Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 20.01.2020 23:25:23 Հնարավոր տարընթերցումներն ու իրավունքի չարաշահումները նվազագույնի հասցնելու նպատակով առաջարկում եմ նախագծի 2․1․ կետի 2-րդ ենթակետի 3-րդ պարբերության մեջ <<ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ>> նախադասության մեջ ավելացնել <<ողջամիտ>> արտահայությությունը, այսինքն՝ <<ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված ողջամիտ գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:
2 Տիգրան Ստեփանյան 20.01.2020 23:28:31 Հարկ է նկատել նաև, որ դրական կողմերից զատ՝ տվյալ կարգավորումը որոշակի կերպով կարող է հանգեցնել ինքնիրավչության դեպքերի քանակի ավելացման
3 Գևորգ Մալխասյան 21.01.2020 12:28:41 Նախ գտնում եմ, որ ՀՀ արդարադատության նախարարությանը պատիվ չի բերում օրենսդրական տեխնիկայի նման բազում ու կոպիտ խախտումներով նախագծի հրապարակումը: Մասնավորապես նախագծի վերնագրի համաձայն նախագծով պետք է կատարվեն փոփոխություններ ու լրացումներ, սակայն նախագծում կատարվում է միայն մեկ փոփոխություն: Բացի այդ նոր խմբագրությամբ տրված հոդվածում առկա են երկու հատ 1-ին մաս, 2-րդ մասը գտնվում է 2.1-ին մասից հետո: Բացակայում են հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը: Կարծում եմ նաև, որ նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի պահանջներից, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը: Սույն նախագծով պետության և համայքի սեփականության համար սահմանվում է պաշտպանոթւյան ավել վատ իրավական կարգավորում, որը խթանելու է պետական ու համայքի հողամասերի զավթումը: