Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ

ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ԱԺ 2019 թվականի փետրվարի 14-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «4.4 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» կետի «Գիտության ոլորտին» վերաբերող բաժնի 1-ին և 5-րդ պարբերություններից և ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 171.5-րդ կետից՝ նպատակ ունենալով վերասահմանել ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունները:

Ներկայումս ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2015-2019 թվականների գերակայությունների շրջանակներում իրականացվում են հետազոտություններ և մշակումներ շուրջ 80 պետական գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ներգրավված են 6 056 աշխատողներ, որոնցից 3 950-ը գիտաշխատողներ են և 2 572-ը ունեն գիտական աստիճան (2018 թվականի դեկտեմբերի դրությամբ): Բացի դրանցից, իրականացվում է նաև գիտական կադրերի պատրաստման` ասպիրանտական ուսուցման ծրագիրը:

Ըստ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2018»-ի տվյալների[1]՝ 2017 թվականին հանրապետության գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում էր 1 085 ասպիրանտ: Վերջիններիս թվաքանակն ըստ ուղղությունների բերված է Աղյուսակ 1-ում.

 

 

Ուղղություն

Թվաքանակ

Ֆիզիկամաթեմատիկական

115

Քիմիական

9

Կենսաբանական

49

Երկրաբանական

34

Տեխնիկական և ճարտարապետական

173

Գյուղատնտեսական

2

Բժշկական և դեղագործական

19

Հասարակական

480

Հայագիտություն և հումանիտար

204

Աղյուսակ 1: 2017 թվականի դրությամբ ասպիրանտների թվաքանակն ըստ գիտության ուղղությունների:

2014-2018 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային առաջատար՝ Վեբ օֆ Սայնս (Web of Science) գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված գիտական հանդեսներում հրապարակվել է ընդհանուրը 5 397 հոդված, որոցից 2 920-ը ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, 1 100-ը՝ կյանքի մասին գիտությունների (կենսաբանություն, բժշկագիտություն), 822-ը՝ ճարտարագիտության և տեխնոլոգիաների (այդ թվում՝ գիտափորձերի նկարագրությունները), 161-ը՝ հասարակական և հումանիտար  գիտությունների բնագավառներում՝ ըստ Վեբ օֆ Սայնս (Web of Science)-ի ԻնՍայտես (InCites) շտեմարանի տվյալների (պետք է նշել, որ հոդվածներն ըստ հետազոտության առակայի (subject) դասակարգելիս միևնույն հոդվածը կարող է ներկայացվել որպես մեկից ավելի բնագավառների/մասնագիտությունների հրապարակում, եթե այն պարունակում է տարբեր մասնագիտությունների հետազոտությունների էլեմենտներ):

Իրականացվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքների արդիականացման, մասնավորապես, գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման ամենամյա մրցույթներ։ Վերջին մրցույթի արդյունքներով երաշխավորված սարքավորումներն ըստ ուղղությունների բերված է Աղյուսակ 2-ում.

Ուղղություն

Քանակ

Գիտություններ կյանքի մասին

4

Նորագույն տեխնոլոգիաներ

1

Ռադիոտեխնիկա

2

Հայագիտություն

1

Աղյուսակ 2: 2018 թվականի դրությամբ գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման մրցույթի արդյունքներով երաշխավորված սարքավորումներն ըստ ուղղությունների:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 54 արձանագրային որոշմամբ սահմանված գիտության և տեխնիկայի զարգացման ներկայումս գործող 2015-2019 թվականների գերակայությունները 2020 թվականից դադարելու են գործել: Առաջարկվում է՝ ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունների սահմանում, հանրապետության տնտեսության պահանջներից բխող և (կամ) միջազգայնորեն արդիական համարվող գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորման առաջնահերթության ապահովում:

Վերջիններս սահմանելիս օգտագործվել են ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1558-Ն որոշմամբ հաստատված սկզբունքները և չափանիշները, ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների զարգացման ռազմավարությունները և հայեցակարգերը, ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի 2014-2018 թվականների արդյունքները, այդ թվում` միջազգային առաջատար գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հրապարակումները, հանրապետությունում առկա գիտական ներուժի և ենթակառուցվածքների գնահատականը, պետական գիտական ծրագրերի և թեմաների արդյունքները, ինչպես նաև միջազգային փորձը` առաջին հերթին գիտության և նորարարության բնագավառում Եվրամիության «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրի գերակայությունները՝ սահմանել ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունները, ապահովել հանրապետության տնտեսության պահանջներից բխող և (կամ) միջազգայնորեն արդիական համարվող գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորման առաջնահերթությունները:

