Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Պետական գույքի ոլորտի ռազմավարական փաստաթուղթը հաստատելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՈԼՈՐՏԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

          Պետական գույքի կառավարման ռազմավարական փաստաթուղթը մշակվել է ելնելով ՀՀ-ում ներկայումս վարվող ընդհանուր տնտեսական քաղաքականության բովանդակությունից և ՀՀ կառավարության ծրագրի պահանջներից, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում բարեփոխումների կատարաման անհրաժեշտությունից։

  • կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ Սահմանադրության համաձայն ՀՀ կառավարության գործառույթների շարքում շատ կարևոր տեղ է հատկացվում պետական սեփականության կառավարմանը, ինչը նշանակում է, որ կառավարության մաս կազմող ցանկացած պետական մարմնի կողմից տիրապետվող և օգտագործվող գույքի արդյունավետ կառավարման հիմնական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է։ Ըստ էության, պետական սեփականություն համարվող այս կամ այն գույքի տիրապետման և օգտագործման իրավունքը ՀՀ կառավարության անունից տրված է նրա կազմի մեջ մտնող պետական մարմիններին (ՀՀ նախարարություններ, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետին ենթակա մարմիններ, ՀՀ նախարարությանը ենթակա մարմիններ), իսկ դրա տնօրինման իրավունքը վերջին հաշվով վերապահված է ՀՀ կառավարությանը։

ՀՀ կառավարության գործունեության կարևոր բնութագրիչների շարքում առանձնանում է պետական գույքի կառավարման որակը և այդ կառավարումից շարունակական ստացվող արդյունքների մեծությունը՝ դինամիկան։ Հետևաբար, պետք է նկատի ունենալ, որ պետական գույքի կառավարման որակի բարելավման և արդյունավետության բարձրացման հիմնախնդիրն առաջանում է գրեթե ամեն անգամ, երբ որոշում է կայացվում պետական գույքի կա՛մ դրա որևէ տարրի օգտագործման, կա՛մ դրա ամենատարածված ձևերով՝ վարձակալության, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, պետական գույքի օտարման եղանակով առքուվաճառքի, նվիրատվության, նվիրաբերության, փոխանակության կա՛մ մասնավորեցման մասին որոշումներ կայացնելու, պետական գույքը հավատարմագրային կառավարման կամ կոնցեսիայի իրավունքով մասնավոր անձանց փոխանցելու, ինչպես նաև պետական գույքի սպասարկման, պահպանման և օգտագործման նկատմամբ հսկողություն սահմանելու ժամանակ։

  • առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ինչպես և տնտեսության բոլոր ոլորտները, այնպես էլ պետական գույքի կառավարման բնագավառն այժմ պահանջում է նոր մոտեցումների կիրառում, որի նպատակն է աշխուժացնել պետական գույքի շրջանառությունը և ավելացնել այդ գույքի օտարումից և օգտագործումից ներկայումս ուղղակի ստացվող և ապագայում անուղղակի ստացվելիք եկամուտները, իսկ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների դեպքում՝ շահույթը։

Պետական գույքի կառավարման ոլորտում արդյունավետ որոշումներ ընդունելու ճանապարհին առաջին հերթին խոչընդոտ է հանդիսացել ՀՀ-ում տնտեսական ակտիվության գոյություն ունեցող շրջանակները, որոնք վերջին տարիներին գնալով ավելի են նեղացել։ Որպես հետևանք իրավաբանական անձանց և հասարակության լայն շրջանակները մասնակցություն չեն ցուցաբերել պետական գույքի ձեռք բերման և արդյունավետ օգտագործման գործընթացին, հատկապես այն պատճառով, որ տվյալ ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մակարդակը հեռու է եղել բավարար լինելուց և նրանց համար ուրվագծված չեն եղել այդ գույքի օգտագործման հեռանկարները և գույքի օգտագործումից ստացվող եկամուտները։ Այլ կերպ, հասարակության բոլոր շերտերի պահանջարկը և նրանց պոտենցիալ ջանքերը հաշվի չի առնվել պետական գույքի առաջարկի ոլորտում քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս։

Ելնելով վերը նշվածից՝ պետք է ամբողջությամբ վերանայել պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը և պետական գույքի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների բովանդակությունը և նպատակային ուղղվածությունը։

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

 Ռազմավարական փաստաթղթի ընդունմամբ ոչ միայն փոփոխության կենթարկվեն պետական գույքի կառավարման ընդհանուր քաղաքականությունը, այլ նաև կվերանայվեն պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, պետական գույքի օգտագործման ու սպասարկման և ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման և օգտագործման վերահսկման, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառներում իրականացվող քաղաքականությունը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

 

  • Քննարկվել է

    31.07.2019 - 21.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 504

Տպել