Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Vardan Vardanyan 24.04.2020 15:19:28 Նսխագիծը ողջունելի է։ ՀՀ Սահմանսդրության 10_րդ հոդվածի 2_րդ մասով ամրագրված է, որ ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են, ուստի ես առաջարկում եմ, որպեսզի բացի դրույքաչափերը փոփոխելուց, քայլեր տարվեն, որպեսզի ՀՀ_ում ընդերքը և ջրային ռեսուրսները հանրայնացվեն՝ օրենսդրական համապատասխան փոփոխությունների արդյունքում։ Ընդունվել է ի գիտություն:
2 Վահե Մալխասյան 30.04.2020 23:47:23 Հետաքրքիր է այլ երկրներում, եթե նման փոփոխություններ արվել են, ապա ինչ արդյունք են տվել և որ երկրներն են եղել դրանք: Փորձը ցույց է տվել, որ հարկերը և տուրքերը բարձրացնելով՝ երկրի տնտեսությունը չի զարգանում: Իմ կարծիքով սխալ նախաձեռնություն է և ոչ մի դրական արդյունք չի տա: Անհրաժեշտ է ներկայացնել, թե ովքեր են նախաձեռնության հեղինակները՝ մասնագետ են թե ոչ, որպեսզի հանրությունը իմանա նման օրենսդրական փոփոխությունները ինչ կարգի մասնագետներ են անում: Կխնդրեի՝ նախագիծը մեկնաբանողներին իրենց տվյալներով հանդես գալ։ Ստացվում է այնպես, որ ոլորտից չհասկացողները անգրագետ մեկնաբանություններ են անում։ Վահե Մալխասյան Չնայած որոշ շահագրգիռ տնտեսվարողներ կարող են բացասական վերաբերվել փոփոխությանը, սակայն պետական տուրքի տարբերակումը բխում է պետության կողմից մատուցած ծառայությունների ծավալից և պետք է համահունչ լինի կատարված աշխատանքին: Նման տրամաբանություն արդեն իսկ ամրագրված է պետական տուրքի մասին օրենքում՝ տարբերակելով տուրքը՝ ըստ ջրերի կամ պինդ օգտակար հանածոների արդյունահանման կամ ուսումնասիրությունների: Այլ երկրներում տարածքային չափորոշիչը կիրառվել է նաև ընդերքօգտագործողների կողմից ավելորդ լայնամաշտաբ տարածքներ ի սկզբանե վերցնելու և օպտիմալ տարածքներում գործունեությունը ծավալելու նպատակով, ինչն այսպիսի փոփոխության կողմնակի արդյունքը կարող է լինել:
3 Vahe Vardanyan 06.05.2020 11:17:53 Անհասկանալի հիմնավորումներ են ներկայացվել։ Ի՞նչ է նշանակում հավանական մեծ շահույթ։ Միգուցե ավելի հիմնավորված փաստարկներ ներկայացվեն։ Ավելի լավ կլիներ, եթե գոնե մի թվային վերլուծություն ներկայացվեր ներկա իրավիճակի վերաբերյալ ու թվերով ներկայացվեր փոփոխության արդյունքում ակնկալվող հավելյալ հավաքագրված գումարները։ Իսկ ուսումնասիրությունների համար ավելի լավ կլիներ, որ թույլտվություններ տրմադրվեին դիմող ընկերություններին և պատշաճ վերահսկողություն իրականացվեր աշխատանքների իրականացման համար։ Լավ պատկերացնելով, թե ինչ գումարներ են պետք ուսումնասիրություններ իրականացնելու համար՝ համոզված եմ, որ հավելյալ հավաքագրումները չեն կարող որևէ էական նշանակություն ունենալ այս կտրվածքով։ Էլ չեմ ասում Doing Business ու նման ռեյտինգների մասին, որ հաստատ բացասական կազդի։ Դատելով հիմնավորումներից՝ լավ ուղղությամբ չենք գնում։ Օրենքի նախագծի մշակման ժամանակահատվածում 26 մետաղական օգտակար հանածոների հանքավայրի, բացառությամբ սև մետաղների, օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար գանձվող պետական տուրքի վճարումները կազմում են 260 մլն դրամ: Իրականացվող փոփոխությունների արդյունքում պետական տուրքի վճարումները կկազմեն 463,5 մլն դրամ: Բացի դա նախատեսվում է նաև պետական տուրք սև մետաղների հանքավայրերի տրամադրման համար, քանի որ գործող օրենքով այն նախատեսված չէ: Պետական տուրքի լրացուցիչ գումարները, որպես երկրաբանական ուսումնասիրության նպատակային օգտագործման վճարներ սահմանելուն վերաբերվող դրույթը օրենքի նախագծից հանվել է:
