Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 31.12.2000թ. «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին N901 որոշումը, և կհաստատվի ոչնչացման աշխատանքների կազմակերպման ու հսկողության նոր, առավել պարզեցված ու գործուն կարգ, ինչը համահունչ է ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներին և ԵԱՏՄ անդամ այլ երկրում կիրառվող պրակտիկային:

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել պարզ, արագ և արդյունավետ կազմակերպել  «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման և դրա նկատմամբ պատշաճ հսկողության աշխատանքները,  արագացնել դրանց ընթացքը, պարզեցնել վարչարարությունը, հայտարարատուներին ազատել ժամանակային և այլ կորուստներից:   

  • Քննարկվել է

    18.07.2019 - 03.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Տնտեսական, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6456

Տպել