Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «ՀՀ պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ, «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքն ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 1–ից, որի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնց լուծմանն է ուղղված ներկայացվող  նախագծերը։

 «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2017թ հուլիսի 13-ի նիստի N 30 արձանագրային որոշմամբ հաստատված «Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների» Ծրագրի 36-րդ կետի, և նպատակ ունի դրանով Հայաստանի Հանրապետությունում ներդնել գյուտերի իրավական պահպանության առավել կատարելագործված համակարգ:

«Արդյունաբերկան դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության առավել կատարելագործված համակարգ ներդնելու նպատակով։

Նախագծի նպատակը արդյունաբերական նմուշների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է։ Օրենքը նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն միաժամանակ  կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկների՝ գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի, ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, որն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաև դատավորների համար դժվարություն է առաջացնում  օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով, քանի որ նրանք ներկայացված են բավականին ընդհանրացված: Նշված ընդհանրությունները դժվարություններ են առաջացնում նաև արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննության ընթացքում։

Կարևորելով մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության ոլորտի գործառույթներն իրականացնող առանձին հատուկ մասնագիտացված կառույց ունենալու անհրաժեշտությունը մտավոր սեփականության ոլորտի ամենաառաջին միջազգային պայմանագիրը` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիան` կնքված 1883 թվականի մարտի 20-ին, որին 1991թ-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը, իր 12-րդ հոդվածով սահմանում է`

«1. Միության յուրաքանչյուր երկիր պարտավորվում է ստեղծել հատուկ ծառայություն արդյունաբերական սեփականության գործերով և կենտրոնական արխիվ հասարակությանը գյուտերի արտոնագրերին, օգտակար մոդելներին, արդյունաբերական նմուշներին և ապրանքային նշաններին ծանոթացնելու նպատակով:

  1. Այդ ծառայությունը հրատարակում է պաշտոնական պարբերական տեղեկագիր: Այն պարբերաբար հրապարակում է.

ա) տրված արտոնագրերի սեփականատերերի անունները արտոնագրված գյուտերի կրճատ անվանմամբ,

բ) գրանցված նշանների վերաարտադրությունը:»:

Մտավոր սեփականության կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 1967թ. Հատուկ կոնվենցիայով ստեղծվել է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է:

Հետևաբար առանձին կառույց ունենալու պարտադիր պահանջը յուրաքանչյուր անդամ երկրի համար սահմանել է նաև Կոնվենցիան:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար, իսկ 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

    Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ:

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության  գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության  գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Գործող՝ «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հստակ նշված չեն այն պահպանական փաստաթղթերի ձևերը, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է գյուտերի իրավական պահպանությունը: «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել գյուտերի իրավական պահպանության ձևերը՝ ներդնելով «գյուտի կարճաժամկետ արտոնագիր» պահպանական փաստաթղթի նոր ձև:

Գործող օրենքում ամբողջական չէ երրորդ անձանց կողմից գործող արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգը: Նախագծով նախատեսվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող գյուտի կարճաժամկետ արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգ:

Բավականաչափ հստակ պարզաբանված չեն՝ գյուտերին լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրման ընթացակարգերը: Նախագծով դրանք համապատասխանեցվել են միջազգայնորեն ընդունված՝ լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրման ընթացակարգերին:

Հստակեցված չեն «ծառայողական» գյուտերի հեղինակների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև գործող օրենքում բացակայում են գյուտի ստեղծում ուղղակիորեն չնախատեսող կապալի պայմանագրի կամ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների իրականացման պայմանագրերի կատարման արդյունքում ստեղծված գյուտի արտոնագիր ստանալու իրավունքին վերաբերող դրույթներ:

Գործող օրենքի դրույթներն անբողջությամբ չեն համապատասխանում «Արտոնագրային իրավունքի մասին պայմանագրի» (PLT)՝ ծանուցումներին վերաբերող դրույթներին: Նախագծում նախատեսվում է ճշգրտվել պետական լիազոր մարմնի ծանուցումներին և հարցումներին պատասխանելու ժամկետների հաշվարկի սկզբունքը, սահմանելով որպես այդ ժամկետների հաշվարկման սկիզբ՝ դրանց ուղարկման թվականը:

Գործող օրենքի կիրառկման ընթացքում խնդիրներ են ի հայտ եկել գյուտերի փորձաքննության ընթացակարգերի հետ կապված: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է ներդնել գյուտերի փորձաքննության՝ այսպես կոչված «հետաձգված փորձաքննության» ընթացակարգ, ըստ որի հայտատուն և/կամ երրորդ անձինք կարող են դիմել գյուտերի ըստ էության փորձաքննության անցկացման համար հայտի ներկայացման թվականից հետո հինգ տարվա ընթացքում, ժամանակ ստանալով մինչև գյուտերի ըստ էության փորձաքննության անցկացման համար դիմելը բազմակողմանի գնահատել դրա նպատակահարմարությունը:

