Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 20.01.2020 - 04.02.2020

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բացակայում է որևէ կարգավորում հողամասի սեփականատիրոջ տարածքում տեղադրված շարժական գույքի հեռացման կամ ապամոնտաժման հարցերի կանոնակարգման դեպքերի համար: Մինչդեռ, պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ նման դեպքերը բավականին շատ են, իսկ ներկա կարգավորման պայմաններում բարձրացված խնդրի իրավական լուծումը միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ և 277-րդ հոդվածնորով նախատեսված մեխանզիմներ են, որոնք անշարժ գույքի սեփականատիրոջը հնարավորություն են տալիս դիմել դատարան՝ պահանջելով իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից կամ վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:Հետևաբար, նման պայմաններում անշարժ գույքի սեփականատերը իր հողամասի վրա տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման կամ հեռացման համար յուրաքանչյուր դեպքում ստիպված է հարցը լուծել դատական կարգով, քանի որ օրենսդրությունը նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմներ չի նախատեսում: Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքերի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի և ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից:
3 7051

Քննարկվել է 26.07.2018 - 10.08.2018

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է բացառել դատական կարգով ամուսնալուծության՝ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքը, այն է՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով և ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նախատեսել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու կարգ, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ դատարան չեն ներկայացվում այլ պահանջներ:
1 8779