Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի հանրապետության կառավարություն

որոշում

____ _______________ 2019 թիվ ____-Ն

 

ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդ­վածի 13-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդ­վածի 13-րդ մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ՝ համաձայն հավել­վածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարա­բերու­թյուն­­ների վրա:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

_______________  ____ N ____-Ն որոշման

 

ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ

 

  1. Սույն հավելվածով սահմանվում է հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենս­­գրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված` Հայաստանի Հան­րապետությունում հաշ­վառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազ­մակերպությունից ձեռք բերվող ապրանք­ների, ընդունվող աշխա­տանքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով կատար­ված ծախսերի փաս­տա­թղթավորման այլ կարգը։

  2. Հայաստանի Հան­րապետությունում հաշ­վառված մշտական հաստատություն չունե­ցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխա­­տանք­ների և (կամ) ստացված ծառայությունների (բացառությամբ այն աշխա­տանք­ների և (կամ) ծառայությունների, որոնց կատարման և (կամ) մատուցման վայրը Հայաս­տանի Հան­րապետության հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն՝ համարվում է Հայաս­­տանի Հանրապետությունը) գծով ծախսերը Հայաստանի Հանրապետության հար­կա­­յին օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով չփաստա­թղթա­վորելու դեպ­­քում կարող են փաստա­թղթա­վոր­վել ձեռք բեր­ված ապրանքների, ընդունված աշխա­տանք­­ների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ապրանքներ ձեռք բերող, աշխա­տանք­ներ ընդունող և (կամ) ծառայություններ ստա­ցող հարկ վճարողի կողմից կատար­ված՝ անկանխիկ եղանակով վճա­րումը հիմ­­­նա­վո­րող փաս­տաթղթով և Հայաստանի Հան­րա­պետությունում հաշ­վառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազ­մա­կեր­պության կողմից դուրս գրված՝ ապրանքի մատա­կարար­ման, աշխատանքի կատար­ման և (կամ) ծառայության մատուց­ման փաստը հիմ­նա­վո­րող փաս­տաթղթով:

  3. Այլ պետություններում վճարված պետական և տեղական հարկերի, տուրքերի և այլ պար­տադիր վճարների գծով ծախսերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 55-րդ հոդ­վածով սահմանված փաստա­թղթերով չփաստա­թղթավորելու դեպքում կարող են փաստա­թղթա­­վոր­վել հարկ վճարողի կողմից կատար­ված՝ անկանխիկ եղա­նա­կով վճարումը հիմ­­­նա­վորող փաստաթղթով:

  4. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կրկնակի հարկումը բացա­ռող համաձայնագրերի կողմ հանդիսացող այլ պետության ռեզիդենտ հարկ վճարողի կող­մից Հայաստանի Հանրապետությունում հաշ­վառված իր մշտական հաս­­տատության համար կատարված ծախսերը (բաշխվող ծախսերը) կարող են փաս­տա­­թղթա­վոր­վել ոչ ռեզի­դենտ կազմակերպության կողմից ընդունվող աշխա­տանքների և (կամ) ստացվող ծառա­յությունների մասով կատարված ծախսերը հիմնավորող փաս­տա­թղթերով և ոչ ռեզի­դենտ կազմակերպության ու մշտական հաստատության միջև կազմված՝ մշտական հաս­­տա­տությանը վերա­գր­վող ծախսերին վերաբերող փաս­տաթղթով, եթե համա­ձայ­նագրով մշտական հաստա­տու­թյանը վերագրվող ծախսերի նվազեցման սահմ­ա­նա­փա­կումներ սահ­մանված չեն։

 

  • Քննարկվել է

    01.02.2020 - 17.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8668

Տպել