Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

«Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ սահմանված իրավակարգավորումների ժամանակավրեպության և անհարկի ուռճացված վարչարարության հանգամանքով, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխան  ոչնչացում ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքների անմիջական կազմակերպման և վերահսկման, ըստ այդմ նաև, ընթացակարգի շրջանակներում մաքսային հսկողության ավարտի հարցերում, ինչով և բարդություններ են առաջանում հայտարարատուների համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ոչնչացում  մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքները իրականացվում են ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովի կողմից, որի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալն է, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մեկական և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության երկու (հարկային և մաքսային գծով) ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմի գերատեսչական բազմազանությունն ու թվաքանակը օբյեկտիվորեն դժվարացնում է դրա աշխատանքի կազմակերպումը, մասնավորապես թե նիստերի գումարման առումով, և թե ոչնչացման աշխատանքներին անմիջական մասնակցության առումով, հատկապես ոչնչացում ընթացակարգով ապրանքների հայտարարագրման դեպքերի հաճախականացման պայմաններում: Հարկ է հաշվի առնել նաև, որ հանձնաժողովի անդամները հանձնաժողովի կազմում աշխատանքը ստիպված են զուգակցել են իրենց անմիջական պարտականությունների կատարման հետ: Բացի այդ օբյեկտիվորեն հիմնավորված չէ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված 17 ընթացակարգերից հատկապես այս մեկի շրջանակներում մաքսային գործառնությունների իրականացման գործընթացին վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի մակարդակով պաշտոնատար անձի, ինչպես նաև պետական 7 այլ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:

  • Քննարկվել է

    18.07.2019 - 03.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Տնտեսական, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 558

Տպել