Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է կարգավորել ազնիվ, գունավոր, սև և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտա­գործ­ման (շահագործման) թույլտվության տրամադրման համար գանձվող պետական տուրքի գումարի փոփոխության հետ կապված հարաբերությունները։

Լիազոր մարմնի կողմից տրվող ծառայությունները՝ կապված մետա­ղա­կան օգտակար հանածոների արդյունհանման նպատակով ընդերք­օգտագործման իրավունքով տրվող լեռնահատկացման մակերեսից, առա­վել ժամանակատար են, ինչպես նաև պահանջվում է լրացուցիչ ռեսուրսներ իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող նյութերի (մասնավորա­պես նախագիծ, քարտեզագրական նյութեր)   քննարկման, փորձաքննու­թյուննների համար, ուստի անհրա­ժեշտություն է առաջանում տարան­ջատել պետական տուրքի   դրույքաչափերը։

  • Քննարկվել է

    23.04.2020 - 08.05.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1346

Տպել

Առաջարկներ`

Գեոէկոնոմիկա ՓԲԸ

07.05.2020

Հակիրճ կարելի է նշել, որ ըստ հանքավայրի զբաղեցրած մակերեսի անթույլատրելի է պետական տուրք սահմանել, քանի որ հանքավայրերը տարբերվում են նաև այլ բազմաթիվ գործոններով, որոնցով կանխորոշվում է դրանց բարդության աստիճանը։ Վերջիններս ևս պետք է հաշվի առնվեն պետական տուրք սահմանելիս։

Վարդան Մարգարյան

07.05.2020

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը մասնագիտական հիմնավորում չունի և միտված է հանքարդյունաբերության ներկայիս վիճակն էլ ավելի վատթարացնելուն: Ինչու՞ - որովհետև. 1. Լեռհատկացման մակերեսը գյուղատնտեսական հողեր չեն, որ շատ տարածքը շատ եկամուտ թողնի, իսկ փոքրը՝ քիչ, 2. Լեռհատկացման մակերեսն այն տարածքն է, որտեղ հանքօգտագործողները իրականացնում են հանքաքարի արդյունահանում և ծավալում են արտադրական գործունեություն ու վերջ, նա չի կարող իր չափերով լրացուցիչ օգուտներ ապահովել, 3. Հանքային իրավունք ունեցող ընկերությունների արդյունավետությունը կախված է հետևյալ գործոններից. • Ինչ հիմնական և ուղեկցող օգտակար հանածո է պարունակում ընդերքը , • Ինչ պարունակություններով են ներկայացված հանքային մարմիններում օգտակար հանածոն և ուղեկցող միներալները, • Ինչպիսի հզորություններ ունեն հանքային մարմինները, • Ինչպիսի տարածման կառուցվածք ունեն ընդերքում հանքային մարմինները (ըստ խորության, փռվածության և այլն), • Ինչ եղանակով է իրականացվում հանքահանումը (բաց, ստորգետնյա կամ երկուսն իրար հետ), • Օգտակար հանածոյի կորզման գործակիցն ինչպիսին է, • Եվ էլի շատ ու շատ գործոններից: Իսկ ինչ վերաբերվում է այն հիմնավորմանը, որ լիազոր մարմնի ծախսերն ավելացել են (նախագիծ, քարտեզագրում, լրացուցիչ ուժերի ներառում, թույլտվությունների տրամադրման ժամանակատարության մեծացում և այլն) չի համապատասխանում իրականությանը: Ինչու՞ - որովհետև. 1. Սկսած 1994 թվականից հանքավայրերի պաշարների հետախուզությունը, քարտեզագրումը, շահագործման և բնապահպանական նախագծերը իրականացնում են մասնավոր ձեռնարկությունները, որոնք ստացել են հանքային իրավունք, իսկ լիազոր մարմինն ընդամենը դրանք ենթարկում է փորձաքննության, 2. Լիազոր մարմինը վաղուց ունի ընդերքի գործակալություն, որն էլ հանքային իրավունքի տրամադրման ծառայությունն է իրականացնում, որի համար ունի համապատասխան մասնագետների հաստիքացուցակները: Իսկ, ընդհանրապես, օրենսդրության հաճախակի փոփոխությունները միշտ ցնցումների մեջ են պահում ոլորտը և վանում ներդրողներին:

Vahe Vardanyan

06.05.2020

Անհասկանալի հիմնավորումներ են ներկայացվել։ Ի՞նչ է նշանակում հավանական մեծ շահույթ։ Միգուցե ավելի հիմնավորված փաստարկներ ներկայացվեն։ Ավելի լավ կլիներ, եթե գոնե մի թվային վերլուծություն ներկայացվեր ներկա իրավիճակի վերաբերյալ ու թվերով ներկայացվեր փոփոխության արդյունքում ակնկալվող հավելյալ հավաքագրված գումարները։ Իսկ ուսումնասիրությունների համար ավելի լավ կլիներ, որ թույլտվություններ տրմադրվեին դիմող ընկերություններին և պատշաճ վերահսկողություն իրականացվեր աշխատանքների իրականացման համար։ Լավ պատկերացնելով, թե ինչ գումարներ են պետք ուսումնասիրություններ իրականացնելու համար՝ համոզված եմ, որ հավելյալ հավաքագրումները չեն կարող որևէ էական նշանակություն ունենալ այս կտրվածքով։ Էլ չեմ ասում Doing Business ու նման ռեյտինգների մասին, որ հաստատ բացասական կազդի։ Դատելով հիմնավորումներից՝ լավ ուղղությամբ չենք գնում։

Տեսնել ավելին