4 Վարդան Մարգարյան 07.05.2020 15:02:04 «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը մասնագիտական հիմնավորում չունի և միտված է հանքարդյունաբերության ներկայիս վիճակն էլ ավելի վատթարացնելուն: Ինչու՞ - որովհետև. 1. Լեռհատկացման մակերեսը գյուղատնտեսական հողեր չեն, որ շատ տարածքը շատ եկամուտ թողնի, իսկ փոքրը՝ քիչ, 2. Լեռհատկացման մակերեսն այն տարածքն է, որտեղ հանքօգտագործողները իրականացնում են հանքաքարի արդյունահանում և ծավալում են արտադրական գործունեություն ու վերջ, նա չի կարող իր չափերով լրացուցիչ օգուտներ ապահովել, 3. Հանքային իրավունք ունեցող ընկերությունների արդյունավետությունը կախված է հետևյալ գործոններից. • Ինչ հիմնական և ուղեկցող օգտակար հանածո է պարունակում ընդերքը , • Ինչ պարունակություններով են ներկայացված հանքային մարմիններում օգտակար հանածոն և ուղեկցող միներալները, • Ինչպիսի հզորություններ ունեն հանքային մարմինները, • Ինչպիսի տարածման կառուցվածք ունեն ընդերքում հանքային մարմինները (ըստ խորության, փռվածության և այլն), • Ինչ եղանակով է իրականացվում հանքահանումը (բաց, ստորգետնյա կամ երկուսն իրար հետ), • Օգտակար հանածոյի կորզման գործակիցն ինչպիսին է, • Եվ էլի շատ ու շատ գործոններից: Իսկ ինչ վերաբերվում է այն հիմնավորմանը, որ լիազոր մարմնի ծախսերն ավելացել են (նախագիծ, քարտեզագրում, լրացուցիչ ուժերի ներառում, թույլտվությունների տրամադրման ժամանակատարության մեծացում և այլն) չի համապատասխանում իրականությանը: Ինչու՞ - որովհետև. 1. Սկսած 1994 թվականից հանքավայրերի պաշարների հետախուզությունը, քարտեզագրումը, շահագործման և բնապահպանական նախագծերը իրականացնում են մասնավոր ձեռնարկությունները, որոնք ստացել են հանքային իրավունք, իսկ լիազոր մարմինն ընդամենը դրանք ենթարկում է փորձաքննության, 2. Լիազոր մարմինը վաղուց ունի ընդերքի գործակալություն, որն էլ հանքային իրավունքի տրամադրման ծառայությունն է իրականացնում, որի համար ունի համապատասխան մասնագետների հաստիքացուցակները: Իսկ, ընդհանրապես, օրենսդրության հաճախակի փոփոխությունները միշտ ցնցումների մեջ են պահում ոլորտը և վանում ներդրողներին: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ընդերքօգտա-գործման իրավունքի տրամադրման գործընթացում մատուցվող ծառայությունների ծավալից և այն պետք է համահունչ լինի կատարված աշխատանքին։ Մասնավորապես մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի քննարկումները՝ հանքավայրի կառուցվածքի բարդության աստիճանից, լեռնատեխնիկական պայմաններից, արդյունահանման եղանակներից և հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ ձևավորվող ենթակառուցվածքներից ելնելով` պահանջում են ավելի շատ աշխատատարություն, հետևաբար նաև ավելի շատ աշխատակիցների ներգրավում, քան ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նախագծերի քննարկման ժամանակ։ Բացի այդ լեռնահատկացման սահմանները տարբեր են կախված ձևավորվող ենթակառուցվածքների քանակից և տեղաբաշխվածությունից։
5 Գեոէկոնոմիկա ՓԲԸ 07.05.2020 17:26:21 Հակիրճ կարելի է նշել, որ ըստ հանքավայրի զբաղեցրած մակերեսի անթույլատրելի է պետական տուրք սահմանել, քանի որ հանքավայրերը տարբերվում են նաև այլ բազմաթիվ գործոններով, որոնցով կանխորոշվում է դրանց բարդության աստիճանը։ Վերջիններս ևս պետք է հաշվի առնվեն պետական տուրք սահմանելիս։ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում մատուցվող ծառայությունների ծավալից և այն պետք է համահունչ լինի կատարված աշխատանքին։ Մասնավորապես մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի քննարկումները՝ հանքավայրի կառուցվածքի բարդության աստիճանից, լեռնատեխնիկական պայմաններից, արդյունահանման եղանակներից և հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ ձևավորվող ենթակառուցվածքներից ելնելով պահանջում են ավելի շատ մասնագետների ներգրավում, քան ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նախագծերի քննարկման ժամանակ։ Բացի այդ լեռնահատկացման սահմանները տարբեր են կախված ձևավորվող ենթակառուցվածքների քանակից և տեղաբաշխվածությունից։