Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «ՀՀ պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր

Նախագծերի նպատակը գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է։ Օրենքները նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն միաժամանակ  կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկների՝ գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի, ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, որն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաև դատավորների համար դժվարություն է առաջացնում  օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով, քանի որ նրանք ներկայացված են բավականին ընդհանրացված: Նշված ընդհանրությունները դժվարություններ են առաջացնում նաև արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննության ընթացքում։

 

Կարևորելով մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության ոլորտի գործառույթներն իրականացնող առանձին հատուկ մասնագիտացված կառույց ունենալու անհրաժեշտությունը մտավոր սեփականության ոլորտի ամենաառաջին միջազգային պայմանագիրը` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիան` կնքված 1883 թվականի մարտի 20-ին, որին 1991թ-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը, իր 12-րդ հոդվածով սահմանում է`

«1. Միության յուրաքանչյուր երկիր պարտավորվում է ստեղծել հատուկ ծառայություն արդյունաբերական սեփականության գործերով և կենտրոնական արխիվ հասարակությանը գյուտերի արտոնագրերին, օգտակար մոդելներին, արդյունաբերական նմուշներին և ապրանքային նշաններին ծանոթացնելու նպատակով:

  1. Այդ ծառայությունը հրատարակում է պաշտոնական պարբերական տեղեկագիր: Այն պարբերաբար հրապարակում է.

ա) տրված արտոնագրերի սեփականատերերի անունները արտոնագրված գյուտերի կրճատ անվանմամբ,

բ) գրանցված նշանների վերաարտադրությունը:»:

Մտավոր սեփականության կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 1967թ. Հատուկ կոնվենցիայով ստեղծվել է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է:

Հետևաբար առանձին կառույց ունենալու պարտադիր պահանջը յուրաքանչյուր անդամ երկրի համար սահմանել է նաև Կոնվենցիան: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության  գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար, իսկ 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

    Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության  գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ:

  • Քննարկվել է

    27.08.2019 - 12.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 235

Տպել

Առաջարկներ`

Անդրանիկ Խաչիկյան Խաչիկյան

03.09.2019

նախագծի 13-րդ հորվածի 1-ին մասի 6-րդ կետը լրացնել ՝ «բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գյուտը վերաբերում է եղանակին և համապատասխանում է սույն օրենքով սահմանված գյուտի արտոնագրաունակության պայմաններին»։ Ներկայացվող առաջարկությունը զուտ հստակեցման և հայտատուներին ճիշտ կողմնորոշման նպատակ ունի։ Պրակտիկայում արդեն իսկ եղել են մի շարք դեպքեր, երբ նման գյուտի հայտի հիման վրա տրվել է արտոնագիր։ Հետևապես կարելէ է փաստել, որ նման մոտեցումը որևէ նոր խնդիր չի առաջացնի։ Միևնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել վերջին շրջանում այս կարևոր հարցի քննարկումներին։

"ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ

30.08.2019

Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է, որ որպես գյուտ չեն պահպանվում համակարգիչների ալգորիթմները և ծրագրերը: Ենթադրաբար այս դրույթի նպատակն է ամրագրել համաշխարհային պրակտիկայում ընդունված այն մոտեցումը, որ համակարգչային ծրագրերը պաշտպանվում են հեղինակային իրավունքով, և per se չեն պաշտպանվում արտոնագրով: Սակայն համաշխարհային պրակտիկայում նույնպես ընդունված է, որ համակարգչային ծրագրին վերաբերող գյուտերը կարող են արտոնագրվել, եթե դրանք բավարարում են արտոնագրաունակության պահանջներին: Այս առումով խնդրահարույց է, որ Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի առկա շարադրանքը (որին նույնական դրույթ առկա է նաև գործող օրենսդրությունում) կարող է ընկալվել ու մեկնաբանվել որպես առհասարակ համակարգիչների ալգորիթմներին և ծրագրերին վերաբերող գյուտերի արտոնագրումը բացառող: Այս առնչությամբ առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ (կամ համարժեք այլ շարադրանքով)՝ «6. համակարգիչների ալգորիթմները և ծրագրերը, ինչը, սակայն, չպետք է խոչընդոտի իրավական պահպանություն տրամադրել համակարգիչների ալգորիթմների և/կամ ծրագրերի վերաբերող գյուտերին, պայմանով, որ այդպիսի գյուտը վերաբերում է եղանակին, որը բավարարում է սույն օրենքով սահմանված արտոնագրաունակության պահանջներին:» Միաժամանակ առաջարկում ենք Նախագծում կամ գյուտերի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման մասով ընդունվող ենթաօրենսդրական ակտում սահմանել, որ այն փաստը, որ գյուտի արդյունքը ստացվում է բացառապես էլեկտրոնային հաշվողական մեքենայի ծրագիր կամ ծրագրում օգտագործվող ալգորիթմ կիրառելու միջոցով ինքնին չի նշանակում, որ այդպիսի արդյունքը չի համարվում տեխնիկական բնույթ ունեցող: Այս առնբչությամբ առավել հստակություն ապահովելու համար նաև առաջարկում ենք սահմանել, որ եթե գյուտը վերաբերում է եղանակին, և բնութագրվում է էլեկտրոնային հաշվողական մեքենայի ծրագրի կամ այդ ծրագրում օգտագործվող ալգորիթմի վկայակոչմամբ, ապա ստացվող արդյունքը համարվում է տեխնիկական բնույթ ունեցող, եթե այն դրսևորվում է նյութական աշխարհի օբյեկտների վրա ազդեցության միջոցով (այդ թվում՝ երբ այդպիսի ազդեցությունը իրենից ներկայացնում է այն համակարգչային համակարգի գործողության բարելավում, որի վրա գործում է նման ծրագիրը): Եվ վերջապես առաջարկում ենք սահմանել, որ եթե գյուտը վերաբերում է եղանակին, և բնութագրվում է էլեկտրոնային հաշվողական մեքենայի ծրագրի կամ այդ ծրագրում օգտագործվող ալգորիթմի վկայակոչմամբ, ապա ստացվող արդյունքը համարվում է տեխնիկական բնույթ ունեցող, նաև եթե այն դրսևորվում է համակարգչային տեխնիկայի միջոցով ազդակների վրա ներգործությունների որոշակի հերթականություն կատարելու միջոցով (տես, օրինակ՝ N СИП-789/2016 գործով ՌԴ մտավոր սեփականության դատարանի 08.06.2018 թ. որոշումը):Այս վերջին առաջարկի նպատակն է հնարավորություն ստեղծել այնպիսի գյուտերի արտոնագրման համար, որոնք, օրինակ, ընկած են google.translate կամ finereader ծրագրերի հիմքում: Արա Խզմալյան

Տեսնել ավելին