Այս կապակցությամբ արդիական պահանջ է դարձել գյուտերին վերաբերող օրենսդրության վերանայումն ու նոր մոտեցումների սահմանումը։

Գործող օրենքում նախատեսված չէ արդյունաբերական նմուշների հայտերի հրապարակումը, ինչը հնարավորություն չի տալիս ավելի վաղ իրավունքների տիրապետողներին արդյունաբերական նմուշի գրանցան դեմ առարկություններ ներկայացնելը։ «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող արդյունաբերական նմուշի գրանցան դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգ:

Հստակեցված չեն արդյունաբերական նմուշների հեղինակների իրավունքները և պարտականությունները:

Այս կապակցությամբ պահանջ է դարձել արդյունաբերական նմուշների օրենսդրության վերանայումն ու նոր մոտեցումների սահմանումը։

Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է մտավոր սեփականության իրավունքների, մասնավորապես արդյունաբերական դիզայնի հուսալի և արդյունավետ պահպանության ապահովմանը, ինչը ենթադրում է համապատասխան օրենսդրության հստակեցում և իրավակիրարկման ոլորտի խնդիրների վերացում։ Մյուս կողմից, իրականացվող քաղաքականությունը ենթադրում է, որ այդ իրավունքների տրամադրումն ու կիրարկումը պետք է համապատասխանի նաև հանրության շահերին և բացառի չարաշահման հնարավորությունները։

Կարևորելով մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության ոլորտի գործառույթներն իրականացնող առանձին հատուկ մասնագիտացված կառույց ունենալու անհրաժեշտությունը մտավոր սեփականության ոլորտի ամենաառաջին միջազգային պայմանագիրը` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիան` կնքված 1883 թվականի մարտի 20-ին, որին 1991թ-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը, իր 12-րդ հոդվածով սահմանում է`

«1. Միության յուրաքանչյուր երկիր պարտավորվում է ստեղծել հատուկ ծառայություն արդյունաբերական սեփականության գործերով և կենտրոնական արխիվ հասարակությանը գյուտերի արտոնագրերին, օգտակար մոդելներին, արդյունաբերական նմուշներին և ապրանքային նշաններին ծանոթացնելու նպատակով:

  1. Այդ ծառայությունը հրատարակում է պաշտոնական պարբերական տեղեկագիր: Այն պարբերաբար հրապարակում է.

ա) տրված արտոնագրերի սեփականատերերի անունները արտոնագրված գյուտերի կրճատ անվանմամբ,

բ) գրանցված նշանների վերաարտադրությունը:»:

Մտավոր սեփականության կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 1967թ. Հատուկ կոնվենցիայով ստեղծվել է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է:

Հետևաբար առանձին կառույց ունենալու պարտադիր պահանջը յուրաքանչյուր անդամ երկրի համար սահմանել է նաև Կոնվենցիան: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության  գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար, իսկ 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

    Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պարունակում է գյուտերին և արդյունաբերական դիզայններին իրավական  պահպանություն տրամադրելու և դրանց նկատմամբ իրավունքներն ուժի մեջ պահելու հետ կապված`  իրավաբանական նշանակություն ունեցող ընթացակարգային գործողությունների կատարման համար գանձվող պետական տուրքերի և դրանց դրույքաչափերի սահմանումը: Կատարված հիմնական փոփոխությունները պայմանավորված են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսված ընթացակարգերով պայմանավորված նոր գործողություններով։ Ընդ որում, նախատեսված փոփոխություններով պետական տուրքերի դրույքաչափերի համար որպես հիմք հաշվի են առնվել գործող դրույքաչափերը:

          Նախագծի մնացած փոփոխությունները պայմանավորված են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ դուրս է եկել «օգտակար մոդել» հասկացությունը, դա փոխարինելով կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտով: Իսկ «արդյունաբերական նմուշ» հասկացության փոխարեն օգտագործվում է «արդյունաբերական դիզայն» հասկացությունը, որը ավելի է համապատասխանում տվյալ օրենքով պահպանվող օբյեկտների բովանդակությանը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ դուրս է եկել «օգտակար մոդել» հասկացությունը: Իսկ «արդյունաբերական նմուշ» հասկացության փոխարեն օգտագործվում է «արդյունաբերական դիզայն» հասկացությունը, որը ավելի է համապատասխանում տվյալ օրենքով պահպանվող օբյեկտների բովանդակությանը:

         

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունումը կապահովի առկա խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա հուսալի և արդյունավետ կարգավորել գյուտերի և արդյուանբերական դիզայնների հետ կապված հարաբերությունները։ Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով պայմանավորված գործողությունների համար սահմանված պետական տուրքերի գանձումը:

