Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բացակայում է որևէ կարգավորում հողամասի սեփականատիրոջ տարածքում տեղադրված շարժական գույքի հեռացման կամ ապամոնտաժման հարցերի կանոնակարգման դեպքերի համար: Մինչդեռ, պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ նման դեպքերը բավականին շատ են, իսկ ներկա կարգավորման պայմաններում բարձրացված խնդրի իրավական լուծումը միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ և 277-րդ հոդվածնորով նախատեսված մեխանզիմներ են, որոնք անշարժ գույքի սեփականատիրոջը հնարավորություն են տալիս դիմել դատարան՝ պահանջելով իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից կամ վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:Հետևաբար, նման պայմաններում անշարժ գույքի սեփականատերը իր հողամասի վրա տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման կամ հեռացման համար յուրաքանչյուր դեպքում ստիպված է հարցը լուծել դատական կարգով, քանի որ օրենսդրությունը նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմներ չի նախատեսում:

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքերի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի և ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից:

  • Քննարկվել է

    20.01.2020 - 04.02.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7012

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

21.01.2020

Նախ գտնում եմ, որ ՀՀ արդարադատության նախարարությանը պատիվ չի բերում օրենսդրական տեխնիկայի նման բազում ու կոպիտ խախտումներով նախագծի հրապարակումը: Մասնավորապես նախագծի վերնագրի համաձայն նախագծով պետք է կատարվեն փոփոխություններ ու լրացումներ, սակայն նախագծում կատարվում է միայն մեկ փոփոխություն: Բացի այդ նոր խմբագրությամբ տրված հոդվածում առկա են երկու հատ 1-ին մաս, 2-րդ մասը գտնվում է 2.1-ին մասից հետո: Բացակայում են հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը: Կարծում եմ նաև, որ նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի պահանջներից, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը: Սույն նախագծով պետության և համայքի սեփականության համար սահմանվում է պաշտպանոթւյան ավել վատ իրավական կարգավորում, որը խթանելու է պետական ու համայքի հողամասերի զավթումը:

Տիգրան Ստեփանյան

20.01.2020

Հարկ է նկատել նաև, որ դրական կողմերից զատ՝ տվյալ կարգավորումը որոշակի կերպով կարող է հանգեցնել ինքնիրավչության դեպքերի քանակի ավելացման

Տիգրան Ստեփանյան

20.01.2020

Հնարավոր տարընթերցումներն ու իրավունքի չարաշահումները նվազագույնի հասցնելու նպատակով առաջարկում եմ նախագծի 2․1․ կետի 2-րդ ենթակետի 3-րդ պարբերության մեջ <<ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ>> նախադասության մեջ ավելացնել <<ողջամիտ>> արտահայությությունը, այսինքն՝ <<ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված ողջամիտ գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:

Տեսնել ավելին