Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ

ՈՐՈՇՈւՄ

 

_______________________ 2019 թվականի     N        - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին N1524-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1)  Որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի`

ա. 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.7 և 1.8 կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«/2015թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N1 հավելված/»,

բ. 1.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք

/2015թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N1 հավելված/»,

գ. 1.5 կետի երկրորդ պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Կիրառվում է միայն Ղազախստանի Հանրապետությունում ծագած ապրանքների նկատմամբ: / 2012 թ. օգոստոսի 16-ի  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N134 որոշման   N1 հավելված/»,

դ. Լրացնել նոր 1.9 կետով` հետևյալ խմբագրությամբ.

«Կենդանի սամույրներ, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից»,

2) Որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի`

ա. 2.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Օզոնային շերտը քայքայող նյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ /2015թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N20 հավելված/

Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը և (կամ) արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձական օգտագործման ապրանք արգելված է»,

բ. 2.2 կետում «միջոցներ» բառից հետո ավելացնել «(պեստիցիդներ)» բառը, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Բույսերի պաշտպանության միջոցների (պեստիցիդներ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N11 հավելված/

Բույսերի պաշտպանության միջոցների (պեստիցիդներ) ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձական օգտագործման ապրանք արգելված է»,

գ. 2.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Վտանգավոր թափոնների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N7 հավելված/

Վտանգավոր թափոնների ներմուծումը և (կամ) արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձական օգտագործման ապրանք արգելված է»,

դ. 2.4 կետում «առարկաներ,» բառից հետո ավելացնել «բրածո կենդանիների ոսկորներ» բառերը, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների և հավաքածուների առարկաների, բրածո կենդանիների ոսկորների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N12 հավելված/ »,

ե. 2.6 կետում «բույսեր» բառից հետո ավելացնել «և վայրի բույսերից դեղաբուսական հումք» բառերը, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Վայրի կենդանիների, առանձին վայրի բույսերի և վայրի բույսերից դեղաբուսական հումքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N5 հավելված/»,

զ. 2.8 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում:

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակների ու դրանց մասերի և (կամ) ածանցյալների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N6 հավելված/»,  

է. 2.9 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թանկարժեք քարեր, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է:

Թանկարժեք քարերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N13 հավելված/

 Թանկարժեք քարերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին» կարգի դրույթները չեն կիրառվում  ֆիզիկական անձանց կողմից թանկարժեք քարերի` որպես անձական օգտագործման ապրանքներ ներմուծման և  (կամ) արտահանման ժամանակ»,

ը. 2.10 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թանկարժեք մետաղներ և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է:

Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N14 հավելված/

Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին» կարգի դրույթները չեն կիրառվում  ֆիզիկական անձանց կողմից թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` որպես անձական օգտագործման ապրանքներ ներմուծման և  (կամ) արտահանման ժամանակ»,

թ. 2.11 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հանքային հումքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N4 հավելված/

Հանքային հումքի արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձական օգտագործման ապրանք արգելված է:»,

Ժ. 2.12 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N10 հավելված/ »,

ժա. 2.13 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում:

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N19 հավելված/

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձական օգտագործման ապրանք արգելված է»,

Ժբ. 2.14 կետում «դեղագործական նյութեր» բառերը փոխարինել «դեղանյութեր» բառով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Դեղերի և դեղանյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N21 հավելված/ »,

Ժգ. 2.16 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N15 հավելված/»,

ժդ. 2.17 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Տեղեկատվության հատուկ տեխնիկական միջոցների` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N16 հավելված/

Տեղեկատվության հատուկ տեխնիկական միջոցների` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար ներմուծումը և արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձական օգտագործման ապրանք արգելված է»,

Ժե. 2.19 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N9 հավելված/ »,

Ժզ. 2.20 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային փաստաթղթերի բնօրինակների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N8 հավելված/»,

Ժե. 2.21 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Մարդու օրգանների և հյուսվածքների, արյան և դրա բաղադրամասերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N3 հավելված/»,

Ժզ. 2.22 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղադրիչ) մասերի և փամփուշտների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N17 հավելված/»,

ժէ. 2.23 կետում «Տեղեկատվություն ընդերքի մասին» բառերից հետո ավելացնել «` վառելիքա-էներգետիկ և հանքահումքային, ըստ շրջանների ու հանքավայրերի» բառերը, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Տեղեկատվություն ընդերքի մասին` ըստ վառելիքա-էներգետիկ և հանքահումքային շրջանների ու հանքավայրերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N18 հավելված/  

Ընդերքի մասին տեղեկատվության արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձական օգտագործման ապրանք արգելված է»,

ժը. 2.25 կետում  «նախատեսված է թույլատրման կարգ» բառերը փոխարինել «նախատեսված են սահմանափակումներ» բառերով,

ժթ. 2.27 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ, որոնց հանդեպ ընդունվել է սակագնային քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում»,

իա. 2.28 կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության պետություններում ծագած ապրանքների արտահանման քվոտավորման նկատմամբ, որը սահմանվում է ԱՀԿ անդամակցության շրջանակներում: Ապրանքների ցանկը սահմանվում է ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.28-րդ կետով»,

իբ. 2.29 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շիկագլոցված երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք, որի հանդեպ ընդունվել է հատուկ քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում»,

իգ.  Լրացնել նոր 2.30 կետով` հետևյալ խմբագրությամբ.

«Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված` լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար:

Բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների, նախատեսված` լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ /2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման   N22 հավելված/

Բույսերի պաշտպանական միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների, նախատեսված` լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձական օգտագործման ապրանք արգելված է»:

3) Որոշման 3-րդ կետով հաստատված N3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն կից հավելվածի:

2.Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարներին`

Որոշման ուժի մեջ մտնելուց հետո հաստատել կամ   անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել յուրաքանչյուրի համակարգման ոլորտում գտնվող` Որոշման  N1 հավելվածի 1.9 և N2 հավելվածի 2.29 և 2.30 կետերում նշված, երրորդ երկրների հետ սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման ընթացակարգերը` հիմք ընդունելով Որոշման  5-րդ կետով հաստատված շրջանակային կարգի պահանջները.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N

ՀՀ կառավարության 2019 թվականի

----- N -----Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

1.

Ապրանքախմբի անվանումը

Ոլորտը համակարգող պետական լիազոր մարմինը

1.1.

   Օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված են

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

1.2.

   Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումը արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

1.3.

   Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

1.4.

Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

1.6.

   Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են

ՀՀ  ոստիկանություն

1.7.

   Ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

1.8.

  Գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշի, որոնց ներմուծումը արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

1.9

Կենդանի սամույրներ, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից

    ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2.

 

2.1.

   Օզոնային շերտը քայքայող նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2.2.

   Բույսերի պաշտպանության միջոցներ (պեստիցիդներ), որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2.3.

   Վտանգավոր թափոններ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և (կամ) արտահանման դեպքում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2.4.

   Հանքագիտության և հնէաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, բրածո կենդանիների ոսկորներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2.6.

   Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր  և վայրի բույսերից դեղաբուսական հումք որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2.7.

   Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում են անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2.8.

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2.9.

   Թանկարժեք քարեր, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2.10.

Թանկարժեք մետաղներ և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2.11.

   Հանքային հումքի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2.12.

   Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով թույլատրվում է լիցենզիայի հիմքով

ՀՀ առողջապահության նախարարություն

2.13.

 Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2.14.

  Դեղեր և դեղանյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում

ՀՀ առողջապահության նախարարություն

2.16.

   Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքեր, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2.17.

   Տեղեկատվության հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

2.19.

   Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

2.20.

   Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2.21.

   Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյան և դրա բաղադրամասեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և (կամ) արտահանման դեպքում

ՀՀ առողջապահության նախարարություն

2.22.

   Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղադրիչ) մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է

ՀՀ ոստիկանություն

2.23.

  Տեղեկատվություն ընդերքի մասին` ըստ վառելիքա-էներգետիկ և հանքահումքային շրջանների ու հանքավայրերի, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2.25.

   Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված են սահմանափակումներ ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերի շարքը դասվող ապրանքների (եղեգնից շաքարի հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղ և սպիտակ շաքար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9)

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2.27.

  Գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ, որոնց հանդեպ ընդունվել է սակագնային քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2.29.

Շիկագլոցված երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք, որի հանդեպ ընդունվել է հատուկ քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2.30

Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված` լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    12.11.2019 - 03.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տրանսպորտ

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2271

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