Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

Արձանագրային

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ

ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017  թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշման № 1 հավելվածի 89-րդ կետը՝

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման 2018-2024 թվականների միջոցառումների ծրագիրը:

                                                                                     

    

 Հավելված

ՀՀ կառավարության

2017  թ. -------------------------  ----- -ի

№  ---------  արձանագրային որոշման

 

 Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ

ՍՊՈՐՏԻ  ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

 

  1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

  1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):

 

  1. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

  1. Հայեցակարգը մշակված է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին գլխի 7-րդ հոդվածի «ա» և 2-րդ գլխի 9-րդ հոդվածի «ա» ենթակետերի համաձայն և ի կատարումն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշման № 1 հավելվածի 89-րդ կետի:
  2. Հայեցակարգում շարադրվում են հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական կուլտուրայի և ֆիզիկական դաuտիարակության համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները։
  3. Հայեցակարգը նախանշում է հաշմանդամային uպորտի զարգացման միջոցառում­ների ու գործունեության հիմնական ուղիները, որոնք հիմք կարող են դառնալ Հայաuտանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համար հաշմանդամային uպորտի զարգացման տեղական հայեցակարգեր մշակելիu:

 

III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

  1. Հաշմանդամային սպորտի քաղաքականության առանձնահատկություններով, կարգավորման ենթակա հարաբերությունների իներցիոն բնույթով, ինչպես նաև իրականացվող միջոցառումների և ծրագրերի շարունակական ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ սույն հայեցակարգով նախատեսված քաղաքականության հիմնական ուղղությունները վերաբերում են 2018-ից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածին:

 

  1. IV. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. Հայեցակարգի գաղափարական հիմքը հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակության մարզական կյանքին ամբողջապես ինտեգրման գործընթացի ապահովումն ու անհատի լիարժեք իրավունքներից օգտվելու հնարավորության ընձեռումն են, որոնք ամրագրված են միջազգային իրավական նորմատիվ ակտերում:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները համաշխարհային բնույթ կրող խնդիրներ են, որոնք անկախ տնտեսական վիճակից՝ գոյություն ունեն աշխարհի բոլոր երկրներում:
  3. Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) տվյալների՝ երկրագնդի մոտավորապես 10 տոկոսը հաշմանդամություն ունեցող անձինք են: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական ներառումը կարևորագույն նախապայման են կայուն, ներդաշնակ, ապահով և անխտրական հասարակության զարգացման համար: 
  4. Համաձայն 2010 թվականի գլոբալ մարդահամարի տվյալների` աշխարհի բնակչության շուրջ 15 տոկոսը կամ մոտ 1 միլիարդ մարդ ունի հաշմանդամության որևէ տեսակ (ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ 1970-ական թվականներին այս ցուցանիշը կազմել է շուրջ 10 տոկոս):
  5. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը կարևոր գործոն են հաշմանդամություն ունեցող անձանց համար:
  6. Հայեցակարգում  օգտագործվող հասկացություններն են՝
  • ադապտիվ ֆիզիկական կուլտուրա` մարզական–առողջարարական միջոցառումների համալիր, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցմանը սոցիալական միջավայրում: Ադապտիվ ֆիզիկական կուլտուրան ունի հաշմանդամություն ունեցող անձի շարժունա­կության ճշգրտման և կատարելագործման լայն հնարավորություններ: Ֆիզիկական վարժությունների բազմազանությունը և դրանց կատարման տարատեսակությունը թույլ են տալիս ընտրելու նպատակահարմար համակցություններ յուրաքանչյուր առանձին դեպքի համար, ինչը պայմանավորում է ֆիզիկական դաստիարակության միջոցների նախընտրելիությունը.
  • ադապտիվ ֆիզիկական դաստիարակությունը ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի տեսակ է, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, նրանց ինտեգրմանը լիարժեք ինքնուրույն կյանքին: Ադապտիվ ֆիզիկական դաստիարակությունն անհրաժեշտ նախադրյալ է զանգ­վածային սպորտով զբաղվելու և պարտադիր պայման` անհատի ֆիզիկական կուլտուրայի ձևավորման համար, որը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի գործունեության արժևորված կողմնորոշում, կազմակերպվածություն, նպատակաուղղվածություն: Այն ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասսայական տեսակն է: Ֆիզիկական դաստիարակությունը նպաստում է բազմաթիվ շեղումների մասնակի հարթեցմանը և հաղթահարմանը, քանի որ հենց շարժումն է իրականացնում մարդուն շրջապատող միջավայրի հետ անմիջական կապը, որն ընկած է նրա օրգանիզմի և ընդհանուր առմամբ հոգեկան գործընթացների զարգացման վրա.
  • ադապտիվ սպորտը ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի տեսակ է, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում մտավոր խնդիրներ ունեցող անձանց) պահանջների բավարարմանը, իրենց կարողությունների սահմաններում առավելագույնս ինքնադրսևորմանը, հասարակությանը ինտեգրմանը և սոցիալականացմանը: Եթե ֆիզիկական դաստիարակությունը ստեղծում է ֆիզիկական ունակությունների և շարժողական հմտությունների համար բազմակողմանի զարգացման սկզբնական բազա, նախապայմաններ շարժողական բազայի ձևավորման համար, ապա ադապտիվ սպորտը նպաստում է այս հնարավորությունների ամբողջական բացահայտմանը և թույլ է տալիս ունենալ կյանքի ամբողջականության, սեփական մարմնին տիրապետման և որոշակի դժվարությունների հաղթահարման զգացումներ: Ադապտիվ սպորտը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը հասարակական կյանքին, սոցիալական շփումների ընդլայնմանը: Սպորտում հաշմանդամություն ունեցող անձը ստանում է ինքնադրսևորման և ինքնակատարելագործ­ման հնարավորություն:
  • Քննարկվել է

    22.05.2017 - 09.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Հանրային քննարկում

22.05.2017 16:26

davidbaghumyan@mail.ru

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7981

Տպել