  • Քննարկվել է

    27.08.2019 - 12.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11261

Տպել

Առաջարկներ`

Անդրանիկ Խաչիկյան Խաչիկյան

03.09.2019

նախագծի 13-րդ հորվածի 1-ին մասի 6-րդ կետը լրացնել ՝ «բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գյուտը վերաբերում է եղանակին և համապատասխանում է սույն օրենքով սահմանված գյուտի արտոնագրաունակության պայմաններին»։ Ներկայացվող առաջարկությունը զուտ հստակեցման և հայտատուներին ճիշտ կողմնորոշման նպատակ ունի։ Պրակտիկայում արդեն իսկ եղել են մի շարք դեպքեր, երբ նման գյուտի հայտի հիման վրա տրվել է արտոնագիր։ Հետևապես կարելէ է փաստել, որ նման մոտեցումը որևէ նոր խնդիր չի առաջացնի։ Միևնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել վերջին շրջանում այս կարևոր հարցի քննարկումներին։

"ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ

30.08.2019

Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է, որ որպես գյուտ չեն պահպանվում համակարգիչների ալգորիթմները և ծրագրերը: Ենթադրաբար այս դրույթի նպատակն է ամրագրել համաշխարհային պրակտիկայում ընդունված այն մոտեցումը, որ համակարգչային ծրագրերը պաշտպանվում են հեղինակային իրավունքով, և per se չեն պաշտպանվում արտոնագրով: Սակայն համաշխարհային պրակտիկայում նույնպես ընդունված է, որ համակարգչային ծրագրին վերաբերող գյուտերը կարող են արտոնագրվել, եթե դրանք բավարարում են արտոնագրաունակության պահանջներին: Այս առումով խնդրահարույց է, որ Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի առկա շարադրանքը (որին նույնական դրույթ առկա է նաև գործող օրենսդրությունում) կարող է ընկալվել ու մեկնաբանվել որպես առհասարակ համակարգիչների ալգորիթմներին և ծրագրերին վերաբերող գյուտերի արտոնագրումը բացառող: Այս առնչությամբ առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ (կամ համարժեք այլ շարադրանքով)՝ «6. համակարգիչների ալգորիթմները և ծրագրերը, ինչը, սակայն, չպետք է խոչընդոտի իրավական պահպանություն տրամադրել համակարգիչների ալգորիթմների և/կամ ծրագրերի վերաբերող գյուտերին, պայմանով, որ այդպիսի գյուտը վերաբերում է եղանակին, որը բավարարում է սույն օրենքով սահմանված արտոնագրաունակության պահանջներին:» Միաժամանակ առաջարկում ենք Նախագծում կամ գյուտերի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման մասով ընդունվող ենթաօրենսդրական ակտում սահմանել, որ այն փաստը, որ գյուտի արդյունքը ստացվում է բացառապես էլեկտրոնային հաշվողական մեքենայի ծրագիր կամ ծրագրում օգտագործվող ալգորիթմ կիրառելու միջոցով ինքնին չի նշանակում, որ այդպիսի արդյունքը չի համարվում տեխնիկական բնույթ ունեցող: Այս առնբչությամբ առավել հստակություն ապահովելու համար նաև առաջարկում ենք սահմանել, որ եթե գյուտը վերաբերում է եղանակին, և բնութագրվում է էլեկտրոնային հաշվողական մեքենայի ծրագրի կամ այդ ծրագրում օգտագործվող ալգորիթմի վկայակոչմամբ, ապա ստացվող արդյունքը համարվում է տեխնիկական բնույթ ունեցող, եթե այն դրսևորվում է նյութական աշխարհի օբյեկտների վրա ազդեցության միջոցով (այդ թվում՝ երբ այդպիսի ազդեցությունը իրենից ներկայացնում է այն համակարգչային համակարգի գործողության բարելավում, որի վրա գործում է նման ծրագիրը): Եվ վերջապես առաջարկում ենք սահմանել, որ եթե գյուտը վերաբերում է եղանակին, և բնութագրվում է էլեկտրոնային հաշվողական մեքենայի ծրագրի կամ այդ ծրագրում օգտագործվող ալգորիթմի վկայակոչմամբ, ապա ստացվող արդյունքը համարվում է տեխնիկական բնույթ ունեցող, նաև եթե այն դրսևորվում է համակարգչային տեխնիկայի միջոցով ազդակների վրա ներգործությունների որոշակի հերթականություն կատարելու միջոցով (տես, օրինակ՝ N СИП-789/2016 գործով ՌԴ մտավոր սեփականության դատարանի 08.06.2018 թ. որոշումը):Այս վերջին առաջարկի նպատակն է հնարավորություն ստեղծել այնպիսի գյուտերի արտոնագրման համար, որոնք, օրինակ, ընկած են google.translate կամ finereader ծրագրերի հիմքում: Արա Խզմալյան

Տեսնել ավելին