ գումարներ են պետք ուսումնասիրություններ իրականացնելու համար՝ համոզված եմ, որ հավելյալ հավաքագրումները չեն կարող որևէ էական նշանակություն ունենալ այս կտրվածքով։ Էլ չեմ ասում Doing Business ու նման ռեյտինգների մասին, որ հաստատ բացասական կազդի։ Դատելով հիմնավորումներից՝ լավ ուղղությամբ չենք գնում։

Տեսնել ավելին