Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 54 արձանագրային որոշմամբ սահմանված գիտության և տեխնիկայի զարգացման ներկայումս գործող 2015-2019 թվականների գերակայությունները 2020 թվականից դադարելու են գործել: Նախագծով առաջարկվում է ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունների սահմանում, հանրապետության տնտեսության պահանջներից բխող և (կամ) միջազգայնորեն արդիական համարվող գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորման առաջնահերթության ապահովում:

  • Տևողություն

    25.11.2019 11.12.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

10.12.2019 16:00

Երևան, Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 615

Տպել

Առաջարկներ`

Աշոտ Մելքոնյան

28.11.2019

Սրբագրել նախագիծը՝ օտարալեզու եզրույթները կամ վրիպակները բացառելու նպատակով: Օրինակ, էլեմենտներ բառի փոխարեն պետք է գրվի տարրեր:

Աշոտ Մելքոնյան

28.11.2019

Գերակայությունների ցանկի ձևավորման համար որոշիչ նշանակություն ունի նաև գիտակրթական ոլորտի մասին վիճակագրական տվյալների խորը գիտական վերլուծությունը, որից կհետևեն հիմնավորված միջոցառումներ: Օրինակ, Ըստ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2018»-ի տվյալների1՝ 2017 թվականին հանրապետության գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում էր 1 085 ասպիրանտ: Վերջիններիս թվաքանակն ըստ ուղղությունների բերված է նախագծի հիմնավորման Աղյուսակ 1-ում, որից հետևում է, որ ասպիրանտական տեղերի բաշխումը ըստ ոլորտների սխալ է կատարվել, քանի որ տեղերի 63 տոկոսը տրամադրվել է հասարակական, հայագիտական ու հումանիտար ոլորտներին, իսկ ֆիզիկամաթեմատիկական ոլորտին՝ 10,6 տոկոսը, բայց միջազգային գիտական հանդեսներում ՀՀ-ից ներկայացված հոդվածների 54 տոկոսը վերաբերում է ֆիզիկային և աստղաֆիզիկային:

Աշոտ Մելքոնյան

28.11.2019

Նախագծում ներառել դրույթներ, որոնք կվկայեն ՀՀ կրթական համակարգի բարեփոխման, հատկապես հանրակրթական համակարգի գործունեության որակի ու արդյունավետության կտրուկ բարձրացման անհրաժեշտության նկատմամբ ՀՀ կառավարության մտահոգության և կառուցողական վերաբերմունքի մասին: Այսօր ՀՀ բուհական և գիտական համակարգերում առկա խնդիրները հիմնականում պայմանավորված են ավագ դպրոցի շրջանավարտների շատ ցածր ակադեմիական մակարդակով: Առանց կրթական ճիշտ քաղաքականության շատ դժվար կլինի ապահովել դպրոց-բուհ-գիտություն-գիտատեխնիկական առաջընթաց համակարգի ներդաշնակ ու արդյունավետ զարգացումը:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: