Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

<--->  < ----------> 2017 թվական N ----  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ու մ է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի
    <Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին> N305-Ն որոշման /այսուհետ` Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթա­կե­տի 1.2. պարբերության <Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության> բառերը փոխարինել <Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության> բառերով, իսկ <Արագածոտնի> բառից հետո ավելացնել՝ <Հայաստանի Հանրապետության Սյունիքի> բառերը:

2) Որոշման 1-ին կետի 1-ին ենթա­կե­տով հաստատված N1 հավելվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

<2.Բնակելի տարածքները նվիրվում են.

1) համապատասխան տարածքում հաշվառված և մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին /բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի  սահմանափակում չի նախատեսվում/, որոնք բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարաններ չեն ստացել.

2) սույն կարգին համաձայն նվիրատվությամբ բնակելի տարածքներ նախկինում ձեռք բերված անձանց, որոնց նվիրատվությունից հետո բնակության նույն հասցեում որպես բարելավում հատկացված է տարածք>:

3) Որոշման 1-ին կետի 1-ին ենթա­կե­տով հաստատված N1 հավելվածի 3-րդ կետի

ա. 5-րդ և 9-րդ ենթակետում. <վերջին 5 տարվա ընթացքում> բառերը հանել:

բ. 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

4) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N2 հավելվածում`

ա. 6-րդ կետի 3-րդ սյունակում <քաղ. Երևան> բառերը փոխարինել <քաղ. Աբովյան> բառերով:

բ. 9-րդ կետից հետո լրացնել նոր` <9.1 -9.2> կետեր` հետևյալ բովանդակությամբ.

9.1.

Բնակելի տարածք

քաղ. Երևան, Գյուլիքեխվյան 12 ա

9.2.

Բնակելի տարածք

քաղ. Երևան, Ծ.Իսակովի 9, բն. 1

 

գ. 26-րդ կետի 3-րդ սյունակում <քաղ. Երևան, Մոլդովական 70> բառերը փոխարինել <ք. Երևան, Մոլդովական փող. 29/1 մասնաշենք, բացառությամբ 1-ին հարկում գտնվող թվով 11 և     3-րդ հարկում գտնվող թվով 13 բնակարանների և ք. Երևան, Մոլդովական փող. 29/2 մասնաշենք)> բառերով:

դ. 29-րդ կետի 3-րդ սյունակում <մասնաշենք, 2-րդ մասնաշենք, 3-րդ մասնաշենք> բառերը փոխարինել <, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ մասնաշենքեր> բառերով:

ե. 34-րդ կետի 3-րդ սյունակում <2> թիվը փոխարինել <2/1>,

զ. 38-րդ կետի 3-րդ սյունակում <Հատիսի փող.> բառերը փոխարինել <Ուսանողական թաղամաս, 4 շենք> բառերով,

է. 39-րդ կետի 3-րդ սյունակում <Բյուրեղավան> բառից հետո լրացնել <, Օղակաձև փող. 51> բառերը,

ը. 41-րդ կետի 3-րդ սյունակում <Աղավնաձոր> բառից հետո լրացնել <, 2-րդ փող., թիվ 2/1> բառերը,

թ. Ուժը կորցրած ճանաչել ցանկի 43-րդ, 58-րդ, 59-րդ, 61-րդ և 70-րդ կետերը.

ժ. 50-րդ կետի 3-րդ սյունակում <համայնք> բառից հետո լրացնել <, 2-րդ նրբ., 1 շենք> բառերը,

ժա. 53.5-րդ կետի 3-րդ սյունակում <համայնք> բառից հետո լրացնել <, 2-րդ փող., 34> բառերը,

ժբ. 53.6-րդ կետի 3-րդ սյունակում <Ուռուտ,> բառից հետո լրացնել <1-ին փող.,> բառերը,

ժգ. 53.8-րդ կետի 3-րդ սյունակում <Հարթավան> բառից հետո լրացնել <, 12-րդ փողոց, թիվ 4/1> բառերը.

ժդ. 53.9 կետից հետո լրացնել նոր` <53.10 -53.13> կետեր` հետևյալ բովանդակությամբ.

53.10

Ուսուցչի տուն

ՀՀ Վայոց Ձորի մարզ, Քարագլուխ համայնք, 6-րդ փող., 4

53.11

Ուսուցչի տուն

ՀՀ Վայոց Ձորի մարզ, Աղավնաձոր համայնք, 3-րդ փող., 33/1

53.12

Բնակելի շենք /նախկին ուսուցչի տուն/

ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Արծվաբերդ, 13-րդ փող., 12/1

53.13

Բնակելի շենք /նախկին ուսուցչի տուն/

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Մարգահովիտ, 3-րդ փող., 18 բնակելի շենք

ժե. <Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե> բառերը փոխարինել <Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե> բառերով:

ժզ. 54-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

54

Բնակելի շենք

ՀՀ Վայոց Ձորի մարզ, Վարդահովիտ համայնք,  8-րդ փող., 13 շենք

ժէ. 67-րդ կետի 3-րդ սյունակում <Կաթնաղբյուր> բառից հետո լրացնել <, 8 փող., 10 բնակելի շենք> բառերը,

ժը. 68-րդ կետի 3-րդ սյունակում <Լեռնահովիտ> բառից հետո լրացնել < 5 հրապարակ  բնակելի շենք> բառերը,

ժթ. 72-րդ կետի 3-րդ սյունակում <Պուշկինո> բառից հետո լրացնել <, 1 փող., 23 բնակելի տուն> բառերը.

իա. 73-րդ կետի 3-րդ սյունակում <Սարչապետ> բառից հետո լրացնել <, 2 փող., 5 բնակելի շենք> բառերը.

իբ. 77-րդ կետից հետո լրացնել նոր` <77.1 -77.10> կետեր` հետևյալ բովանդակությամբ.

77.1

Նախկին մանկապարտեզի շենք

գ. Վարդաբլուր, 5 փողոց-41

77.2

Ուսուցչի տուն

Մղարթ համայնք, Փողոց 8/4

77.3

Հանրակացարան

գ. Գուգարք, Շինարարների փողոց 8

77.4

Հանրակացարան

Հալավար համայնք, 2-րդ փողոց 1-ին փկղ

77.5

Կացարան 1

գ.Սարամեջ, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք

77.6

Կացարան 2

գ.Սարամեջ, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք

77.7

Կացարան 3

գ.Սարամեջ, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք

իգ. 79-ից 80-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

79.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական, 1-ին փող., 12 ուսուցչի տուն

80.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Նիգավան, 7-րդ փող., շենք 2

իդ. 82-ից 85-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

82.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Շամիրամ, 1 փող., 4 շենք

83.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ափնագյուղ, 8 փող., 6 շենք

84.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Աշնակ

85.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ավան

իե. 87-ից 94-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

87.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Դավթաշեն, 7-րդ փող., 16/1 բնակելի տուն

88.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Հակո, 6-րդ փող., 38

89.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Հնաբերդ, 29 փող., թիվ 5 ուսուցչի տուն

90.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Կարմրաշեն, 15 փողոց

91.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Կոշ, 1 փող., 13

92.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Վարդենուտ, 9-րդ փողոց

93.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Սասնաշեն, 2 փողոց 1-ին փակուղի 1 շենք

94.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Մաստարա, 2 փողոց 25 բնակելի տուն

 

իզ. Լրացնել 98-րդ և 99-րդ կետերով.

         <Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան

98.

Նախկին դպրոցի 1-ին մասնաշենք

ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ.Վարդանիձոր

99.

Նախկին դպրոցի 2-րդ մասնաշենք

ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ.Վարդանիձոր>

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

 

 

  • Քննարկվել է

    03.05.2017 - 21.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9968

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արամ Ճուղուրյան

05.05.2017

<Բնակելի տարածքները նվիրվում են համապատասխան տարածքում վերջին 3 տարվա կամ ընդամենը 5 և ավելի տարիների ընթացքում տեղում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին> բառերից հետո ավելացնել բացառությամբ սահմանամերձ համայնքների բնակիչների բառերը։

Տեսնել ավելին