Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

 

  1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջից, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատմամբ և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ  կառավարության կողմից հաստատվում է տվյալ ուսումնական տարվա համար անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթկայությամբ գործում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:

ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացմամբ պայմանավորված` անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ավելացել է 600-ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 1439-ով, համեմատած 2019/2020 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության կողմից հատկացված տեղերի: Անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության 60 տեղ ավելացվել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրով:

 Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ 2019/2020 ուսումնական տարում 2018/2019 ուսումնական տարվա համեմատ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը նվազել էր 377-ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 1413-ով: Տեղերը ավելացվել են հիմնականում ՀՀ տնտեսության գերակա ոլորտներ հանդիսացող և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով, մասնավորապես.

  1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով

 

2019/2020

2020/2021

Ոլորտ 02. Արվեստ

 

 

Գեղանկարչություն և քանդակագործություն

128

156

Բրուտագործություն

5

16

Գորգագործություն և ժանյակագործություն

76

97

Ոլորտ 06. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)

 

Համակարգիչների շահագործում

225

264

Ոլորտ 07.   Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

 

Կարի արտադրության տեխնոլոգիա

378

433

Հրուշակեղենի տեխնոլոգիա

32

63

Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա

5

42

Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա

49

59

Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում

58

85

Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա

131

150

Մեքենաների և   մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական  շահագործում

10

37

Գինեգործություն և հյութերի արտադրություն

50

68

Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում

8

20

Տեխնոլոգիական սարքավորումների, խողովակատարների և մետաղական կառույցների մոնտաժում

0

8

Հացաթխման արտադրության տեխնոլոգիա

0

10

Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն 

 

Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում

20

56

Ոլորտ 10.   Սպասարկում (ծառայություններ)

 

 Խոհարարական գործ     

623

740

 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում

404

450

Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

123

141

 

  1. Միջին մասնագիտական կրթական ծրագրով.

Պետական լիազորված մարմնի, մասնագիտության և ոլորտի անվանումը

Տեղերի թիվը

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2019/2020

2020/2021

Ոլորտ 01. Կրթություն

 

Նախադպրոցական կրթություն

150

184

Ոլորտ 02. Արվեստ

 

Ռեժիսուրա

39

59

Դիզայն

127

154

Հագուստի մոդելավորում և նախագծում

131

152

Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում

7

15

Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ

24

42

Երգեցողություն

136

172

Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների)

215

263

Ոլորտ 03. Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվություն

 

Գրադարանային գործ

8

47

Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք

 

Հաշվապահական հաշվառում

337

400

Մենեջմենթ (կառավարում)

115

156

Սպասարկման կազմակերպում

106

132

Հողային ռեսուրսների կառավարում

15

21

Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում

103

123

Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ

105

156

Ապրանքագիտություն

37

63

Ոլորտ 05. բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն

 

Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում

24

37

Ոլորտ 06. տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ (տհտ)

 

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

591

665

Համակարգչային գեղարվեստական նախագծում

175

198

Ոլորտ 07. ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

 

Սառնարանային տնտեսություն

45

65

Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում

27

37

Մեխատրոնիկա

39

61

Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա

10

26

Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն

34

63

Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

76

94

Հագուստի պատրաստման տեխնոլոգիա

37

58

Բաց լեռնային աշխատանքներ

28

48

Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում

12

22

Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում և նորոգում

15

30

Ոլորտ 08. գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն

 

 

Գյուղատնտեսագիտություն

45

70

Ջերմատնային տնտեսություն

44

55

Հողաշինարարություն

27

40

Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա

24

39

Անասնաբուժություն

113

154

Մեղվաբուծություն

30

40

Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում

0

10

Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում

0

10

Ոլորտ 09. առողջապահություն և սոցիալական աշխատանք

 

Մանկաբարձական գործ

116

158

Քույրական գործ

301

347

Դեղագործություն

212

285

Սոցիալական աշխատանք

40

59

Ոլորտ 10. սպասարկում

 

Զբոսաշրջություն

178

228

 

Որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև հանրապետությունում գործող ուսումնական հաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք ըստ մասնագիտությունների տեղերի  մինիմալ քանակի ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր և անվճար (մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ) լինելու հանգամանքը:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում ապրում են սոցիալապես ավելի անապահով խավ` առաջնայինը անվճար ուսուցման տեղերը հատկացվելու են ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին և ներկայումս մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 97% ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանաված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ են ընդունվում մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2020/2021 ուսումնական տարվա համար նախատեսվել է 316 պահուստային տեղ, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների` գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա: Յուրաքանչյուր ուսումնական տարի թիվը փոփոխվում է և խնդիրներ չառաջանալու պայմանով նախարարությունը որոշակի ավել տեղ է նախատեսում` նախորդ տարվա համեմատ: Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել նոր փորձարարական կարգով ներդրվող մասնագիտություններին, մասնավորապես` «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությանը:

Պահուստային տեղերի ավելացման դեպքում, որոշակի տեղեր հատկացվում է նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավել դիմորդներ և մրցույթով դուրս են մնացել:

  

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն  չի ակնկալվում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագծի մշակման գործընթացին ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուններին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց  հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

 

  • Քննարկվել է

    02.04.2020 - 23.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3207

Տպել