Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հողերի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արմեն Վարդանյան 25.09.2019 13:35:57 <<Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծից հստակ պարզ չէ, թե ինչ նպատակով և խնդիր լուծելու համար է անհրաժեշտ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելն ու հաշվառելը, ինչն է դրա վերջնարդյունքը: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը անհրաժեշտ է նախատեսել գյուղնշանակության հողերը չօգտագործվող հողերի դասակարգելու և դրա նպատակների ու հետևանքների վերաբերյալ նոր կարգավորումներով՝ առանձին հոդվածով կամ հոդվածներով, ընդորում՝ սահմանելով նաև <<չօգտագործվող հող>> հասկացությունը, որովհետև չկա դրա բնորոշումը և չօգտագործվող հող համարելու հիմքերն ու դեպքերը: «ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում հաշվի առնել, որ հիմնավորման կարիք ունի, թե ինչու պետք է առաջարկվող դիտարկումը, որպես վերահսկողություն, լինի բացառապես նախարարության լիազորություն այն դեպքում, երբ ոլորտային վերահսկողությունը և դրա պատասխանատ մարմինը /տեսչական մարմին/ պետք է հստակ տարանջատվեն քաղաքականության մշակումից և իրականացումից ու դրա պատասխանատու մարմնից /նախարարությունից/: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ չնայած օրենքը հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին է և 4-րդ հոդվածում ևս վերահսկողություն է սահմանված, այնուհանդերձ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով՝ 95-99-րդ հոդվածներում խոսքը հսկողության մասին է, իսկ այս պարագայում առնվազն խնդրահարույց է և քննարկման առարկա հսկողության և վերահսկողության նույնացումը կամ տարբերակումը: Միաժամանակ քննարկման առարկա է նաև հարցը, թե ինչու և ինչ հիմնավորմամբ է, որ առաջարկվող դիտարկումը, որպես հսկողություն, չեն կարող կատարել օրենքի 4-րդ հոդվածով արդենիսկ սահմանված մարմինները: ՀԱշվի առնել, որ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում և առանձին հավելվածով սահմանված դիտարկման կարգում նշված դիտարկումը հստակեցնելու և որպես հասկացություն սահմանելու կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում դիտարկումը, որն է նպատակը, որն է դրա կատարման հետևանքը կամ վերջնարդյունքը: Պարզ չէ նաև դիտարկման կարգի 16-րդ կետով նշված որոշման և հողը որպես չօգտագործվող հող հաշվառելու հետևանքը, այդ թվում՝ իրավական: Եթե այդպիսի որոշման և հաշվառման արդյունքում կարող է առաջ գալ սեփականության իրավունքի փոփոխության հարց, ապա առաջանում է սեփականության իրավունքի սահմանադրական խնդիր, որովհետև ՀՀ Սահմանադրության 60 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով, 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի, 5-րդ մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ: Գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի դասակարգման, բացահայտման և հաշվառման նպատակը դրանց արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումների համալիր է, որը ձեռնարկվում է այդ ոլորտում սպասվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում: Հանրապետության գրեթե բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական հողերի չմշակման, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման հիմնախնդիր: ՀՀ 2018 թվականի հողային հաշվեկշռի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 445,6 հազար հեկտար վարելահողերից 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նպատակային նշանակությամբ չի օգտագործվել շուրջ 202,7 հազար հեկտարը կամ 45,5 %-ը, ինչը բավականին մեծ տոկոս է կազում: Առաջարկվող գործիքակազմն ուղղված է նմանատիպ հողերի բացահայտմանն ու հաշվառմանը, որի արդյունքում ստեղծվելու է գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի շտեմարան, դրանց հետագա օգտագործման խթանմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: «Չօգտագործվող հող» հասկացությունը առանց դրա բնութագրիչների և չափանիշների, ըստ էության, որևէ հարց չի լուծելու: Այդ նկատառումներից ելնելով էլ սահմանվել է, որ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները սահմանելու է ՀՀ կառավարությունը, որոնց միջոցով էլ բացահայտվելու է «չօգտագործվող հող» հասկացության բովանդակությունը: Ինչ վերաբերում է դիտարկման իրակացման գործառույթը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահելուն, ապա պետք է նշել, որ ներկայումս չկա տեսչական մարմին, որն օժտված է համապատասխան լիազորություններով, իսկ միայն գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հաշվառելու համար դիտարկման լիազորությունը վերապահել որևէ տեսչական մարմնի արդյունավետ չի կարող լինել, այդ թվում՝ հաղորդակցման և տեղեկատվության փոխանցման տեսանկյունից: Քննարկվող գործառույթը տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելը ևս արդյունավետ չի կարող լինել, քանի որ դիտարկման վերջնարդյունքը հողերի հաշվառումն է, ինքնին դիտարկումը, փաստացի, որևէ հետևանք չի առաջացանում, բացի այն հետևանքից, որ դիտարկամն արդյունքներով է հողը հաշվառվում որպես չօգտագործվող: Առաջարկվող կարգավորումները որևէ կերպ չեն սահմանափակում անձի սեփականության իրավունքը, դրանք ընթացակարգեր են, որոնք միտված են գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի բացահայտմանն ու դրանց ամրագրմանը: Բացի այդ, պետք է նշել, որ Հողային օրենսգիրքը ներկայումս սահմանում է, որ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, ի շարք այլնի նաև գյուղատնտեսական նշանակության հողամասը երեք տարվա ընթացքում չօգտագործելու հետևանքով` հողամասի յուրացման, մելիորատիվ շինարարության, տարերային աղետներից հետո վերականգնման և նման օգտագործումը բացառող այլ հանգամանքների վերացման համար անհրաժեշտ ժամկետի հաշվանցով: Քննարկվող կարգավորումները որոշակիություն են հաղորդում նաև վերը նշված կարգավորումներին՝ անձի համար երաշխավորելով իրավական ակտի որոշակիությունը, որի շնորհիվ վերջիններս կարող են կանխատեսել իրենց վարքագիծը և դրա հնարավոր բացասական հետևանքները: Ընդունվել է ի գիտություն:
2 Տիգրան Սարաֆյան 27.09.2019 09:55:51 հողերի չմշակման խնդիրը այսպես չեն լուծում, հանել նախագիծը, Նախագծի վերաբերյալ առաջարկությունները բացակայում են: Չի ընդունվել