Վերոնշյալ վերլուծության հիման վրա ձևակերպվել են ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների հետևյալ գերակայությունները՝

  • հայագիտություն,
  • գիտություններ կյանքի մասին,
  • արդյունավետ և անվտանգ էներգետիկա,
  • նորագույն արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականության օգտագործմամբ,
  • տիեզերքի ուսումնասիրություն,Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում,
  • գիտության և հասարակության զարգացման կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար և կիրառական հետազոտություններ:

Նշված 2020-2024 թվականների գերակա ուղղությունների հետ մեկ տեղ մշակվել են նաև նրանց հակիրճ նկարագրությունները:

Գիտության և տեխնիկայի զարգացման ներկայումս գործող և առաջարկվող գերակայությունները բերված են Աղյուսակ 3-ում:

 

Գիտության և տեխնիկայի զարգացման ներկայումս գործող գերակայություններ

Գիտության և տեխնիկայի զարգացման թվականների գերակայություններ 2020-2024

1

Հայագիտություն

Հայագիտություն

2

Գիտություններ կյանքի մասին

Գիտություններ կյանքի մասին

3

Արդյունավետ և անվտանգ էներգետիկա

Արդյունավետ և անվտանգ էներգետիկա

4

Հիմնական արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ 

Նորագույն արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականության օգտագործմամբ 

5

Տիեզերքի ուսումնասիրություն, երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում

Տիեզերքի ուսումնասիրություն, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում

6

Գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հիմնախնդիրների  լուծմանն ուղղված հիմնարար հետազոտություններ

Գիտության և հասարակության զարգացման կարևորագույն հիմնախնդիրների  լուծմանն ուղղված հիմնարար և կիրառական հետազոտություններ

Աղյուսակ 3: Գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայություններն ու 2020-2024 թվականների համար առաջարկվողները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա:

  1. Ակնկալվող արդյունքը

2020-2024 թվականներին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերի և թեմաների համապատասխանեցում հանրապետության գիտական ներուժի առկա հնարավորություններին և ունեցած ձեռքբերումներին, ինչպես նաև գիտության և տեխնիկայի զարգացման համաշխարհային միտումներին: Հասցեական, այդ թվում` նաև հանրապետության տնտեսության պահանջներից բխող, հետազոտությունների և մշակումների իրականացում, արդյունքում` պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում:

 

[1] https://www.armstat.am/am/?nid=586&year=2018

  • Քննարկվել է

    25.11.2019 - 11.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

10.12.2019 16:00

Երևան, Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4986

Տպել

Առաջարկներ`

Մանուկ Բարսեղյան

11.12.2019

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առաջարկում է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունները սահմանելու մասին» որոշման նախագծի հավելվածի 5-րդ մասում կատարել հետևյալ լրացումները. բ) կետում «պայքարի միջոցառումների» բառերից հետո լրացնել «այդ թվում՝սեյսմիկ անվտանգությանը և երկրաշարժագիտությանը նվիրված հետազոտություննրի» բառերը: գ) կետում «ջրի հասանելիությունը» բառերից լրացնել «որի լուծումը ենթադրում է արդիական բարձր տեխնոլոգիաների կիրառումով ջրամբարաշինարարության ծրագրերի իրականացում» բառերը: ե) կետում «անվտանգ տեխնոլոգիաների» բառերից հետո լրացնել «մասնավորապես, էներգախնայող շինարարական նյութերի կիրառությամբ զրոյական արտանետումներով շենքների և շինությունների նախագծման և շինարարության վերաբերյալ գիտական հետազոտությունների» բառերը:

