Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ¬ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ­ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

Տիգրան Վահրամի Պետրոսյանը 2019 թվականին  ավարտում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժշտական արվեստ» մասնագիտության «Գործիքային կատարողականություն դաշնամուր» մասնագի­տացմամբ բակալավրիատը։

2018 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակին` դասական երաժշտության բնագավառում «գործիքային կատարում» անվանակարգում:

Մի շարք ներհանրապետական մրցույթների հաղթող և մրցանակակիր է: Մենահամերգներով ելույթ է ունեցել տարբեր միջոցառումներում:

Ունի նշանակալի նվաճումներ միջազգային հեղինակավոր մրցույթներում`

  • Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակա­հար­ների 2րդ միջազգային մրցույթ փառատոն` 4րդ մրցանակ (2013 թ.),
  • Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 3րդ միջազգային մրցույթ փառատոն` 3րդ մրցանակ (2015 թ.),
  • Թենգիզ Ամիրեջիբիի անվան 2րդ միջազգգային մրցույթ` 3րդ մրցանակ, Բորժոմի, Վրաստան (2018 թ.):

Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Գ. Վարդանյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի N 457-Ն  որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` 2019 թվականի մայիսի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում քննարկվել է նաև Տ. Պետրոսյանի դիմումը, ներկայացված փաս­­տա­­թղթերը և ծավալած գործունեությունը:

Հանձնաժողովը կայացրել է դրական եզրակացություն Տ. Պետրոսյանին պար­տա­­դիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության զորահավաքային նախապատրաստության բաժնի կողմից:

 

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

«Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Տիգրան Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվակա­նի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի Տ. Պետրոսյանին շարունակել ծավալած մշակութային գործու­նեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտու­թյունները և ներկայացնել հայկական մշակույթն ու կատարողական արվեստը Հայաստանում և արտերկրում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    17.05.2019 - 13.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4213

Տպել