Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. <<Հայաստանի Հանրապետության կարգապահական կանոնագիրք>> Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում <<նախկինում հանցագործություն կատարած>> բառերը փոխարինել <<դատվածություն ունեցող>> բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

<<5. Սույն օրենքի 5-րդ գլխում սահմանված յուրաքանչյուր տեսակի կարգապահական իրավախախտման համար նախատեսված կարգապահական տույժերի ցանկը սպառիչ չէ և սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված նպատակների ապահովման շրջանակներում կարող են կիրառվել նաև սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված այլ կարգապահական տույժեր:>>:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 27-րդ հոդվածում.

1) 2-րդ մասի՝

ա. առաջին նախադասությունում <<ամիս>> բառից հետո լրացնել <<՝ բացառությամբ հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքի, որի պարագայում կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե նյութական վնասը հասցնելու օրվանից անցել է երեք տարի>> բառերը.

բ. երկրորդ նախադասությունում <<ընթացքում>> բառից հետո լրացնել <<՝ չհաշված զինծառայողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության կամ գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու կամ նշանակված ծառայողական քննության կամ ծառայողական քննության կասեցման ժամանակահատվածները>> բառերը.

 

    2) 3-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

    <<Կարգապահական տույժ տալու մասին հրամանը և/կամ հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումը ստորագրությամբ ներկայացվում է զինծառայողի ծանոթացմանը, իսկ զինծառայողի պահանջի դեպքում նրան տրամադրվում է նաև քաղվածք՝ կարգապահական տույժ տալու մասին հրամանից և/կամ հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումից:>>.

    3) 4-րդ մասում լրացնել նոր նախադասություններ՝ հետևյալ բովանդակությամբ.

    <<Ծառայողական քննության ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին զեկուցվում է ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին) և նրա հանձնարարությամբ տեղեկացվում է քրեական հետապնդում իրականացնող մարմնին, և ծառայողական քննությունը կասեցվում է: Տեղեկացման շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթի հարուցումը մերժելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է, իսկ քրեական վարույթ հարուցվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է քրեական վարույթով ուժի մեջ մտած վերջնական որոշումը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:>>.

   4) 5-րդ մասում <<ծառայողական քննություն,>> բառերից հետո լրացնել <<ծառայողական քննությանը մասնակցելու պահից գրավոր ծանոթացվում է անցկացվող ծառայողական քննության շրջանակներում իր իրավունքներին և պարտականություններին, >> բառերը.

   5) 8-րդ մասի առաջին նախադասությունում <<իրավունքը>> բառից հետո լրացնել <<կամ եթե կարգապահական տույժը չի բողոքարկվել>> բառերը.

   6) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   <<9. Զինծառայողն իրավունք ունի իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել կարգապահական տույժը կիրառած հրամանատարի (պետի) նկատմամբ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգապահական իրավունք ունեցող վերադաս հրամանատարին (պետին)՝ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետում, կամ դատական կարգով: Քննարկելով բերված բողոքը` իրավասու հրամանատարը (պետը) իրավունք ունի`

   1) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` փոփոխել կարգապահական տույժի տեսակը կամ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը ճանաչել անվավեր.

   2) մերժելու բողոքը` կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը թողնելով անփոփոխ:>>:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում <<կարող են հայտարարվել>> բառերը փոխարինել <<հայտարարվում են>> բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերում <<որպես խրախուսանք>> բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ և 44-րդ հոդվածներում <<արտահերթ.. բառից առաջ լրացնել <<աշխատանքի>> բառը:

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    15.07.2019 - 30.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6186

Տպել