Արփինե Փիլոյան

11.12.2019

Ա. Ալիխանյանի  անվան  Ազգային  Գիտական Լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) Առաջարկում եմ 1. 5)«Տիեզերական ուսումնասիրություններ, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագրոծումը փոխարինել 5) Հիմնարար Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի արդիական առաջատար և հեռանկարային գիտահետազոտական ուսումնասիրությունները որոնք կայացած դպրոցներ և հաջողություններ ունեն միջազգային գիտահետազոտական դաշտում։ 2. 2) գիտություններ կյանքի փոխարինել 2) գիտություններ կյանքի և երկրի մասին Հիմնավորում՝ Նախ 5)«Տիեզերական ուսումնասիրություններ, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագրոծումը տողում գտնվող երեք մասերը իրար հետ գրեթե չառնչվող ոլորտներ են, երկրորդը՝ դրանք կրկնվում են. խնայողական բնօգտագրոծումը կյանքի մասին գիտությունների էկոլոգիա բաժնի մի ենթամասն է հանդիսանում, իսկ երկրի մասին ուսումնասիւորթյունները նույնպես կարելի է գրել միավորելով կյանքի մասին գիտությունների հետ 5) Հիմնարար Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի արդիական առաջատար և հեռանկարային գիտահետազոտական ուսումնասիրությունները լավագույնս ինտեգրված են միջազգային գիտությանը (միջազգային տպագրված հոդվածների տոկոսային գերիշխող բաժին, միջազգային համագործակցությունների գերիշխող չափաբաժին), մեծ պոտենցիալ ունեն միջազգային դրամաշնորհներին և ծրագրերին միանալու (միջազգային գիտական դրամաշնորհների և ծրագրերի մասնակցության գերիշխող չափաբաժին), հանդիսանում են նորարարական և տեխնոլոգիական ուսուցման և մնացած բնական գիտությունների կրթական համակարգի հիմքը, հանդիսանում են միջճյուղային ուսումնասիրությունների զարգացման հիմքը։ Ավելի մանրամասն՝ Հայաստանում ամենակայացած ու միջազգային գիտությանը ինտեգրված ուղղությունը հանդիսանում է հիմնարար Ֆիզիկան և աստղաֆիզիկան, ավելին ՝հիմնարար ֆիզիկան և աստղաֆիզիկան, որը միջազգային գիտությանը մեծ ժառանգություն է տվել, այսօր ունի մեծ ճանաչում և լավագույնս ինտեգրված է միջազգային գիտությանը։ Այսինքն՝ գերակա ուղություններ ընտրելու սկզբունքներիս երկուսը՝ «3) տվյալ ուղղությամբ գիտական դպրոցի առկայությունը կամ դրա հիմնադրման հնարավորությունը» և «2) միջազգայնորեն հեռանկարային համարվող գիտահետազոտական խնդիրների լուծումը», ուղակի կապով կապված են հիմնարար Ֆիզիկան և աստղաֆիզիկայի հետ, որոնք այս պահին միակ ամենակայացած ու հեռանկարային գիտական ճյուղերն են։ Հիմնարար ֆիզիկան անուղակիորեն կապված է և հիմնաքարն է նաև պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ռազմավարական խնդիրների լուծման համար (օրինակ՝ անվտանգության, ռազմական անվտանգություն, վիճակագրություն, մոնիթորինգ, տվյալագիտություն, ՏՏ, արհեստական բանականություն) և ևս մեկ չափորոշիչ հանդիսացող «4) ազգային անվտանգությունից բխող խնդիրների լուծման» համար (ամենաառաջնային խնդիրը կրթության խնդիրն է, որի հիմքը հիմնարար գիտությունն է, եթե ուշադիր լինենք այսօր բոլոր նորարարական տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ֆիզիկոսներ են)։ Այսպիսով, ընդհանրացնելով՝ հիմնարար ֆիզիկան և աստղաֆիզիկան հանդիսանալով առաջատարը Հայաստանում և լավագույնս ինտեգրված լինելով միջազգային գիտությանը, ամենակայուն ու անփոխարինելի հիմքը և խթանը լինելով բոլոր առաջատար մասնագիտական կրթական ճյուղերի, ունենալով արդեն կայացած դպրոց և միջազգային ճանաչում, պետք է առանձին տողով սահմանվի որպես գերակա ուղղություն, ձևակերպվելով այսպես՝ «Հիմնարար Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի արդիական առաջատար և հեռանկարային գիտահետազոտական ուսումնասիրություններ» սահմանել գերակա ուղղություն։ Այս տողը պետք է փոխարինի ՝ «5) տիեզերքի ուսումնասիրություն, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում.» տողին՝ քանի որ այն արդեն պարունակում է նաև տիեզերական ուսումնասիրություններ բաժինը։ Այդ տողում գրված «Երկրի մասին գիտությունը» պետք է միավորվի կյանքի մասին գիտությունների վերաբերյալ տողի հետ, իսկ խնայողաբար բնօգտագործումը կյանքի մասին գիտության շատ փոքր ենթաբաժին է հանդիսանում, կարելի է տեղափոխել այդտեղ։ Այս ամենից բացի բոլոր հետազոտությունների և նորարարական տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմքում այս կամ այն ֆիզիկան է, այսպիսով միանշանակ այն պետք է առանձնացվի որպես գերակա ուղղություն ելնելով գերակա ուղղություն ընտրելու նշված փաստաթղթում(https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=48864) բերված սկզբունքներից։ 3. Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման չափանիշներից 1) հետազոտությունների իրագործման համար անհրաժեշտ և բավարար պայմանների կամ դրանց ստեղծման հնարավորությունների առկայությունը. 3) տվյալ գիտական ուղղության զարգացման միջոցով միջազգային և տարածաշրջանային խոշոր գիտական ծրագրերին ինտեգրվելու հնարավորությունը. 4) համաշխարհային շուկայում գիտատար ապրանքների և ծառայությունների ուրույն տեղի պահպանման կամ ստեղծման հնարավորությունը Թերևս միայն հիմնարար ֆիզիկան և Աստղաֆիզիկան է բավարարում այս պահին՝ եթե դիտարկենք ստացված միջազցային դրամաշնորհները, համագործակցությունները և ներգրավվածությունը, ինչպես նաև միջազգային ինստիտուտների համար նաև ստեղծվող գիտական սարքաշինությունը, միջազգային ամսագրերում տպագրված հոդվածները և այլն։ Հաջորդ նշված հետևյալ չափորոշիչները նույնպես այսպես թե այնպես բարձր են ֆիզիկայի տարբեր ճյուղերում և դրանց ներդրման հարցում 5) հանրապետության բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարձրացմանը նպաստելու աստիճանը. 6) ազգային անվտանգության մակարդակի բարձրացման հնարավորությունը. 7) տեխնոլոգիական անվտանգության մակարդակը բարձրացնելու հնարավորությունը. 8) արդիականությունը` բնապահպանական տեսանկյունից:   Սա նշանակում է, որ մեր ունեցած մարդկային և գիտական, տեխնոլոգիական պոտենցիալի շարունակականությունը ապահովելու համար պետք է հիմնարար ֆիզիկան և աստղաֆիզիկան զարգացվի և խթանվի Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ միարժեքորեն բավարարելով բոլոր նշված սկզբունքներին և չափորոշիչներին և լինելով առաջատարը, հիմնարար ֆիզիկան և աստղաֆիզիկայի խթանումը բերում է էլ ավելի միջազգային գիտական նշանակալից դրամաշնորհների ներգրավվում և հարակից ու միջճյուղային ուղղությունների և կրթական համակարգի զարգացմանը։ Ավելացնեմ նաև, որ անվիճելի է, որ հիմնարար Ֆիզիկայի որոշ ճյուղեր հանդիսանում են նաև հիմնաքարային միջճյուղային նշանակության ընդհանուր ուղղություն գրեթե բոլոր տնտեսական և տեխնոլոգիական, ինչպես նաև հասարակական նշանակություն ոլորտներում հետազոտությունների և խթանման համար։ Ինչը և նշված է նախագծի հենց առաջին տողում։ ենթակետերը կարող են լինել՝ Բարձր էներգիաների ֆիզիկա- հաշվի առնելով միջազգային ամենամեծ ինտեգրվածությունը, տվյալագիտության և արհեստական բանականության որպես գործիք օգտագործող ամենակայացած դպրոցը Քվանտային ֆիզիկա, քվանտային համակարգիչներ, քվանտային վիճակագրություն Վիճակագրական ֆիզիկա Տիեզերքի ուսումնասիրություն- առաջատար և հեռանկարային ճյուղեր՝ գրավիտացիոն ալիքներ, ռադիոաստղագիտություն, մութ էներգիա և մութ նյութի հետազոտություններ, սև խոռոչների ուսումնասիրություններ ——————————————- Ա. Ալիխանյանի  անվան  Ազգային  Գիտական Լաբորատորիայի  Տիեզերական  Ճառագայթների ֆիզիկայի բաժանմունքի գիտնականներն ու ճարտարագետները առաջարկում են ավելացնել կարևորագույն թեմաների աղյուսակին  հետևյալ  լրացումները՝   •       4-րդ կետում ՝ «գիտական սարքաշինություն»; •       5-րդ կետում՝ «զարգացնել մոնիտորինգի միջազգային ցանցեր»: ՏՃՖ բաժանմունքի ղեկավար`     Ա. Չիլինգարյան          10/12/2019

Ավետիք Գրիգորյան

10.12.2019

Առաջարկում եմ տիեզերքի ուսումնասիրությանը վերբերող 5-րդ կետի ա. ենթակետի վերջում ավելացնել հետևյալ պարբերությունը. "Հաշվի առնելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ռազմավարությունը և աշխարհի զարգացող երկրների արդի միտումը մուտք գործելու առավել հասանելի ու շահավետ դարձած տիեզերական հետազոտությունների և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտները` Հայաստանը պետք է շարունակի իր ավանդույթները նաև այդ ուղղությամբ և իր մասնակցությունն ու ներդրումն ունենա այդ ոլորտներում:"

Տեսնել ավելին